18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

Օսկանյանը քաղաքականության դուռը փակում է` դեռ չբացած. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը տրամադրություն չունի ո՛չ սեփական կուսակիցների հետ շփվելու, ո՛չ էլ լրագրողների: Հակառակ դեպքում երկու կողմերին էլ կկանչեր ու կպատմեր, թե իր հիմնած «Համախմբում» կուսակցությունն այս ընթացքում ընդդիմությանը համախմբելու ինչ նոր պլաններ է մշակել ու երբ է պատրաստվում դրանք կյանքի կոչել:
Ո՞ւր կորան նրա խրոխտ կոչերն ու երկիրը գլխիվայր շուռ տալու «պատրաստակամությունը», ոչ ոք չգիտի: Միայն պարզ է, որ նա ԱԺ ընտրություններից հետո մեկնել էր Հայաստանից: Հիմա չնայած կարճ ժամանակով վերադարձել է, բայց քանի որ գիրք գրելով է զբաղված, հանդիպումների համար ժամանակ չունի:
Մամուլին հասած տեղեկությունների համաձայն փակել է իր քաղաքական էջը: Հանուն անկեղծության նշենք, որ ոչ թե նոր է որոշել փակել այդ էջը, այլ այն երբևէ չի էլ բացել վերջին տասը տարիներին: Ու չնայած ԲՀԿ–ի շնորհիվ նա ԱԺ երկու գումարման ժամանակ էլ կարողացավ պատգամավորի աթոռին նստել, սակայն դեռ չի նշանակում, որ Օսկանյանը քաղաքականության մեջ եղել է:
Ու հիմա ասել, որ Օսկանյանը փակել է քաղաքականության էջն ու նոր շրջափուլի դուռ բացել իր առջև՝ մի փոքր ծիծաղելի է: Մյուս կողմից հասկանալի չէր, թե OՐO «դաշինքի» ֆարսի ժամանակ նա իրականում ինչ դերակատարում ուներ: Տպավորությունն այնպիսին է, որ թե՛ ինքը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը այդ «դաշինքում» ընդամենը դիզայնի կամ ասենք՝ դաշինքի հապավումն ավելի մոգական դարձնելու համար էին հրավիրվել:
Ու թեև որոշ քաղաքական վերլուծաբանների կարծիքով այդ դաշինքում ներգրավված երեք բավականին ուժեղ անհատների ներկայությունը խոսում էր դաշինքի հզորության մասին, սակայն շատ արագ պարզվեց, որ նրանց շարքում հայտնված Օսկանյանն ու իր «Համախմբումը» նույնիսկ չեն կարողանում իրենց կուսակցության ներսում հավաքված կուսակիցներին համախմբել, էլ ուր մնաց դաշինքին ու հասարակությանը:
Այնպես որ, ասել, որ Օսկանյանը նոր է որոշել փակել դեպի մեծ քաղաքականություն տանող դռան ճանապարհը, սխալ է: Նա այդ ճանապարհով գնալու ոչ կամք, ոչ էլ ցանկություն երբևէ չի էլ ունեցել, իսկ եթե անգամ մերթ ընդ մերթ հայտնվել է մամուլում, ապա միայն ոչ թե իր կամքով, այլ՝ ցույց տալու, թե ինքն իբր ակտիվ է:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan