16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Երվանդ Բոզոյան. «Նպատակը ռուսներին հարվածելն էր, ավտոմատ մենք էլ հայտնվեցինք դաշտում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը հռչակագիր ընդունեց, որտեղ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել: Նոր դրույթը հակահայկական և հակաիրավական որակվեց, քանի որ միջազգային երեք հիմնարար սկզբունքներից այնտեղ միայն տարածքային ամբողջականությունն է նշվում: Թեմայի շուրջ «Փաստ»–ը զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

– Պարո՛ն Բոզոյան, գնահատելով ՍԾՏՀ ԽՎ դերը, Արցախյան կոնֆլիկտի առումով հռչակագիրն ի՞նչ ազդեցություն կունենա:

– Ոչ մի ազդեցություն էլ չի ունենա: ՍԾՏՀ ԽՎ–ն, ըստ էության, երկրորդական կառույց է: Փաստացի կարելի է ասել, որ նախաձեռնողն ուկրաինական պատվիրակությունն էր: Ուղղակի տհաճ է, որ այսպիսի վիրավորական քայլերով հանդես եկան: Իրենք ունեն Ղրիմի և Դոմբասի խնդիր: Իրենց հիմնական խնդիրն այս հռչակագրով ռուսներին հարվածելն էր, բայց ավտոմատ մենք էլ հայտնվեցինք դաշտում: Պետք է սառը դատենք և հասկանանք, որ այս կառույցում հավաքված երկրները շատ մոտ են այն դիրքորոշմանը, որը հակասում է մեր ազգային և պետական շահերին: Պետք է արձանագրենք այս փաստն ու առաջ անցնենք:

– Այս հռչակագրին նախորդել էր ԵՄ–Հայաստան համաձայնագրի ստորագրումը, ԱլԳ հռչակագրի ընդունումը, որոնցում, ըստ վերլուծաբանների, ԼՂ հարցի շուրջ չկային այնպիսի ձևակերպումներ, որոնք կարող էին ոչ ի նպաստ մեզ լինել: ՍԾՏՀ ԽՎ հռչակագրում կա՞ Ադրբեջանի գործոնը: Այսինքն՝ կարելի է փաստել, որ սա նախորդող համաձայնագրի ու հռչակագրի «պատասխանն» էր:

– Նախ՝ խնդրահարույց ձևակերպումներ չկային, որովհետև ԵՄ–ն շահագրգռված էր ՀՀ–ի հետ այդ համաձայնագիրը կնքելու համար, և հայկական կողմի հետ կոմպրոմիսի գնաց: Բայց ՍԾՏՀ ԽՎ–ի պարագայում կառույցի երկրների մեծ մասը կամ ունի այդպիսի կոնֆլիկտ, կամ աջակցում է նման կոնֆլիկտ ունեցող երկրներին: Նկատի ունեմ Ուկրաինան, Վրաստանը: Օբյեկտիվորեն հասկանալի է, թե ինչու այդպիսի քայլի դիմեցին: Նախաձեռնող Ուկրաինան, միջազգային հակառուսական ֆոնն օգտագործելով, մաքսիմալ փորձում է քաղաքական կապիտալ շահել: Զուգահեռ տուժեցինք նաև մենք, որովհետև այդ ձևակերպումները վերաբերում են նաև ԼՂ խնդրին:

Իսկ Ադրբեջանն այս փուլում նախագահողն էր: Բայց չեմ կարծում, թե Ադրբեջանի դերը շատ մեծ կարող է լինել այս հռչակագրի հարցում: Ադրբեջանն ուղղակի հույս է հայտնել, որ Ուկրաինայի կողմից ՌԴ–ի դեմ տարվող այդ գծից հետո ավտոմատ կունենա բանաձևեր, որոնք շահավետ կլինեն նաև Ադրբեջանին:

– Այնուամենայնիվ, Ղարաբաղյան հարցն ինչո՞ւ հայտնվեց այդ դաշտում, ակամա՞:

– Ուզում էին այնպիսի մի բանաձև ընդունել, որը շատ նման կլիներ Ղրիմի և Դոմբասի խնդիրներին: Նրանք նկարագրեցին հենց Ղրիմի և Դոմբասի խնդիրը, որի մեջ օբյեկտիվորեն տեղավորել են նաև ԼՂ հարցը: Ուկրաինացիների գլխավոր խնդիրը Ղրիմի և Դոմբասի հարցն էր: Պետք է նկատել, որ ԼՂ հարցում ոչ ոք Ադրբեջանին բացահայտ չի պաշտպանում: Ոչ ոք՝ թե՛ Վրաստանը, թե՛ Մոլդովան և թե՛ Ուկրաինան չեն ուզում առանձին մտնել ԼՂ խնդրի մեջ: Գիտեն, որ կա ԵՄ, ԱՄՆ, ՌԴ, և նրանք ընդհանուր հայտարարի են եկել՝ խնդրով պետք է զբաղվի Մինսկի խումբը: Չէին ուզենա Ղրիմի խնդիրը ԼՂ–ի հետ խառնել, որովհետև Ղրիմի հարցում կա կոնսոլիդացված դիրքորոշում ի պաշտպանություն Ուկրաինայի: Իսկ Ղարաբաղյան հարցում այդպիսի կոնսոլիդացիա չկա: Ճիշտ հակառակը՝ Ադրբեջանն ուզում է ամեն ինչ անել, որ տեղավորվի ուկրաինական և վրացական վագոնում: Անընդհատ հայտարարում է, որ ԵՄ–ն երկակի ստանդարտներով է հանդես գալիս՝ Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչում է, Ադրբեջանի վերաբերյալ ձեռնպահ մնում: Բացի այդ, Ադրբեջանը միշտ փորձում է ԼՂ հարցը տեղափոխել Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ղրիմի խնդիրների դաշտ: Մեր նպատակը պետք է լինի միշտ տարանջատել այդ խնդիրը, որովհետև այդպես մենք շահեկան վիճակի մեջ կհայտնվենք: Եթե Ղարաբաղը նույն դաշտի մեջ տեղավորենք, ապա, հաշվի առնելով, որ Ղրիմի և Աբխազիայի հարցում կա աշխարհագրական բախում, չէի ցանկանա, որ այդ բախումը տեղափոխվեր նաև ԼՂՀ:

– ՍԾՏՀ ԽՎ–ում, բացի այդ, նաև առանց ՀՀ պատվիրակության հարց էր քննարկվել: Ճիշտ չէ՞ քննարկել կառույցից դուրս գալու հարցը:

– Դուրս գալն էմոցիոնալ և հեշտ լուծում է: Ցանկացած պահի կարող է ՀՀ–ն այդպիսի քայլի դիմել, բայց եթե դիմի, ստրատեգիական առումով ՀՀ–ն ոչինչ չի շահի, մի բան էլ կարող է կորցնել: Հետագայում այդ կառույցը կարող է դառնալ մեր դեմ աշխատող կառույց:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

loading...
website by Sargssyan