16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Գայանե Ավագյան. «Ես նման գիշատիչ միտք արտահայտել ի վիճակի չեմ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է, որ հասարակությանն ու առողջապահության ոլորտը ցնցած պետական պաշտոնյան արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնող պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման թեմայով չի ասել, թե ազգաբնակչության մեջ պատվաստմանը դեմ արտահայտվողները ուռացքաբաններն են, քանի որ պատվաստումից հետո ուռուցքաբանների հիվանդներն ու եկամուտները կպակասեն:

Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը այս թեմայով բարձրացած աղմուկի մասին «Փաստ» օրաթերթի հարցին ի պատասխան նշեց, որ ինքը բազմաթիվ հրապարակումներ, հարցազրույցներ ունի, որոնք փաստում են, որ ինքը չէր կարող նման տեսակետ հայտնել:

«Լինելով մանկաբարձ–գինեկոլոգ, ունենալով ոլորտի մասին բավականաչափ գիտելիքներ, լինելով ՄԱԿ–ի միջազգային փորձագետ՝ ես շատ լավ գիտեմ, թե ինչ բան է գարդասիլը, և ինչ կարող է այն անել: Գարդասիլը, ինչպես և մնացած բոլոր պատվաստանյութերը, կյանքեր է փրկում: Ինչ վերաբերում է կիրառմանը, ապա դա մարդու իրավունքն է: Եվ եթե ծնողը դեմ լինի այդ պատվաստմանը, բնականաբար ոչ ոք գաղտնի կերպով չի պատվաստի նրա աղջկան: Բայց, այդ ամենով հանդերձ, ես բոլորին եմ ասում, որ ձեր աղջիկ երեխաներին մի ենթարկեք արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդանալու ռիսկին և եղեք ավելի խոհեմ»,– ասաց գիտությունների դոտկոր, մանկաբարձ գինեկոլոգը:

Գ. Ավագյանը նաև նշեց, որ ինքը որևէ գինեկոլոգի չի ճանաչում, ով կարող է դեմ արտահայտվել այս պատվաստմանը, իսկ եթե այդպիսիք կան, ապա իր կարծիքով նման ուռուցքաբանները, գինեկոլոգները կամ այլ նեղ մասնագիտություն ունեցող բժիշկներն, ամենայն հավանականությամբ, պատվաստանյութի մասին լավ ինֆորմացված չեն:

Նա նաև խորհուրդ է տալիս համացանցում տարածված բազմազան տեղեկություններից ընտրել գրագետ, ճիշտ գրականությունը և եղած փորձով համոզվել, որ պատվաստումների շնորհիվ այսօր մեր երկրում չկան կապույտ հազ, դիֆթերիա, պոլիոմիելիտ հիվանդությունները:

«Դա մեր ազգաբնակչության գրագետ և հետևողական աշխատանքի, ինչպես նաև մեր պատվաստումները լավ իրականացնելու արդյունքն է: Հայտնի իրողություն է, որ եթե աշխարհում կա երեք մեծ նվաճում, ապա երկրորդ տեղում պատվաստումներն են, որ կանխում են ինֆեկցիաների տարածումը և կյանքեր են փրկում»,– ասաց Գ. Ավագյանը:

Նա նաև ցավում է այն բժիշկների համար, ովքեր պատվաստմանը կարող են դեմ արտահայտվել, քանի որ դա, ըստ գիտությունների դոկտորի, թեմայի մասին գիտելիքի պակասի հետևանք է:

«Դա ինձ ցավ է պատճառում, բայց դա նրանց խնդիրն է: Մեկ բան հստակ է, որ որևէ մեկը չի կարող տվյալ պատվաստումը պարտադրել: Ինչ վերաբերում է օնկոլոգների դեմ լինելու մասին իբրև թե իմ կողմից ասված մտքին, թե՝ այն կարող է շահերի բախման հետևանք լինել, ասեմ, որ ես նման գիշատիչ միտք արտահայտել ի վիճակի չեմ: Ինձ թվում է, որ դա թյուրըմբռնման և թյուր մեկնաբանման հետևանք է, քանի որ նույն այդ օնկոլոգների աչքի առջև են մարդիկ քաղցկեղից մահանում: Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր գործընկերներից, եթե իրենք մտածում են, որ ես իրենց մասին այդքան վատ կարծիք ունեմ և ուզում եմ, որ իրենք այդքան շատ հիվանդ ունենան: Ես գիտեմ, որ մեր բոլոր բժիշկներն էլ ուզում են, որ ինչքան հնարավոր է քիչ լինեն հիվանդները, մահերը: Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ ոչ մի բժիշկ, թեկուզ ամենավատ մարդը լինի, համոզված եմ, որ չի ցանկանա ծանր հիվանդներ ունենալ»,– ասաց Գ. Ավագյանը:

Նույն տրամաբանությամբ շարժվելու դեպքում պետք է մտածել, թե պոլիոմիելիտ, կապույտ հազ կամ կարմրուկ ու կարմրախտ բուժող բժիշկները նույնպես պետք է որ դեմ լինեին, սակայն արի ու տես, որ այս վարակիչ հիվանդություններով վարակվելու տագնապն արդեն դուրս է մղվել մեր երկրից:

Ինչ վերաբերում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստմանը դեմ կամ կողմ լինելուն, ապա այս պահին մենք ձեռնպահ ենք մնում որևէ կարծիք հայտնել, քանի որ հարցի մասին հետաքննությունը դեռ չենք ավարտել:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan