26.Մարտ.2017
Արդեն կա պայմանավորվածություն. հնդիկ որ դերասաններին է նկարահանելու Վարդան Սարգսյանն իր հաղորդման մեջ Թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանը վստահ քայլերով գնում է առաջ. «Փաստ» Մեր ավիացիայի կուրսանտների կատարյալ հաղթանակը` «Էյրբասի» հայտարարած մրցույթում. «Փաստ» Մարքրիտի համար «հարմար փեսացու» գտնելը քիչ է, պետք է մտածել նաև հետագայի մասին . «Փաստ»
Խաղաղ և կայուն տարածաշրջան. «Ծառուկյան» դաշին... Եղանակը Հայաստանում Իմացեք, թե որտեղ է արտադրվել Ձեր բջջային հեռա... Ո՞ւմ չի կարելի արծաթ կրել Քաղցկեղը բուժող և սիրտը պաշտպանող բնական բաղա... «Տուն տանելու չի, քնելա հետս». Ընկերուհու նախ... Ով է Տիգրան Ասատրյանի գեղեցկուհի կինը. Ֆոտո Նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցած սպանո... Վե՛րջ տանք ընտրակեղծիքներին Անեկդոտ Գագիկ Սուրենյանի մասին… Զատիկին ընդառաջ..Ձու ներկելու ևս մեկ կրեատիվ ... Ո՞վ կփոխարինի Չակորին «Թռիչք» հեռուստասերիալո... Video. Գեներալի խոսք եմ տալիս. Ինչպես ԱԻ նախա... Հայ հայտնիների անհայտ հայրիկները Աստղագուշակ՝ մարտի 26-ի համար Արայիկ Ավետիսյան. «Սիրո ծովում» (անոնս) Հայ երգիչը բեմից ընկնում է… չեն հասցնում անջա... ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը շարունակում... Արդյունավետ կառավարման դեպքում հնարավոր կլինի... Արգամ Աբրահամյանի ընտանիքը (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանի ցավակցական խոսքը՝ Վլադիմիր Բ... Անելու ենք ամեն ինչ՝ ժողովրդի հավատը ապագայի ... Վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը (լուսանկա... Իրաքցի զինվորականները «որսացել են» ԻՊ-ի ամենա... «Նա միշտ կհիշվի որպես մեր ազգին անմնացորդ նվի...

Եթե այսպիսի սպասք ունեք, վստահորեն դեն նետեք

Ալյումինը քաղաքակրթության և առաջընթացի ծնունդն է։ Միայն 20-րդ դարի կեսերին հնարավորություն ստեղծվեց «արծաթի փոխարինողը» զանգվածաբար արտադրելու համար։ Econet.ru-ն գրում է, որ հրաշք մետաղն ապահովում է ինքնաթիռներով և էլեկտրական լարերով, մատչելի խոհանոցային սպասքով և ամենօրյա օգտագործման տեխնիկայով՝ փոխարենն ազդելով մեր առողջության վրա։ Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ կուտակվելով օրգանիզմում, ալյումինը սպանում է ուղեղի բջիջները, անեմիա և արթրիտ է առաջացնում, խանգարում որոշ ֆերմենտների արտադրությանը։ Ալյումինի մեծ քանակը նպաստում է նաև օստեոպարոզի առաջացմանը։

Ալյումինե սպասքը վտանգավոր է

Վերջերս իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ չնայած ալյումինը ծանր մետաղ չէ, սակայն կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար։ Ալյումինը մարդու օրգանիզմ մտնում է հիմնականում ջրի միջոցով։ Ջրից մարդ ստանում է ալյումինի 5-8 տոկոս։ Որոշ դեպքերում ալյումինի քանակը կարող է ավելանալ երկու և ավելի անգամ։ Ալյումինի մակարդիչներն օգտագործվում են ջրի մաքրման համար, դրանք մաքրում են վտանգավոր երևույթների 60-80 տոկոսը։ Դրանք մատչելի են, լավ հետազոտված, օգտագործման երկար պատմություն ունեն, սակայն աղբյուրի բարձր աղտոտվածության դեպքում բարձր չափաբաժիններ են պահանջվում, ինչը հանգեցնում է արդեն մաքրված ջրում ալյումինի իոնների կոնցենտրացիայի։ Սա կոչվում է «երկրորդական աղտոտում»։
Գոյություն ունեն նաև այլ աղբյուրներ, որոնցով ալյումինի իոնները մտնում են մարդու օրգանիզմ։ Դրանք այսօր ավելի քիչ են ուսումնասիրված։ Ընդունված է կարծել, որ ալյումինը մարդու օրգանիզմ կարող է մտնել նաև օդի, կոսմետիկ միջոցների, դեղորայքի, ինչպես նաև ալյումինե սպասքի միջոցով, որում պատրաստվում է մթերքը։ Իրականում ալյումինը կարևոր կենսաբանական դեր ունի օրգանիզմում, սակայն առավել քան 30 տարի առաջ հայտնի է դարձել այն մասին, որ այն կարող է վտանգավոր լինել օրգանիզմի համար։ Մոսկվայի հիգիենայի ինստիտուտը հաստատել է ալյումինի վտանգավորության մասին եզրահանգումները։ Պարզվում է՝ այն փոխում է բջիջներում էներգիայի փոխանակումը։ Արդյունքում՝ դրանք կորցնում են նորմալ բազմացման ունակությունը և սկսում են քաոտիկ կերպով բաժանվել՝ առաջացնելով ուռուցքներ։ Ըստ որոշ մասնագետների՝ ալյումինի կուտակումը բացասաբար է ազդում նյարդային համակարգի գործունեության, նյութափոխանակության, հատկապես հանքանյութերի փոխանակման վրա։ Սրանց շարքին կարող են ավելանալ նաև շարժողական ակտիվության խանգարումը, հիշողության վատացումը։ Ալյումինի մեծ քանակը դադարեցնում է հեմոգլոբինի սինթեզը, առաջացնում ոսկորների վնասվածքներ։ Ալյումինով թունավորվածության ֆիզիկական նշաններից կարող են լինել փխրուն ոսկորները կամ օստեոպարոզը, երիկամների գործունեության խանգարումը։
Ալյումինի բացասական ազդեցությանը հատկապես հակված են տարեցներն ու երեխաները։ Երեխաների շրջանում սա կարող է չափից շատ դյուրագրգռվածության, անեմիայի, գլխացավերի, երիկամների, լյարդի հիվանդությունների, կոլիտի պատճառ դառնալ։ Հիպերակտիվությունը, դեռահասների ագրեսիվությունը, հիշողության խանգարումները, դժվարությունները սովորելիս կարող են ալյումինի իոնների բարձր քանակի հետևանք լինել։ Որոշ հետազոտություններում ալյումինի իոնների բարձր քանակը կապվում է ուղեղի վնասման հետ, որը բնորոշ է Ալցհեյմերի հիվանդությանը։
Ալյումինից սպասք պատրաստելը երկար պատմություն չունի՝ 100 տարուց էլ պակաս, ի տարբերություն բրոնզի, երկաթի, պղնձի, ոսկու, որոնք հազարամյակներ առաջ արդեն հայտնի էին։ Ալյումինը լավ է փոխանցում ջերմությունը, ինչի արդյունքում այսպիսի սպասքում մթերքն արագ է պատրաստվում։ Ալյումինից պատրաստված սպասքը բազմաբնույթ է։ Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ալյումինի վտանգավոր հատկությունների մասին, որոշ երկրներում կրճատեցին դրանից պատրաստվող սպասքի արտադրությունը։ Մասնագետները խորհուրդ են տալիս ալյումինե սպասքն օգտագործել միայն ջուր եռացնելու նպատակով. մյուս բոլոր նյութերը բարձր ջերմաստիճանի պայմաններում ալյումինե սպասքում ակտիվ ռեակցիա են առաջացնում։ Պատահական չէ, որ երեխաների համար նախատեսված հասարակական վայրերում արգելվում է ալյումինե սպասքի օգտագործումը։
Մասնագետերը նաև նշում են, որ ալյումին պարունակող տարաները ենթակա չեն մթերքների մեծ մասի պահպանման նպատակով օգտագործման: Խոսքը հատկապես աղի, շաքարի մասին է։ Ալյումինե տարայում մթերքները պահելու կամ դրանք ջերմային մշակման ենթարկելու դեպքում, հատկապես թթու մթերքների դեպքում, այս էլեմենտի պարունակությունը կարող է մեծանալ ավելի քան 2 անգամ։

Loading...
website by Sargssyan