18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

Հայաստան–Եվրամիություն համաձայնագիր. կասկածներ, մտավախություններ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանը

– Պարոն Ռուբինյան, Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ձեզ հույսեր ներշնչո՞ւմ է, որ մեր երկրում դրական փոփոխություններ կլինեն:

– Համաձայնագիրը, անշուշտ, հույսեր ներշնչում է: Բայց մեր այսօրվա իշխանությունները հույսեր չեն ներշնչում: Վստահ չես, որ համապատասխան կամք կդրսևորեն, որպեսզի կյանքի կոչեն համաձայնագրում ամրագրված դրույթները:

– Այդ դեպքում իշխանությունների ինչի՞ն էր պետք նման համաձայնագիր կնքելը:

– Իշխանություններին պետք էր, որպեսզի ցույց տան, թե ժողովրդավար են կամ ձգտում են ժողովրդավարության: Որպեսզի ձև անեն, թե հարգում են մարդու իրավունքները:

Եվ ամենակարևորը՝ համաձայնագիրը նրանց անհրաժեշտ էր, որպեսզի Եվրոպական մությունից փող ստանան:

– Իսկ, Եվրոպական միությունն այդքան միամի՞տ է, որ փող տա ու չհետևի արդյունք լինո՞ւմ է, թե՝ ոչ:

– Չէ, այդքան միամիտ չեն նրանք: Իրենց հնարավորությունների չափով կհետևեն: Իսկ եթե հանկարծ այդ գործն էլ ընկնի նրանց փչացած ֆունկցիոներների ձեռքը, կարող են մի փոքր էլ իրենց ձեռքերը տաքացնել այդ փողերի վրա: Այնպես որ, միանշանակ չէ այդ հարցը:

– Համենայն դեպս, դրական տեղաշարժեր չակնկալե՞նք հիմա:

– Այսպես ասեմ՝ հույս ունենանք: Բայց եթե մենք շատ ենք ուզում, որ համաձայնագրի դրույթները կյանքի կոչվեն, պետք է մեծ ճնշում գործադրենք օրվա իշխանությունների վրա, իսկ հաջողելու դեպքում նույնիսկ ռադ անենք նրանց: Ու պրծնենք:

– Բայց մենք ունե՞նք այդպիսի հասարակություն: Կամ որ նույնն է՝ մեր հասարակությունն ունի՞ այնպիսի գիտակցականություն, որպեսզի ճնշում գործադրի իշխանությունների վրա և պարտադրի իր ուզածը:

– Երբ ես նայում եմ ինձ, իմ շրջապատի մարդկանց, ձեզ, ձեր լրագրողական համայնքին, ապա պատասխանս միանշանակ «այո» է:

Բայց երբ նայում եմ իշխանության կերակրատաշտակին ձգտող այն մարդկանց, որոնք իրենց պատիվն ու արժանապատվությունը մի կողմ դրած, ամեն գնով փորձում են որկորները լցնել, հիասթափվում եմ: Այնպես որ, այդ հարցը ևս կրկին միանշանակ չէ:

– Իսկ որո՞նք են առավել մեծաթիվը մեր հասարակության մեջ, ովքե՞ր են առավել ուժեղ, ո՞ւմ ձեռքն ավելի մեծ ռեսուրս կա…

–Ես կարծում եմ, որ շատը Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներն են: Պարզապես մենք այժմ ապրում ենք ժամանակավոր մակընթացության պայմաններում: Բայց վաղ թե ուշ կգտնվեն և՛ առաջնորդներ, և՛ ժողովուրդը ոտքի կկանգնի: Քանզի այն իշխանության որակը, որն այսօր ունենք, մեր ժողովրդի համար անհանդուրժելի է:

– Այս համաձայնագիրը հնարավորություն կտա՞ դիվերսիֆիկացնել մեր ազգային անվտանգության հետ կապված հարցերը:

– Եթե այն դիտարկենք որպես առաջին փոքրիկ քայլ՝ այդ ուղղությամբ արված, ճիշտ կլինի: Բայց եթե մտածենք, թե միանգամից կհավասարակշռվի ամեն ինչ, միամտություն կլինի: Քանզի մենք գիտենք, որ խիստ անհավասարակշիռ է եղել մեր երկրի արտաքին քաղաքականությունը, որի արդյունքում էլ դարձել ենք Կրեմլի խամաճիկ–պետություն:

– Իսկ Ռուսաստանը հեշտությա՞մբ ձեռք կքաշի մեր երկրի վրա ունեցած իր իրավունքներից:

– Ո՛չ, իհարկե: Պարզապես պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ միջազգային թատերաբեմում Ռուսաստանը, ըստ էության, տանուլ տվող պետություն է: Եվ պետություն է՝ առանց զարգացած տնտեսության, կամ գիտության, կամ մշակույթի: Նաև գիտենք, որ պուտինյան քաղաքականության հետևանքով ողջ աշխարհը քննադատում է այս երկիրն ու ենթարկում նրան պատժամիջոցների:

Նշանակում է՝ վաղ թե ուշ այս ռեժիմը նույնպես տապալվելու է: Դրանով էլ կտապալվեն նաև նրա այստեղի խամաճիկները:

– Հանկարծ մեզ համար ցավոտ չընթանա:

– Դե, պետք է մտածենք, պետք է փորձենք պատրաստ լինել երջանկաբեր այդ պահին:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan