16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

ԵԱՏՄ անդամ լինելու «քաղցր» պտուղները չենք ուտի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ շաբաթ մամուլում լուրեր տարածվեցին, թե այլևս հնարավոր չէ 5 կգ–ից ավելի ցիտրուսային միրգ Վրաստանից Հայաստան ներկրել, քանի որ մեր մաքսային ծառայությունը պահանջում է մաքսազերծել այն: Մաքսային ծառայությունը օրեր առաջ հերքեց այս լուրերը՝ հայտարարելով, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ մրգերի և բանջարեղենի ներմուծման դեպքում մինչև 50 կգ–ը չի մաքսազերծվում: «Նորարարությունը» վերաբերում է հատուկ հավաստագրի առկայությանը: Այսպես՝ 5 կգ–ը գերազանցող քանակության դեպքում մաքսատան աշխատակիցներին պետք է ներկայացնել բուսասանիտարական հավաստագիր: Հակառակ դեպքում՝ այդ մթերքի ներմուծումը կարգելվի:

Մաքսայինի լրատվական ծառայությունն իր պարզաբանման մեջ գրել էր. «ՀՀ կառավարության 2015 թ. N 865–Ն որոշման պահանջների և «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրի համաձայն, ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տարածք ներմուծվող բանջարեղենի և մրգերի 50 կգ–ը չգերազանցող մասը չի համարվում ակնհայտ առևտրային քանակություն, ուստի, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կարող է ներմուծվել ՀՀ տարածք առանց մաքսային վճարների վճարման: Սակայն, միաժամանակ, հիշեցնում ենք, որ, համաձայն 2017 թ. հուլիսի 1–ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թ. նոյեմբերի 30–ի N 157 որոշման՝ բանջարեղենի և մրգերի միայն մինչև 5կգ–ի ՀՀ (ԵԱՏՄ) տարածք ներմուծումը կարող է թույլատրվել առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի: Այսինքն, ֆիզիկական անձանց կողմից 5 կգ–ից ավելի (մինչև 50 կգ) մրգերի, բանջարեղենի ներմուծումը ՀՀ տարածք կարող է թույլատրվել բացառապես բուսասանիտարական հավաստագրի առկայության և դրա` մաքսային մարմիններին ներկայացման դեպքում, լրացնելով միայն ուղևորային հայտարարագիր: Հետևաբար ՊԵԿ աշխատակիցների գործառույթները սահմանափակվում են բուսասանիտարական հավաստագրի առկայության մեջ հավաստիանալով, և տրամաբանական չէ կոմիտեին վերագրել գործառույթներ, որոնց հետ նա առնչություն չունի»:

Այս հայտարարությամբ ՊԵԿ–ն իր վրայից դեն է նետում այն բոլոր մեղադրանքները, որ վերջին օրերին հնչեցին մամուլի էջերում: Բայց այս հայտարարությունից, կարելի է ասել, թե ոչինչ չի փոխվում: Վրաստանի սահմանամերձ համայնքների բնակիչները բողոքում էին, որ չեն կարող այլևս իրենց համար միրգ բերել հարևան երկրից: Հիմա նրանք կրկին չեն կարող բերել, եթե չունենան այդ հավաստագիրը: Իսկ նշված հավաստագիրը միրգ կամ բանջարեղեն գնողներին ո՞վ պետք է տա: ՊԵԿ մամուլի ծառայությունից «Փաստին» տեղեկացրին, որ համապաստախան երկրի՝ այս դեպքում Վրաստանի Սննդի անվտանգության պետական ծառայությունը: Վերջինս, ի դեպ, գտնվում է Թբիլիսիում՝ սահմանից մոտավորապես 70 կմ հեռավորության վրա: Իսկ բանջարեղենի ու մրգերի վաճառակետերը տեղակայված են սահմանից ընդամենը մի քանի կմ հեռավորությունից սկսած: Իսկապես զավեշտալի է: Եթե նախկինում մարդիկ որքան ուզում էին՝ գնում էին, հիմա կսահմանափակվեն 5 կգ–ով, քանի որ այդ անհրաժեշտ թղթի համար, դժվար թե մեկը հավելյալ կմ–եր կտրի, վառելիք, ժամանակ ու գումար ծախսի: Դրա փոխարեն միրգը կգնի Հայաստանից, բայց մի փոքր այլ գներով: Իհարկե, այս որոշումն այս օրերին չի ուժի մեջ մտել, այլ ամիսներ առաջ: Պարզապես աղմուկը հիմա է առաջացել, քանի որ այս շրջանում են հիմնականում մարդիկ նախընտրում գնալ Վրաստան ու այնտեղից միրգ բերել, մասնավորապես՝ մանդարին: Իսկ քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, պետք է շարժվի ԵԱՏՄ օրենքներով: Ինչ արած կամ համակերպվեք, կամ էլ՝ քիչ կերեք: Իսկ թե վրացի առևտրականների առևտուրն այս որոշման արդյունքում որքանով կտուժի, դժվար չէ պատկերացնել:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan