24.Փետրվար.2018
ԵՄ–ն Հայաստանի հետ հեռահար նպատակներ ունի. «Փաստ» Փողոցում գտնված այս հասկին սովամահ ու հյուծված տեսք ուներ. տեսեք, թե ինչ տեսք ունի նա այսօր՝ 8 ամիս անց (Ֆոտո) 14 միլիոն դրամ ուշուի և քունգֆուի Եվրոպայի գավաթը՝ Երևանում անցկացնելու համար. «Փաստ» Գումար պոկելու նոր մեթոդ` «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով. «Փաստ»
Զինվոր է վիրավորվել Կենտրոն հեռուստաընկերությունը սկսում է «Երևի»... Հայկական բուսական թեյերը կարտահանվեն Գերմանիա... Սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրերի եղանակ... Ստորգետնյա քաղաք՝ անապատի մեջտեղում. Տեսեք, թ... Կինը վերանայում էր ամուսնու հետ հին լուսանկար... Զույգը հեռվում մի մեծ հսկա արջ նկատեց, որն իր... Ընկերության աշխատակիցները չէին կարողանում հաս... Ծովափին ձկնորսը մի շիշ գտավ. ահա, թե ինչ կար ... Այս ամերիկացի կնոջը դատապարտել են ազատազրկման... Այս երիտասարդը սուպերմարկետում $17 վճարեց անծ... Բժիշկները տղային ասացին, որ ինքը 2 շաբաթից մա... Աղջիկը երկար ժամանակ քնում էր իր սիրելի հսկա ... Հայտնի օրենքով գող Սվո Ռաֆի հուղարկավության օ... ԵՄ–ն Հայաստանի հետ հեռահար նպատակներ ունի. «Փ... Տատիկն ու պապիկն ուզում էին, որ երեխան ասի իր... Նա փորձեց հեռախոսի այս հատվածը ներկել և արդյո... Տղան 200 դոլարով գնեց այս խարխուլ ավերակն ու ... Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման «Փ... Աշխարհի ամենացուրտ վայրերը (Ֆոտոշարք, տեսանյ... Փողոցում գտնված այս հասկին սովամահ ու հյուծվա... 14 միլիոն դրամ ուշուի և քունգֆուի Եվրոպայի գա... 7-ամյա տղայի խնամքին թողեցին 1 տարեկան եղբորը... Գումար պոկելու նոր մեթոդ` «Դեղերի մասին» նոր ... Իրավապահները ստուգում են Նովոռոսիյսկի հիվանդա...

Երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է. Սպասել երրորդի՞ն, թե՞ ոչ

1in.am-ը գրում է.

2016թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի սկսած պատերազմը և ապրիլի 5-ին հաստատված հրադադարը դժվար է ասել, թե որքան կտևի։ Վերջին ամիսներին մերթընդմերթ ակտիվացող և պասիվացող թշնամու գործողությունները պատերազմի դաշտում մեծապես պայմանավորում են արտաքին՝ աշխարհաքաղաքական և ներքին՝ սոցիալ-քաղաքական զարգացումները։ Ամենևին չի բացառվում անգամ, որ երբ այս տողերը հրապարակվեն, Ադրբեջանը կրկին ու հերթական անգամ խախտի հրադադարը:
Համենայնդեպս, այդ պետության ռազմաքաղաքական ղեկավարությունն այլևս լիովին բացահայտել է իր անմեղսունակությունը և անկանխատեսելիությունը բոլոր առումներով: Եվ ըստ այդմ՝ առկա հրադադարն անգամ երկարաժամկետ լինելու դեպքում ինքնին չի կարող Հայաստանի և Արցախի համար լինել անվտանգության երաշխիք, եթե չամրագրվի հրադադարի շատ հստակ մեխանիզմների շուրջ պայմանավորվածություններով և պարտավորություններով:
Անգամ նման պարտավորություններն, իհարկե, երաշխիք չեն կարող հանդիսանալ Ալիևի հետ գործ ունենալու դեպքում, սակայն սա նվազագույնն է, որ այժմ հրամայական է Հայաստանի և Արցախի համար: Եվ ուրեմն այստեղ ակնհայտ է, որ կա ահռելի խնդիր դիվանագիտական ճակատում, և երկու հայկական պետությունները պետք է ձեռնամուխ լինեն այդ խնդիրը լուծելուն:
Իրավիճակը շատ հստակ է՝ հայկական բանակը ապրիլյան երեք-չորս օրերին, ըստ էության, կանգնեցրել է վերջին երեք-չորս տարիներին ահռելի քանակությամբ սպառազինություն կուտակած հսկա ռազմական մեքենան, որը գերազանցում էր մեզ թե՛ մարդկային թվաքանակի, թե՛ սպառազինության ծավալների առումով: Սակայն մեր՝ առավելապես 18-20 տարեկան պատանիներով ու երիտասարդներով համալրված զինված ուժերը կարողացել են ոչ միայն կանգնեցնել այդ մեքենան, որտեղ մեծ թիվ են կազմում նաև վարձկանները, այլև ըստ էության ստիպել այդ մեքենային հետ գնալ, ընդ որում՝ այնպես ու այնքան, որ քաջարի և խրոխտ Ալիևը ստիպված է գոնե առժամանակ շունչ քաշելու համար գնալ հրադադարի:
Հայկական բանակն արել է իր գործը հերթական անգամ և հերթական անգամ սպասում է, թե ինչ է անելու հայկական դիվանագիտությունը: Ապրիլյան օրերին այդ ուղղությամբ նախանշվեցին մի քանի նշաձողեր, և մնում էր դրանք ամրացնել ու դրանցում սահմանված նպատակներին հասնել:
Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հայտարարեց Արցախի հետ ռազմաքաղաքական պայմանագրի կնքման նախապատրաստության մասին՝ միաժամանակ նշելով, թե չի կարող խոսք լինել որևէ նոր հրադադարի համաձայնագրի մասին, քանի որ կա 1994 թվականի համաձայնագիրը: Ամենայն հավանականությամբ, հայկական կողմի համար այստեղ արժեքը Լեռնային Ղարաբաղի ստորագրությունն է, և եթե նոր հրադադարի համաձայնագրում լիներ նման ստորագրություն, ապա Հայաստանի համար էլ դա սկզբունքորեն կլիներ ընդունելի: Սակայն սա, իհարկե, անկասկած քիչ էր՝ վերադառնալ կամ վերահաստատել 1994 թվականի ստորագրություններն ու պայմանավորվածությունները:
Ադրբեջանը թույլ է տվել խոշոր սադրանք, մեծ հանդգնություն, և եթե ռազմական առումով նրան չի պարտադրվել զուտ ֆիզիկական պարտություն և նոր տարածքային կորուստ՝ իհարկե, մտածելով նաև հայկական զինված ուժերի կյանքերի մասին, ապա դա պետք է փոխհատուցվեր դիվանագիտական դաշտում բանակցային գործընթացում նոր իրավիճակ բերելով, որն անխուսափելիորեն պետք է ենթադրեր Լեռնային Ղարաբաղի որակապես նոր կարգավիճակ, նոր՝ անգամ 1994-ի համաձայնագրի համեմատ:
Հայկական դիվանագիտությունը չկարողացավ լուծել այդ խնդիրը, և Լեռնային Ղարաբաղը կարգավորման գործընթացում չստացավ սուբյեկտայնություն, ինչը նշանակում է, որ դիվանագիտությունը հերթական անգամ անհամարժեք գտնվեց զինված ուժերի գործունեությանը և տապալեց նրանց արձանագրած արդյունքները: Իսկ այդ դեպքում կարող ենք չկասկածել, որ շատ շուտով իրադարձությունների զարգացումը կրկին կբերի նրան, որ հայկական զինուժը ստիպված կլինի բավական ծանր գնով կրկին ուղղել դիվանագիտության սխալների և վրիպումների հետևանքները:

website by Sargssyan