16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

«Տղա՛ ջան, լավ սովորի, որ բանակում չծառայես» լոզունգը կշարունակի ակտուալ մնալ...«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես և ավելի վաղ խոստացել էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, տարկետման իրավունքի շուրջ սկսված պայքարը, որը բակալավրիատից մագիստրատուրա և մագիստրատուրայից դեպի ասպիրանտուրա անցման անընդհատականությունն ապահովելուն էր վերաբերում, շարունակվեց արդեն կլոր սեղանի ձևաչափով:

Քննարկմանը մասնակցում էին մի կողմից՝ օրենսդիր ու գործադիր մարմնի ներկայացուցիչները, ովքեր խոստացան, որ իրենք պատրաստ են ուսանողների կողմից բարձրացված ցանկացած հարց մանրամասն քննարկել, մյուս կողմից՝ ակտիվիստ ուսանողները, ովքեր այս ընթացքում իրենց խոսքը բազում առիթներով ասել էին և առանձնապես նորություն չունեին ասելու: Ակտիվիստ–ուսանող Դավիթ Պետրոսյանը ԿԳ նախարարին ասաց, որ հիմնական խնդիրն այն է, որ ուսանողների համար ընդունելի չէ այն թեզը, թե բանակում ծառայելը չի խանգարում գիտությամբ զբաղվելուն:

Ուսանողները փորձում էին նաև իրենց ընդվզումը հիմնավորել, որ բանակում ծառայելու ժամանակ գիտությամբ զբաղվողը չի կարող աշխատել իր գիտական հոդվածների վրա, քանի որ դրա համար անհրաժեշտ է տարբեր սեմինարների և այլ քաննարկումների մասնակցել, ինչը փակ ռեժիմի պայմաններում հնարավոր չի լինի:

Անշուշտ հասկանալի է և հաստատ այդ ամենի մասին գիտեն նույնիսկ նրանք, ովքեր ժամանակին կարողացել են շրջանցել ծառայությունը և հիմա տարբեր պաշտոններ են զբաղեցնում: Բայց անընդունելի է, երբ քննարկումը մոտավորապես նմանվում է «տուն–տունիկ» խաղի, երբ երեխաները կամակորությամբ փորձում են մի կոնֆետ ավել պոկել: Անկեղծ ասած, բարձրացված հարցերն այնքան պրիմիտիվ էին, որ անգամ հետաքրքիր էլ չէր լսել, թե դրանց ինչ պատասխան է տրվելու, բայց որ ուսանողներն իրենց պայքարը մոտավորապես մոտեցրել էին «տղա՛ ջան, լավ սովորի, որ բանակում չծառայես» լոզունգին, անզեն աչքով էր տեսանելի:

«Սա քաղաքացիական հասարակության ձևավորման առաջին քայլերն են»,– նիստից հետո լրագրողներին ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և լրագրողներին հորդորեց չհիմնավորված հարցերով չխոչընդոտել այդ երկխոսությանը:

Ու թեև Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ուսանողներին ներկայացրեց, թե ռազմարդյունաբերության ոլորտում գիտական ներուժը օգտագործելու ինչ երկարատև ծրագիր կա մշակված ու ինչ այլ փակ ծրագրեր կան, որոնք ոչ միայն հեռանկարային են, այլև հնարավորություն են տալիս համատեղել գիտական հետազոտությունները զինվորական ծառայության հետ, բայց ուսանողները շարունակում էին պնդել, որ իրենց համար ամենակարևորը գիտական շղթայից չկտրվելն է:

Այն, որ ընդունված կամ ընդունվելիք օրենքների շուրջ բանավեճեր ու քննարկումներ կազմակերպելը, խնդիրները բովանդակային դաշտ տեղափոխելը պետք է լինի, իհարկե, ողջունելի է, բայց այն «տուն–տունիկի» վերածելն՝ անլուրջ է:

Ու թեև ԿԳ նախարարի կարծիքով թեման շատ հետաքրքիր է, իսկ բարձրացված հարցերն էլ հնարավոր կլինի կարգավորել ենթաօրենսդրական ակտերի միջոցով, բայց պարզից էլ պարզ է, որ ինչպես նախկինում էր, այնպես էլ հետագայում դրանից միայն կօգտվեն այդ որոշումը կայացնողներին մոտ կանգնած մարդիկ:

Այսինքն, ստացվում է, որ ուսանողների պայքարը ոչ թե գիտությունը կործանումից փրկելու, այլ մի քանիսի երեխաներին նման հնարավորությունից չզրկելու համար է, ինչը փաստացի կրկին խախտում է հավասարության սկզբունքը, որն ի սկզբանե որդեգրել էին օրենքի հեղինակները:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan