18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

Լևոն Գալստյան. «Անտառները պետք է ունենան հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարությունը հավանություն է տվել Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին: Ուշադրություն է դարձվելու անտառային ռեսուրսների վերականգնմանն ու անտառածածկի ավելացմանը: Փոփոխության համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ–ը վերակազմավորվում է որպես կոմիտե և տեղափոխվում Բնապահպանության նախարարության ենթակայության ներքո՝ հաշվի առնելով այն, որ անտառները Հայաստանում ավելի շատ բնապահպանական դեր ունեն:
Թեմայի շուրջ «Փաստ» օրաթերթը զրուցել է աշխարհագրագետ, «Բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանի հետ:

– Պարոն Գալստյան, «Հայանտառ»–ն անցավ Բնապահպանության նախարարության ենթակայության տակ: Ձեր կարծիքով որոշումը դրական արդյունք կտա՞, թե հերթական կոսմետիկ փոփոխությունը կլինի՞:

– Միշտ կարծիքներ են եղել, որ ավելի ճիշտ կլիներ «Հայանռատ»–ը լինի Բնապահպանության նախարարության կազմի մեջ: Դա ողջունելի է, քանի որ փորձը ցույց տվեց, որ գյուղատնտեսության նախարարությունն անտառի պահպանությունը ձախողել էր և հսկողություն չէր իրականացնում: Բայց հարց է՝ պահպանության համար կամք կձևավորվի՞: Ես կուզեմ, որ այդպես լինի, սակայն, կառավարությունում մի արտահայտություն հնչեց՝ փայտանյութի հատումը կարելի է օրինականացնել և հարկեր մուծել: Այսինքն՝ ապօրինի ծառահատումները տնտեսական գործունեության վերածել: Սա շատ վտանգավոր է, որովհետև խոսք չի գնում անտառների պահպանման մասին: Ցավոք սրտի, մեր կառավարման համակարգում փոփոխությունները քիչ հավանական են: Կլինեն միայն մասնակի՝ կոսմետիկ փոփոխություններ: Ցույց կտան, թե տեսեք, մենք աշխատանք ենք կատարում:

– Անդրադարձաք ապօրինի ծառահատումներին: Այս տարի ևս բազմաթիվ դեպքեր գրանցվեցին: «Բնապահպանական ճակատը» մոնիթորինգ է անցկացնում: Ի՞նչ տվյալներ են արձանագրվել:

– Մեկ օրվա ընթացքում կարելի է հայտնաբերել այնքան ապօրինի հատված ծառ, ինչքան «Հայանտառ»–ը մեկ տարվա ընթացքում: Այստեղից կարող ենք հետևություններ անել: Ցույց տրվող ապօրինի ծառահատման դեպքերը հազար անգամ ավելի պակաս են: Ծավալներն իրականում շատ մեծ են:

– Իսկ ապօրինի ծառահատումների դեպքերը կանխելու համար ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել:

– Անընդհատ բերել են փաստարկներ, թե մարդիկ սոցիալապես վատ վիճակում են և ծառ են կտրում, բա պետությունն ինչի՞ համար է: 30 տարվա պետություն է, դեռ չի կարողանո՞ւմ բնակչի եկամտային պայմանները բարելավել, ուրեմն՝ ձախողել է կառավարումը, իսկ նրանցից ոչ մեկը պատասխանատվություն չի կրում և դեռ շարունակում են կառավարել: Այս տրամաբանությամբ չեմ կարծում, որ փոփոխություններ լինեն: Անտառամերձ տարածքներում, որտեղ լուրջ աղքատության խնդիր կա, պետք է սուբսիդավորել գազի սակագինը, որպեսզի անտառը չկտրեն: Մեթոդներ շատ կան, պարզապես ցանկություն է պետք: Բյուջեն պետք է ժողովրդի շահերին ծառայեցնել:

– Անտառային ոլորտի բարեփոխումները կիրականացվեն 3 տարվա ընթացքում՝ կլինեն ինստիտուցիոնալ, օրենսդրական բարեփոխումներ: Սրանք խնդիրները կլուծե՞ն:

– Վերջին 10 տարիներին այսպիսի հարյուրավոր նախագծեր, որոշումներ, հանձնարարականներ կան արված, ո՞րն է բերել դրական արդյունքի և հետևանքների: Շատ մասնավոր դեպքեր են եղել: Դրական արդյունք չտված որոշումներ կայացնողները շարունակում են կրկին որոշումներ կայացնել: Սա է խնդիրը:

– Անտառային ոլորտն այսօր ի՞նչ բարեփոխման կարիք ունի:

– Պետք է վերացնել արդյունաբերական անտառ գաղափարը, որն օրենսդրության մեջ առկա է: Մենք այդպիսի անտառ չունենք: Անտառները պետք է ունենան հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ՝ ծառ չպետք է կտրվի: Կան բազմաթիվ երկրներ, որոնք որոշում են ընդունել, որ իրենց անտառներում ծառ հատել չի կարելի: Մենք այդպիսի բաներ չենք անում, կոսմետիկ փոփոխություններ ենք միայն կատարում: Դա չի լինի: Մեր երկրի տարածքն այնքան փոքր է, կենսաբազմազանությունն՝ այնքան խիտ, որ բնության հետ պետք է զգույշ լինել: Դա որոշում կայացնողները պետք է հասկանան:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում անտառածածկի վերականգնման աշխատանքները:

– Մենք պետության կողմից այդպիսի բան չենք տեսել: Դա զրոյին հավասար բան է: Մասնավոր կամ բարեգործական կազմակերպությունների միջոցով կատարվել են: Նույնիսկ «Թեղուտ» կոչեցյալը, որն իբրև պետք է անտառ վերականգներ, չարեց: Այդպես էլ ոչ մի հեկտար անտառ չենք տեսել: Դա ամրագրված է պայմանագրով, սակայն չի իրականացվել:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan