15.Դեկտեմբեր.2017
Հումանիստական աղմուկ. «Փաստ» Սամվել Խուդոյան. «Տոները կրճատելը սխալ է, առաջարկի մեջ լոգիկա չկա». «Փաստ» Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսական զարգացման պոտենցիալ չունեն». «Փաստ» Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն. «Փաստ»
Հետաքրքիր մանրամասներ «օրենքով գող» Ռաֆայել Բ... 16 անսպասելի բաներ, որ անհավանականորեն նման ե... Հայտնի հայ տղամարդկանց աստղային էվոլյուցիան Սիրված Դերասանուհի Աիդա Բաբաջանյանի ընտանիքը ... Եգիպտական հորոսկոպ` ըստ ծննդյան ամսաթվի. ճշգր... Սվո Ռաֆի որդու հույժ գաղտնի թաղումը. ավտովթա՞... Սկանդալային մոդել Գայանե Բաղադասարյանը նոր տե... Սիրուշոն ներկայացրել է՝ ինչպես է անակնկալ այց... Երբ սեռական օրգանները կատաղում են. սեքսապաթոլ... «15-ը փոքր տարիք է նման բաներով զբաղվելու համ... Սարսափելի ավտովթար է տեղի ունեցել, որի հետևան... Մերժվածը 419. Դիտեք այսօրվա սերիան. ՎԻԴԵՈ․ Տղամարդը, չնայած կնոջ աղերսանքներին, ն... Ձկներին մեծ փոփոխություններ են սպասվում. Դեկտ... Նռան հատիկ, Սերիա 70, Դիտեք այսօրվա սերիան. Գ... Հումանիստական աղմուկ. «Փաստ» Լուսանկարներ. «Հայ տղաները միշտ ագահի դեմքով ... Սամվել Խուդոյան. «Տոները կրճատելը սխալ է, առա... Դիլիջանում ավտոբուսի սրահը տաքացվում է գազի խ... Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ,... Անմարդկային քաղց, թե՞ հոգեկան շեղում. դաժանու... Բացառիկ...Բոլոր մանրամասները Ապրիլյան պատերազ... «Իրա սև գործն արեց, թռավ». 13 հազար դոլար պար... Իվետա Եդիգարյանը մահացու վրաերթ է կատարել Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն. ...

Հակառակորդը, որն առաջադրանք է կատարել, խոցվել է, եւ այժմ դին մեզ մոտ է. Մովսես Հակոբյան

Հայ-ադրբեջանական սահմանին դեկտեմբերի 29-ին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն փորձի ժամանակ սպանված ադրբեջանցի զինծառայողի դին դեռ հայկական կողմի մոտ է:

Այս մասին այսօր` հունվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

«Այն տեղեկությունը, որ տիրապետում է գլխավոր շտաբը, ամբողջությամբ հասանելի չէ հասարակության համար: Հասարակությանը տրամադրվում է այն տեղեկությունը, որը գաղտնիություն չի պարունակում: Այն, ինչ դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, մանրամասն վերլուծվել է: Կարող եմ միայն ասել այն, որ հակառակորդը, որն առաջադրանք է կատարել, խոցվել է, եւ այժմ դին մեզ մոտ է: Մնացած տեղեկությունը գաղտնի է, միայն կարող եմ ասել, որ խումբը, որը մեկնել է աջակցելու, բավական հմուտ է գործել եւ հնարավորություն չի տվել հակառակորդին նպատակն իրականացնել»,- ասաց նա:

Մովսես Հակոբյանը նշեց, որ առաջնագծի՝ արդիական տեխնիկայով հագեցվածության շնորհիվ հնարավոր է դարձել կանխագուշակել հակառակորդի հարձակումը եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել. «Ապրիլյան պատերազմից հետո առաջնագծում տեխնիկայով հագեցվածությունը դրական արդյունքներ է տալիս, հնարավորություն է ընձեռում ժամանակին կանխորոշել հակառակորդի հարձակումը եւ կանխարգելիչ գործողություններ իրականացնել»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը:

Artsakhpress.am

loading...
website by Sargssyan