18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

ՀՀ–ԵՄ համաձայնագրի քողի ներքո, կամ ով մեզ հետ չէ՝ մեր թշնամին է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Զվեզդա» հեռուստաալիքի հայտնի հաղորդաշարից հետո հայ հասարակության քննադատության թիրախում է հայտնվել ևս մեկ ռուսական հեռուստաընկերություն: НТВ հեռուստաալիքի «Հանդիպման վայրը» հաղորդման ժամանակ, որը նվիրված է եղել ՀՀ–ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, բանախոսները ՀՀ–ի վարած քաղաքականությունը նմանեցրել են ամուսնուն դավաճանող կնոջ հետ: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրույցում փորձեցինք նախ հասկանալ համաձայնագրի շուրջ ձևավորված ռուսական ագրեսիայի պատճառները, որոնք, կարծես, սկսել են շարունակական բնույթ ստանալ:
Քաղտեխնոլոգի խոսքով, մինչ ստորագրելն առանձնապես նման քարոզչական արշավ չէր նկատվում:
«Մինչև ստորագրելը պաշտոնական Կրեմլի, գուցեև անձամբ Պուտինի հետ բոլոր հարցերը լուծվել էին: Ըստ իս՝ պատահական չէր նաև Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա, որը ստորագրումից ընդամենը մի քանի օր առաջ եղավ: Կարծում եմ՝ նպատակը մեր ռազմավարական դաշնակցի տրամադրությունները վերջնականապես հասկանալն էր: Պետք է ֆիքսենք, որ պաշտոնական Մոսկվան պաշտոնական մակարդակով դեմ չի եղել, որ ՀՀ–ն մի փոքր ավելի բարձրացնի ԵՄ–ի հետ իր հարաբերությունների մակարդակը»,– «Փաստ»–ի հետ զրույցում շեշտեց Վ. Հակոբյանը:
Իսկ հիմա ի՞նչ է կատարվում. «Մենք պետք է հասկանանք, որ ինչպես ՀՀ–ում, ՌԴ–ում ևս քաղաքական էլիտա կոչեցյալը բավականին խայտաբղետ է: Այսինքն՝ կան տարբեր, թե՛ քաղաքական և թե՛ ֆինանսատնտեսական շահեր: Կան կառույցներ, որոնք բավականին կոշտ են տրամադրված: Մանավանդ այնպիսի երկրում, ինչպիսին ՌԴ–ն է, դրանք սովորաբար ուժային կառույցներն են, հատուկ ծառայությունները, որոնք միշտ ավելի կոշտ քաղաքականություն են վարում: Իրենք շատ դեպքերում առաջնորդվում են «ով մեզ հետ չէ՝ մեր թշնամին է» կարգախոսով: Ռուսներն ասում են՝ «свой чужой»: Առավել ևս՝ նման աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Արևմուտքի և ՌԴ–ի հարաբերությունները մեղմ ասած՝ բարիդրացիական չեն: Այդ առումով «Զվեզդա»–ի հաղորդումը նաև այդ շրջանակների վերաբերմունքն էր ՀՀ–ի մանևրելու փորձերի դեմ: Դա ՌԴ ՊՆ–ի տեսակետն էր, գուցեև նախարարի»:
Վիգեն Հակոբյանը նկատեց, որ վերոնշյալ հաղորդումներում հնչող քննադատությունները ոչ միայն բավականին կոշտ էին, այլև բանախոսները հնարավորինս փորձում էին վիրավորել. «НТВ–ի հաղորդումն ամենակոշտ դրսևորումներն ունեցավ, իսկ НТВ–ն էլ «Գազպրոմ»–ինն է, որն էլ, երևի թե, իր շահերն ունի ՀՀ–ում: Վերջին շրջանում «Գազպրոմ»–ի շուրջ բավականին լուրջ խոսակցություններ են գնում ՀՀ ԱԺ–ում, որոշ քաղաքական ուժեր կասկածի տակ են դնում գործարքները, և այլ հարցեր են բարձրացվում: Կարծում եմ՝ սա էլ ինչ–որ ազդեցություն ունի, որ ընկերությանը պատկանող հեռուստաընկերությունում նման կոշտ ու չափը անցնող հայտարարություններ են հնչում: Կարելի է քննադատաբար վերաբերվել պետության ղեկավարությանը, բայց անթույլատրելի է, երբ չափն անցնում են, ըստ էության, խաղալով ժողովրդի զգացմունքերի վրա: Ըստ իս՝ այդ կոշտ դեմարշներով միգուցե փորձել են այստեղ ոմանց հասկացնել, որ ինչ–որ պայմանավորվածություններ են խախտում: Ինչպես ՀՀ–ի քաղաքական էլիտայի դեպքում է, ՌԴ–ում էլ միգուցե ոմանք իրենց շահերից ելնելով ինչ–որ քայլեր են անում: Ոմանք պատասխան են տալիս այստեղից հնչող որոշակի դրսևորումներին, ոմանք իրենց քաղաքական կամ ռազմական մանևրներն են անում: Այսինքն՝ հասկացնում են իրենց կոլեգաներին, որ դժգոհ են: Մեծ հաշվով՝ ՀՀ–ԵՄ այս համաձայնագրի քողի ներքո ռուսաստանյան էլիտայի որոշ շերտեր փորձում են առիթն օգտագործել՝ ինչ–ինչ շահեր առաջ տանելու համար»:
Հարցին, թե ստեղծված քարոզչական արշավը ՀՀ–ում հակառուսական տրամադրությունների սրման պատճառ կարո՞ղ է լինել, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Բնականաբար: Եթե այս պրոցեսները շարունակվեն, և պարբերական բնույթ կրեն ազգային արժանապատվությանն ուղղված վիրավորանքները, ապա հակադիր ռեակցիա է լինելու: Հիմա ժամանակն է, որ պաշտոնական մակարդակով փորձեն այս հարցերը լուծել: Պետք է ֆիքսել, որ բոլոր մեսիջները հասկացել են, և դադարեցնեն ինֆորմացիոն պատերազմը»:
Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ արձագանքը կարող է և պաշտոնական չլինել. «Հարցը կարելի է մեկ զանգով լուծել, հասկանալի է՝ ով ում պետք է զանգի: Ինչ էլ ասվի, և ՌԴ–ում ով ինչ շահեր էլ որ ունենա, այնուամենայնիվ, երբ հարցը հասնում է պետական շահին, խնդիրը մի տեղ է լուծվում: Հարցը մեկ զանգով կարելի է փակել. «հասկացանք ձեր դժգոհությունը, մենք էլ կփորձենք այստեղ ինչ–որ թեմաներ փակել, դուք էլ փակեք՝ շարժվենք առաջ»»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan