18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

«Միռամի»՝ հանրային լսումներ կազմակերպելու փորձը կրկին տապալվեց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Լոռու մարզի Մղարթ համայնքում պետք է տեղի ունենային հանրային լսումներ՝ Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու հետ կապված: Ուսումնասիրությունների հայտը նախագծել էր «Միռամ» ընկերությունը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ հանրային լսումները նշանակված էին Արդվի համայնքում, բնակիչները տապալել էին դրանք՝ թույլ չտալով ընկերության և Բնապահպանության նախարարության ներկայացուցիչներին գյուղի տարածք մտնել:
Երեկ կրկնվեց նույնը, պարզապես այլ վայրում և ավելի մեծ աջակցությամբ: Հանրային լսումների վայրի փոփոխությունը «չփրկեց» «Միռամին»: Վերջինս նախկին նախագիծը խորամանկությամբ փոփոխության էր ենթարկել՝ Արդվին բացառելով ազդակիր համայնք լինելուց և, հավանաբար, հուսալով, որ Մղարթում կհամաձայնվեն այս նախագծին: Իսկ Մղարթի բնակիչները ոչ միայն համաձայն չէին, այլ Արդվիի, Օձունի, Այգեհատի ու Արևածագի բնակիչների հետ միասին փակել էին գյուղ տանող ճանապարհը՝ կրկին անգամ չթողնելով ընկերության և նախարարության աշխատակիցներին մտնել համայնք:
Գյուղի մուտքը փակած բնակիչները պարզել էին «Հեռու Արդվուց», «Արդվին հայոց սրբավայր է» և «Մեր ոսկին մեր բնությունն է» գրությամբ պաստառներ: Մղարթում էին բնապահպաններ, այդ թվում՝ աշխարհագրագետ, «Բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
Լևոն Գալստյանը «Փաստի» հետ զրույցում պատմեց օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները: Ըստ նրա՝ երբ գյուղացիները փակել էին ճանապարհը, «Միռամի» ու նախարարության ներկայացուցիչները փորձել են այլ ճանապարհ գտնել գյուղ մտնելու համար: Դա իրենց հաջողվել է, բայց միևնույն է չի հաջողվել համայնքապետարան մուտք գործել: Ակցիայի մասնակիցները տեղափոխվելով գյուղապետարանի շենքի դիմաց՝ թույլ չեն տվել նրանց մոտենալ շենքին:
Ըստ Գալստյանի՝ նախարարության ներկայացուցիչները, չգիտես ինչու, բոլորից շատ են շահագրգռված եղել, որ լսումներն այնուամենայնիվ կայանան: Նրանք փորձել են համոզել բնակիչներին թույլատրել հանրային քննարկումների իրականացում, ինչն, իհարկե, մերժվել է գյուղացիների կողմից:
Հավելենք նաև, որ երեկ խոշորացված Օձուն համայնքի բնակիչները պաշտոնապես մերժել էին «Միռամ» ՍՊԸ–ի Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության հայտը: Նրանք Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի ստորագրությամբ արձանագրություն էին կազմել, որն ուղղված էր Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Վարդան Սահակյանին:
Արձանագրության մեջ մասնավորապես գրված էր. «Օձուն համայնքի Մղարթ, Արդվի, Այգեհատ, Օձուն, Արևածագ բնակավայրերից Մղարթում ներկա բնակիչները դեմ են Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը և թույլ չտվեցին քննարկման անցկացումը: Ս. թ. դեկտեմբերի 1–ին` ժամը 12:00, ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի Մղարթ բնակավայրի ներկայացուցչի նստավայրում նախատեսված Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության հայտի երկրորդ հանրային քննարկումը չկայացավ»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

loading...
website by Sargssyan