18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

Ազգ–բանակ հայեցակարգի լույսն ու ստվերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է գրող, «Կոնսերվատիվ հեղափոխություն» աշխատության հեղինակ Արծրուն Պեպանյանը

– Պարոն Պեպանյան, ինչպե՞ս եք վերաբերվում ազգ–բանակ հայեցակարգին: Այն այսօր անհրաժե՞շտ է մեր երկրին:

– Իհարկե, անհրաժեշտ է։ Ընդհանրապես, տվյալ պահին ազգի ճիշտ պահվածքը ոչ միայն իր երազանքներով է որոշվում, այլև աշխարհաքաղաքական իրավիճակով։ Մենք ունենք երկու հարևան, որոնք տենչում են մեր պետության մահը։ Այո, այսօր միջազգային կառույցներ կան, որոնք երաշխավորում են մեր գոյությունը: Բայց արդյո՞ք երբևիցե չի ստեղծվի այնպիսի վիճակ, որ այդ կառույցները դադարեն գործել կամ էլ ոչ բարեհաճ տրամադրվեն մեր հանդեպ։

Մենք չենք մոռացել 1990–ականների սկզբի դեպքերը, երբ Գորբաչովին կարճ ժամանակով հեռացրին իշխանությունից, ու նոր իշխանությունը պատրաստ էր աչք փակել թուրքական զորքերի՝ մեր վրա գալու փաստի վրա։

Բացի դա, տեսնո՞ւմ ենք, չէ՞, թե ինչպես են որոշ պետություններ վերանում, քայքայվում նույն այդ միջազգային կառույցների թողտվությամբ։ Մենք պիտի հնարավորինն անենք ուժեղ պետություն ունենալու, ուժեղ համաշխարհային հայկական կառույց ունենալու համար, որը կարող է լինել մեր գոյության երաշխավորը։ Ազգ–բանակն ընդամենը դրա մի քայլն է։

– Իսկ բացասական հետևանքնե՞րը: Ի վերջո, բոլոր ռազմականացված հասարակությունները երկարաժամկետ առումով կենսունակ չեն եղել, և աղետալի է եղել նրանց վերջը:

– Ասացի, որ մենք ուղղակի հարկադրված ենք դա անել։ Դա մեր հաճույքի համար չէ, որ անհրաժեշտ է, այլ՝ գոյության ապահովման։ Ինչ վերաբերում է Ձեր ասած հնարավոր վտանգներին, ապա պատմությունը հենց այն բանի համար է, որ ուրիշի սխալներից դասեր առնենք։

Եվ եթե մենք գանք այն գիտակցմանը, որ ազգ–բանակն անհրաժեշտ է, ու իրականություն դարձնենք այն, ապա նաև մեր գիտակցությունը հասցրած կլինի փոխվել ու կկարողանանք կենսունակ պետություն ստեղծել։

– Հեռանկարում մենք չե՞նք գնալու տոտալիտար համակարգի, երբ սահմանափակվում են մարդու իրավունքները, և ամենքը մտածում են այնպես, ինչպես որոշում են վերևներում:

– Մարդու իրավունքների ազատության չափը ևս պիտի պայմանավորված լինի աշխարհաքաղաքական իրավիճակով։ Գլխավորը պիտի լինի ազգի անվտանգության ապահովումը, աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու ունակ պետության ստեղծումը։ Մնացյալն ածանցյալ պիտի լինեն։ Եթե վերևներում լինեն արժանիները, ապա որևէ խնդիր չի առաջանա, ու ազգի զարգացումն էլ կընթանա արագ տեմպով։

– Առանց ազատության՝ ազատ մտքի, ազատ խոսքի, ազատ մրցակցության հասարակությունները կարո՞ղ են իրական զարգացում ապահովել:

– Ազգի առջև պիտի դրվի Նպատակ, ու ամենը պիտի կազմակերպվի այնպես, որ գտնվի այդ Նպատակին տանող ամենաարդյունավետ ուղին։

Ամեն խոսք, գիտական կամ տնտեսական առաջարկ, արարք, նշանակում, որոշում պիտի գնահատվեն և իրագործվեն ազգային շահի տեսանկյունից։ Այդ դեպքում ոչ միայն հնարավոր կլինի զարգացում ապահովել, այլև հրաշքներ գործել։

Ես կարող եմ բերել այդպիսի մի հրաշքի օրինակ, բայց սովետական կոփում ստացած մեր ժողովուրդը պատրաստ չէ քննարկել այդ օրինակը։

– Համենայնդեպս, ո՞րն է դա, գուցե ասե՞ք:

– Այս ամեն խնդիրները 20–րդ դարի սկզբներին շատ բարձր մակարդակով լուծել է գերմանական ընտրանին: Անշուշտ, հետագայում նրանք այլ ճանապարհով տարան իրենց քաղաքականությունը: Բայց ազգը հավաքելու և համախմբելու, նրա զարգացման ամենաարդյունավետ մեթոդը գտնելու համակարգը գերմանական ազգը փաստացի ստեղծեց: Այս ամենը նրանք կարողացան ձեռք բերել արիական հին համակարգերից, որի արդյունքում հնարավոր եղավ նաև հրաշքներ ապահովել:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan