16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Ազգ–բանակ և քաղաքական ազատություններ. որտեղո՞վ է անցնում սահմանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը

– Պարոն Մելքոնյան, ինչպիսի՞ն է ձեր կարծիքը ազգ–բանակ հայեցակարգի վերաբերյալ: Մենք մեր ազգային հոգեբանությամբ կարո՞ղ ենք ստեղծել այդ համակարգը:

– Խորապես համոզված լինելով, որ նման համակարգը մեզ պետք է, դեռևս տասը տարի առաջ պաշտպանության նախարարության հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի հետ մշակեցինք մի ծրագիր՝ «Պատմության և մշակույթի էջեր» վերնագրով: Եվ որոշեցինք գոնե ամիսը մեկ անգամ այցելել զորամասեր և դասախոսություններով հանդես գալ զինվորների առաջ: Արդեն 10–րդ տարին է, ինչ մենք իրականացնում ենք այդ ծրագիրը:

Ես ձեզ կարող եմ հավաստիացնել, որ և՛ Հայաստանի, և՛ Արցախի հանրապետություններում այժմ չկա մի զորամաս, որտեղ մենք մի քանի անգամ եղած չլինենք: Խորապես համոզված ենք նաև, որ այդ դասախոսություններն իրենց նպատակին ծառայում են:

Նաև մե՛զ համար է այս նախաձեռնությունը կարևոր. մենք բանակը ճանաչում ենք ներսից:

Միաժամանակ մտավորականի ներկայությունը զորամասում, առաջնագծում հոգեբանորեն դրական լիցքեր է հաղորդում հայ զինվորին: Երբ զինվորը մտածում է, որ պրոֆեսորը, ակադեմիկոսը, իր գործը թողած, եկել–հասել է առաջնագիծ, կարևորում է իր ծառայությունը որպես հայրենիքի զինվորի:

Եվ երբ ապրիլյան պատերազմի նախօրեին բազմիցս մենք ասում էինք, որ այս՝ ներկա սերունդը շատ ավելի լավ է կռվելու, քան նախորդը, քանի որ ազատ, անկախ Հայաստանի ծնունդ է, մարդիկ թերահավատորեն էին դրան վերաբերվում: Բայց մենք ճիշտ դուրս եկանք: Եվ ճիշտ դուրս եկանք, որովհետև մենք բանակը ներսից գիտեինք:

Երբ առաջնագծում կանգնած զինվորին հարցնում ես՝ դու ի՞նչ ես զգում, նա պատասխանում է՝ ես ինձ զգում եմ որպես հայրենիքի զինվոր այն իմաստով, որ ինձնից 100 մետր դեպի ձախ, 100 մետր դեպի աջ , այսինքն՝ սահմանի երկայնքով մոտ 300 մետր, ինձ է վստահված: Այսինքն՝ նա ունի կարևոր դերակատարություն:

Եվ այս մոտեցումը զինվորին արմատապես փոխում է: Մեր անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը հենց այն է, որ մեր զինվորը ձեռք է բերել պետականության զգացողություն:

– Իսկ մեր պատմությունն ի՞նչ է ասում՝ մենք հոգեբանորեն պատրա՞ստ ենք ունենալ ռազմականացված հասարակություն: Ի վերջո մեր թիկունքում բավականին դարեր պետականության առումով դատարկ է եղել:

– Ես համոզված եմ՝ այո: Ինձ հաճախ են ասում, թե ինչո՞ւ եմ Իսրայելի հետ համեմատում: Բայց տեսեք՝ երկուսուկես տասնյակի չափ արաբական երկրների «ծովի» մեջ, ունենալով մոտավորապես 20 հազար քառակուսի կիլոմետր տարածք, կարողանում է դիմանալ:

Ընդհանրապես, մեր հարևանները մեզ պարտադրել են ունենալ ռազմականացված երկիր: Եվ մենք պարտավոր ենք այդ գործը սրբորեն կատարել: Իհարկե, չհասկանանք միլիտարացված երկիր, որտեղ բոլորը խոսում են զենքից, զրահից ու պատերազմից:

Եվ ես կարծում եմ, որ ազգ–բանակ հայեցակարգը ակամայից վաղուց արդեն մեզանում գործում էր: Իսկ հիմա շատ լավ է, որ արդեն կյանքի է կոչվում պետական մակարդակով՝ ի դեմս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի:

– Բայց ռազմականացված շատ հասարակությունների վերջը հաճախ աղետալի է լինում, ինչպես, ասենք, Գերմանիայինը եղավ: Այս հանգամանքը մեզ չպե՞տք է անհանգստացնի:

– Ես հենց դրա համար ասացի, որ մենք չպետք է այնպիսին լինենք, ինչպես Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ճապոնիան էր: Այն մի հասարակություն էր, որն ամբողջությամբ թաղված էր պատերազմական հոգեբանության մեջ. թե՛ գաղափարապես, թե՛ զինական առումով:

Մեզանում բնականաբար այդպես չէ: Զուգահեռ երկրում գոյություն ունի նորմալ քաղաքացիական կյանք: Փառք Աստծո, բոլոր մեր թերություններով հանդերձ՝ կոռուպցիա, է՛ս, է՛ն, կարծես թե աշխարհը սկսել է մեզ ընկալել նաև որպես ժողովրդավարության ճանապարհով ընթացող երկիր:

– Այսինքն՝ չվախենանք, որ ժամանակի ընթացքում երկրում կարող են սահմանափակվել ազատությունները:

– Ես այն կարծիքին եմ մշտապես եղել, որ բանակը պետք է լինի փակ համակարգ: Բայց եթե մեր բանակը փորձենք համեմատել ադրբեջանական բանակի հետ, ապա այն տասնապատիկ փակ է: Կոծկվում են և՛ զոհերի թիվը, և՛ եղած նեգատիվ երևույթները: Բայց մեզ մոտ բանակը բավականաչափ բաց է: Եվ դրա կողմնակիցը մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է նաև, ով մեր ասպիրանտն է եղել ժամանակին: Նա մշտապես հակազդում է հակառակ կարծիքներին. հայտարարում է, որ բանակը պետք է լինի բաց: Որովհետև ասեկոսեների պարագայում այն ավելի խոցելի կդառնա: Բնականաբար, եթե բանակ է, որքան էլ ցավալի լինի ասելը, ապա կարող են լինել զոհեր: Եվ այս մասին էլ մենք պետք է բարձրաձայնենք, որպեսզի նաև նման դեպքերը չկրկնվեն:

Այնպես որ, ազատությունների նման սահմանափակումների հիմքեր ես մեզանում չեմ տեսնում:

Իհարկե, հասարակության մեջ կան շատ նեգատիվ երևույթներ, հատկապես անձի ազատությունների, նրա իրավունքների պաշտպանության և նման կարգի այլ հարցերի առումներով: Բայց բոլոր դեպքերում, երբ մեր երկիրը գտնվում է անկլավային վիճակում ռազմականացված այս տարածաշրջանի մեջ, պետք է համարել, որ ժողովրդավարության առումով բարվոք վիճակում ենք:

– Եվ միակ ելքը դա է՝ ամենքս պատրաստ լինենք բանակի համար:

– Միանշանակ: Մարդիկ կան, որ դժգոհում են, թե իգական սեռի ներկայացուցիչների մոտ էլ կա բանակում ծառայելու ձգտում: Կարծում են, որ դրա ճանապարհը պետք է փակել՝ համարելով ոչ նորմալ երևույթ:

Իսկ ես այլ կարծիքի եմ՝ քանի դեռ մեր հարևանները չեն հասկացել, որ մենք այս տարածաշրջանում եղել ենք, կանք և պիտի հավետ լինենք, և չեն հաշտվել մեր գոյության փաստի հետ, այլ տարբերակ չունենք:

Եվ նման պայմաններում, գոնե բանակի հետ կապված հարցերում, փորձել ժողովրդավարություն խաղալ, չի կարելի:

 

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

loading...
website by Sargssyan