22.Փետրվար.2018
Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. «Փաստ» Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. «Փաստ» Մշտական բնակչության միջին թվաքանակը 12800–ով նվազել է. «Փաստ» Բանանը թանկացել է 44%–ով. «Փաստ»
ՀՀԿ–ի լռությունը ինտրիգ պահելու համար է. «Փաս... Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փա... Մշտական բնակչության միջին թվաքանակը 12800–ով ... Բանանը թանկացել է 44%–ով. «Փաստ» «Դիմում է գրել եւ գնացել բանակ». հոսպիտալում ... Երևանում կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճ... Սրիկան թոշակառու տատիկի կրծքկալից գողացավ 600... Տականքները 2 տարեկան երեխային ինչ օրն են հասց... Նա մոտեցավ ջրի ալիքներին, որպեսզի կերակրի փոք... Զինծառայող է մահացել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդեն զզվել եմ, թքած ունեմ գերագու... «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հ... Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույց... Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշի... Մնում է հուսալ, որ պատվիրատուն այսուհետ կհրաժ... Այս տունը վաճառվում է 400 հազար ֆունտ ստերլին... Մեծ վտարում. Ռուսաստանը սկսել է իր տարածքից ա... Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ)... Ուզո՞ւմ եք թողնել ծխելը, բայց չի՞ ստացվում. ո... Ամուսնական այս զույգին դատել են ավելի քան 234... Նրանք հանգիստ ընթանում էին ճանապարհով, երբ 0:... Հուսահատ հայրն ու մայրը վերջին անգամ համբուրո... Նա սահում էր սառույցի վրա, երբ հեռվում մի տար... Instagram-ում ընտրել են ամենասեքսուալ և գեղեց... Այս կինը հիվանդանոց չէր դիմել մինչև հղիության...

Ահաբեկչական սպառնալիքն ու տարածաշրջանը. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 22–ի լույս գիշերը Թբիլիսիի փողոցներից մեկում ահաբեկիչների ձերբակալման հատուկ գործողություն է սկսվել։ Շենքը, որտեղ ենթադրաբար տեղակայվել են ահաբեկիչները, շրջապատվել է, և այնտեղից մարդիկ տարհանվել են։ Այնուհետև Վրաստանի ազգային անվտանգության ուժերը գրոհել են շենքը, լսվել են կրակոցներ և պայթյուններ։ Վրաստանում հակաահաբեկչական գործողության արդյունքում սպանվել է 3, ձերբակալվել 1 ահաբեկիչ: Խմբավորման բոլոր անդամները Վրաստանի քաղաքացիներ չեն եղել:

Վրացագետ Ալիկ Էրոյանցի դիտարկմամբ՝ հակաահաբեկչական գործողություններից հետո իրավիճակը Վրաստանում դեռ «տաք» է:

«Իհարկե, շատ ցավալի է, որ Վրաստանում նման իրավիճակ է տիրում: Վրաստանը մեր հարևան երկիրն է, և այնտեղ կատարվող ցանկացած իրադարձություն մեզ համար հույժ կարևոր է, միևնույն ժամանակ՝ նաև անհանգստացնող: Նման միջադեպերը հատկապես բավականին ուշագրավ են մեզ համար: Պատճառը գաղտնիք չէ՝ ահաբեկչությունը համաշխարհային «հիվանդություն» է, և այդ համատեքստում ցավալի է նաև, որ հենց Վրաստանում է նման իրավիճակ տիրում: Նրանք ժամեր շարունակ ահաբեկված էին պահում ամբողջ Վրաստանը»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց վրացագետը:

Վերջինիս խոսքով՝ լավ է, որ իրավապահները կարողացել են չեզոքացնել նրանց, և միգուցե նաև ահաբեկիչների կողմից հետագայում նախատեսվող ինչ–որ գործողություններ:

«Բայց այդուհանդերձ չի նշանակում, որ նույն Վրաստանում չեն կարող նմանատիպ այլ օջախներ լինել: Այսինքն՝ դեռ ոչ մի հստակեցում չկա: Հետաքննությունը կպարզի՝ ինչպե՞ս է այդ ամենը տեղի ունեցել, և դրանից հետո պարզ կլինի՝ հետագայում անհանգստանալու կարիք կա՞, թե ոչ:

Իրականում Վրաստանում նման դեպքեր նախկինում էլ են գրանցվել, երբ ահաբեկիչները հայտնաբերվել են և վնասազերծվել: Այս դեպքերը հիմնականում կապվում են Վրաստանի Պանկիսի կիրճում բնակվող ահաբեկիչների հետ: Գիտենք նաև, որ նույն Սիրիայի ահաբեկչական խմբավորումներում բավականին մեծ թվով Պանկիսի բնակիչներ կան: Նույնիսկ Պանկիսի բնակիչներից մեկն այնտեղ խմբավորման ղեկավար է եղել: Այնպես որ՝ դեպքը թեև ցավալի է, բայց այդքան էլ տարօրինակ չէ»,–հավելեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ի՞նչ վարկածներ են քննարկվում վրացական մամուլում, և հնարավոր վարկածների մեջ քննարկվո՞ւմ է արդյոք «Իսլամական պետություն» խմբավորման հավանական մասնակցության հնարավորությունը, Ալիկ Էրոյանցը պատասխանեց. «Իրականում տարբեր կարծիքներ են շրջանառվում, այդ թվում թե՛ «Իսլամական պետության», թե՛ նաև կապը չեչենական ահաբեկչական բազաների հետ: Պարզապես դեռ այնքան ժամանակ չի անցել, որ ավելի օբյեկտիվ և սառը կարծիքներ հնչեն»:

Դիտարկմանը, թե մեր տարածաշրջանը ահաբեկչական սպառնալիքներից որոշ չափով կարծես թե զերծ է, և հարցին, թե այնուամենայնիվ, կա՞ն ուժեր, որոնց ձեռնտու է իրավիճակի ապակայունացումը, վրացագետը նշեց. «Ընդհանուր առմամբ, այո, տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքների հետ կապված իրավիճակը կայուն է: Չեմ կարծում, որ այդ առումով ինչ–որ լուրջ սպառնալիք կամ վտանգներ կան մեր տարածաշրջանում: Եթե, իհարկե, այս համատեքստում չբացառենք Ադրբեջանը: Այնտեղ բավականին շատ են իսլամական ծայրահեղականների, ինչպես նաև՝ անջատողական նկրտումներով լի հատվածները: Իսկ հաշվի առնելով Վրաստանի իրավիճակը, այդ տեսանկյունից Հայաստանի համար, ամեն դեպքում, սպառնալիք չկա»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan