18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

Դատախազը պահանջեց հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաներին դատապարտել տասը և ինը տարվա ազատազրկման. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ լսվեց հարկայինի երկու բարձրաստիճան պաշտոնյաների քրեական գործը: Խոսքը Մյասնիկյանի շրջանի հարկայինի նախկին պետ Գագիկ Մազմանյանի և Էջմիածնի հարկայինի նախկին պետ Արամ Հովսեփյանի մասին է:

Այդ գործով արդեն 6 տարվա ազատազրկում է ստացել գործարար Ռուզան Միշայի Աբրահամյանը, ով պատիժը կրում է Աբովյանի «կանանց գաղութում»: Վերոնշյալ պաշտոնյաների նկատմամբ քրգործը հարուցվել է հենց Ռուզան Աբրահամյանի ցուցմունքների հիման վրա: Նախնական փուլում Ա. Հովհաննիսյանը մեղադրվում էր Ռ. Աբրահամյանից 70000, իսկ Գ. Մազմանյանը 200000 դոլար կաշառք ստանալու մեջ: Այնուհետև, երբ գործը դատարան մտավ, «պատկերը» փոխվեց. այս պաշտոնատար անձինք մեղադրվեցին պաշտոնեական դիրքի չարաշահման և 40000–ական դոլար կաշառք ստանալու մեջ:

Այժմ արդեն պատկերը բոլորովին այլ է: Ռուզան Աբրահամյանի գործն առանձնացվել է այս գործից, և նա ոչ մի հարցով դատարան չի կանչվում: Իսկ ամբաստանյալներն էլ մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Ռուզան Աբրահամյանը, ըստ ցուցմունքների, երկուսին էլ կաշառքը տվել էր հարկային դաշտում իր կազմակերպությունների անձեռնմխելիությունն ապահովելու համար:

Գագիկ Մազմանյանի գործով ապացուցվել է նաև, որ Ռուզան Աբրահամյանը մոտ չորս տարի շարունակ մուծել է Գագիկ Մազմանյանի անձնական բոլոր կոմունալ ծախսերն ու հեռախոսավարձերը:

Երկար ձգձգվող դատական նիստը վերջապես կայացավ: Հրապարակվեց դատախազի մեղադրական ճառը: Դատախազը դատարանից պահանջեց Գագիկ Մազմանյանին դատապարտել տասը, իսկ Արամ Հովսեփյանին՝ ինը տարվա ազատազրկման:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan