24.Ապրիլ.2017
Տեսեք, թե ինչ անուշիկ աղջիկ է Լուիզա Ղամբարյանի դուստրը․ լուսանկարներ Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանից պահանջել է ուսումնասիրել և ներկայացնել Հայոց ցեղասպանության զոհերի տվյալները Նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու. Սերժ Սարգսյանի ուղերձը «Վերվարածները» սերիալը, հնարավոր է, շարունակություն ունենա
Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել Ցե... Իտալիայի Պեզարո քաղաքում տեղադրվել է Հայոց ցե... Քաղաքային ինստալյացիաներ՝ ի պատիվ Հայոց ցեղաս... Ինչպես է Սվո Ռաֆն անչափահաս տարիքից «օրենքով ... Ապրիլի 24․ ինչո՞ւ և ինչպե՞ս է այն դարձել հիշա... Ազնավուրների ընտանիքի անունից Ծիծեռնակաբերդու... 1915-ին Ավրորայի հետ ի՞նչ եղավ. թուրքական կայ... Համաշխարհային աստղերը «Խոստում» ֆիլմի ու Հայո... Ահա, թե ո՞վ է Հրաչ Մուրադյանի գեղեցիկ մայրիկը... Տեսեք, թե ինչ անուշիկ աղջիկ է Լուիզա Ղամբարյա... Քեմալը ռուսների օգնությամբ ավարտին էր հասցնու... Օրը, ժամը չեմ իմանում. Մանվել Գրիգորյանը՝ ցեղ... Հայոց ցեղասպանության վկայությունները լուսանկա... Օլիմպիական չեմպիոնի Արթուր Ալեքսանյանի ընտանի... Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Շարունակվում է մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբ... Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանից պահանջել ... Նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու. Սե... Սրինգահար լիբանանահայ աղջիկը Կոմիտաս նվագեց Ծ... Այսօր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցն է ... Հայոց Ցեղասպանություն. Փաստեր Genocide. «Մայրիկ / Mayrig». դիտել առցանց ... Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը՝ «Nat... Արգելված թեմա. Գլխատվելուց առաջ ինչ ասաց հայ ... Աստղագուշակ` ապրիլի 24-ի համար

«Աշտարակ–կաթը» որոշել է պայքարել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է կաթնամթերք արտադրող ամենատարեց ընկերություններից մեկի՝ «Աշտարակ–կաթ» ընկերության աշխատանքը դադարեցնելու հանգամանքը անհանգստացրել է նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Ներկայումս փոխնախարար Տիգրան Խաչատրյանը զբաղված է այդ հարցի ուսումնասիրությամբ և արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել ոչ միայն ընկերության ղեկավարության, այլև արտադրական շղթայի մասնակից այլ օղակների ներկայացուցիչների հետ:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամլո խոսնակ Աննա Օհանյանը «Փաստին» ասաց, որ փոխնախարարն այս պահին հանդիպումներ է ունենում «Աշտարակ–կաթ» ընկերության գործընկերների հետ:
«Հանդիպումներն այս պահին գաղտնի փուլում են և հրապարակման ենթակա չեն: Այս փուլում նախարարությունն անընդհատ կապի մեջ է նաև ընկերության հետ՝ հասկանալու համար, թե փոխադարձ ինչ առաջարկություններ կարող են լինել»,– ասաց մամլո խոսնակը:
Այն, որ խոսքը առաջացած ֆինանսական խնդիրների մասին է` պարզ է, սակայն ինչու առաջացած խնդիրները ենթակա չեն հրապարակման՝ այդքան էլ հասկանալի չէ: Եվ իրականում ո՞ւմ շահերից է բխում առաջնային ինֆորմացիան թաքցնելը: Չէ՞ որ տնտեսության առողջացման համար շատ կարևոր է իմանալ, թե իրականում ում մեղքով են փլվում ընկերությունները: Իսկ շուկայի 40%–ը զբաղեցնող և 600–ից ավելի աշխատակից ունեցող կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող այս հսկայի փլուզումը կարող է նույնիսկ տիպային լինել մյուս ուսումնասիրությունների ու բացահայտումների համար: Առավել ևս, որ բոլորը գիտեն, որ նշված ընկերության ֆինանսական դժվարությունները նոր չեն, և դրանք սկսվել են տարիներ առաջ:
Թե ինչքան կտևեն բանակցությունները և ինչ ավարտ կունենան՝ պարզ կլինի առաջիկայում: Եվ արդյո՞ք կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող շուկայի առաջատարը այդքան հեշտ կհանձնվի՝ ցույց կտա ժամանակը, բայց որ ինչպես բանան ներկրող անհատին, այնպես էլ այս հսկա ընկերության համար օդ ու ջրի նման կարևոր է եղել վարչապետի թեժ գիծը՝ հետաքրքիր է, որն էլ իր հերթին նոր մտորումների տեղիք է տալիս:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

loading...
website by Sargssyan