18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

Առևտրաշրջանառության զարգացմանը միտված անվանափոխում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 29–ին կկայանա Երևանի ավագանու երկրորդ նստաշրջանի երրորդ նիստը: Նիստի օրակարգի հիմնական հարցերը փողոցներն անվանակոչելու կամ հուշատախտակներ փակցնելուն են վերաբերում:

Փողոցների անվանափոխումների մեջ հատկանշական է Հնդկաստան անունով փողոց ունենալու փաստը: Կենտրոն վարչական շրջանի Ձորափի փողոցի՝ Պարոնյան փողոցից մինչև Ուրուգվայի հրապարակ ընկած հատվածը կվերանվանեն Հնդկաստանի փողոց։ Կոնկրետ այս որոշումը պայմանավորված է Արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված միջնորդությամբ. «Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական հարաբերությունների, արդյունաբերության բարձրացման, տեխնոլոգիաների, կրթության և մշակույթի բնագավառներում հայ–հնդկական հարաբերություններն ամրապնդելու նպատակով, առաջարկվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ձորափի փողոցի մի հատվածը վերանվանել Հնդկաստանի փողոց»:

Իհարկե, Երևանում արդեն իսկ կան երկրների կամ քաղաքների անուններով փողոցներ, օրինակ՝ Իտալիայի, Աթենքի, Բեյրութի, Բուդապեշտի ու Պրահայի: Բայց զարմանալին այն է, թե անվանափոխումը հիմնավորելու համար ինչ կապ կարող է լինել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և այդ անվանակոչման մեջ:

Ավագանու նախագծով հուշատախտակներ կփակցվեն ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի և ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Հովհաննիսյանի հիշատակին՝ Թամանյան փողոց հ. 6 հասցեում։ Պետական գործիչ, գիտնական, պրոֆեսոր Սեմյոն Հախումյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կփակցվի Մաշտոցի պողոտա հ. 39/12 հասցեում, ՀՀ ժողովրդական նկարիչ Սլավիկ Պարոնյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակն էլ կլինի Սարյան փողոց հ. 11 հասցեում գտնվող շենքի վրա։ Ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Ավդալբեկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Տերյան փողոց հ. 62 հասցեում կփակցնեն։ ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ–մանկաբույժ Իզաբելլա Դավթյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակն էլ կփակցնեն Սարմենի փողոց հ. 50 հասցեում:

Ինչ վերաբերում է փողոցների անվանափոխումներին, ապա կունենանք Վազգեն Առաջին Վեհափառի, Վռամշապուհ արքայի, Սերգեյ Փարաջանովի անվամբ փողոցներ՝ համապատասխանաբար Կասյան, Ամիրյան ու Իսրայելյան փողոցից մինչև Հրազդանի կիրճ ընկած հատվածի՝ Ս. Փարաջանովի թանգարանի հարակից փողոցի փոխարեն: Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը կանվանակոչվի Մոնթե Մելքոնյանի անունով, Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը՝ Լեոնիդ Ազգալդյանի։ Փողոց կունենանք նաև Ապրիլյան հերոսների հիշատակին, խոսքը Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցի մասին է: Վերջապես Դավիթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյանի փողոցն էլ կանվանափոխեն հայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ։

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

loading...
website by Sargssyan