16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Հավատ և գիտություն. ինչպե՞ս համադրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը

– Պարոն Ավետիսյան, հիմնականում գիտնականները դժգոհում են, որ քիչ է պետության կողմից կատարվող ֆինանսավորումը: Դուք ինչպե՞ս եք այդ հարցին վերաբերվում:

– Այո, հաճախ են բողոքում, որ պետությունը գիտությանը փող չի տալիս: Եվ դա, իրոք, այդպես է:
Բայց նաև պետք է փաստագրենք հետևյալը. ամեն մի գիտնական և ամեն մի մարդ, որին գիտական աշխարհում ինչ–որ մի բան կազմակերպելու հնարավորություն է տրվել, պետք է գիտակցի, որ այդպես էլ լինելու է: Ոչինչ էլ չի փոխվելու:
Ուստի ոչ թե պետք է վայրահաչենք կամ նվնվանք, այլ պետք է գտնենք աշխատելու ձև: Որովհետև այսուհետև այս երկիրը, չեմ կարծում, որ բավարար գումար կտա, կամ ավելի ճիշտ՝ կտա այն գումարը, որպեսզի գիտությունը զարգանա: Անգամ եթե ավելի լավ վիճակում էլ գտնվի: Այստեղ ընդամենը նվազագույնն են ապահովում:
Ուստի մնում է մյուս տարբերակը: Բանն այն է, որ գիտությունը համաշխարհային երևույթ է: Եվ համաշխարհային այդ երևույթի համար աշխարհում կան ահռելի գումարներ: Ուրեմն՝ բարի եղիր լինել այն գիտնականը, որը գիտական այն խնդիրը, որը շատ կարևոր է աշխարհի համար, կբերես և կլուծես Հայաստանում: Հետևից էլ փողը կբերես ու համապատասխան լաբորատորիան կստեղծես:
Ա՛յ, հենց այս գիտնականին ես կծափահարեմ: Որովհետև այս դեպքում արդեն գործ եմ ունենում այն կոլեգայի հետ, որը մտածում է ապագայի մասին: Թե չէ նա, ով անընդհատ դժգոհեց, ոչինչ էլ չի ստեղծելու:
Ի վերջո, արդեն այսքան տարի է անցել, ինչ Հայաստանն անկախ երկիր է: Եվ գիտնականն էլ լավ տեսնում է, որ այդ փողը չեն տալիս ու հասկանում է, որ չեն էլ տալու: Է՜, որ դժգոհեն՝ ի՞նչ… Ես էլ նրանց հետ դժգոհեմ. հետո՞…

– Շատերն ասում են, որ ժամանակակից աշխարհում կրոնն ու գիտությունը պետք է համաքայլ ընթանան: Այսինքն՝ գիտություն և հավատ առ Աստված: Ո՞նց եք նայում այս հարցին:

– Մարդ արարածը կադապտացվի այս աշխարհում, ճանապարհ կանցնի, իսկ քաղաքակրթությունները՝ առավել ևս, եթե ունի գիտելիք իր մասին, իր շրջապատի մասին և ունի հավատ: Անգամ ունի հավատ այն բանի վերաբերյալ, ինչի մասին ինքն էլ չգիտի, թե ինչ է:
Ուրեմն՝ հավատը, գիտելիքը և իմացությունը պետք է իրար հետ լինեն: Իսկ թե ի՞նչ կտեսնեք հավատի տակ և ինչպե՞ս այն կանվանեք, արդեն միևնույն է՝ կրոն կամ այլ բան:
Թեկուզ հենց կրո՛ն անվանենք, որպես գաղափարախոսություն: Որովհետև չկա հասարակություն, գոնե դեռ չի եղել հազարամյակների մեջ նման բան, որ առանց կրոնի գոյություն ունենա: Քանզի ես հնագետ եմ ու մարդկության անցած–գնացած ճանապարհներին այս կամ այն կերպ հետևել եմ:
Ամենապրիմիտիվ հասարակությունն անգամ ունի իր կրոնը: Ամենապրիմիտիվ հասարակությունն անգամ ունի նաև ռացիոնալ գիտելիքների իր պաշարը: Այն կդառնա՞ գիտություն, կամ այն կանվանենք փիլիսոփայություն, կամ կիրառական գիտություն և այլն, և այլն, կարևոր չէ: Ամեն ինչն էլ առկա է այդ գիտելիքներում:
Եվ երկուսը իրար հետ է՝ գիտելիքներն ու կրոնը, որ մարդուն պահում են որպես մարդ: Եվ մարդուն թույլ են տալիս, որ այս աշխարհում արարի, ստեղծագործի, նաև ոգեշնչվի, հավատա, սիրի:
Ի վերջո, ոչ մի գիտություն «սիրիր մերձավորիդ»–ը չի սովորեցնում: Բայց դա կսովորեցնի կրոնը: Եվ այսպիսի հազարավոր բաներ կան, որ հենց հավատն է ընձեռում մարդուն:
Բայց գիտությունն էլ ապահովում է մարդու համար անհրաժեշտ կենսապահովման համակարգը:

– Մարդը, գիտությունը զարգացնելուն զուգընթաց, ազդում է բնության վրա ու խախտում նրա հավասարակշռությունը: Իսկ բնությունն էլ հավատի բաղադրիչ է, կարելի է ասել:

– Այո, մարդը շատ է փոխել բնությունը և անընդհատ փոխելով, հեռանում է նրանից: Այսինքն՝ մարդը, իր ապրելով արդեն, ինչպես չարորակ խոցը, սկսում է մետաստազներ տարածել բնության մեջ: Այսինքն՝ միշտ չէ, որ բնությունը կարող է դիմանալ մարդու գործունեությանը:
Եվ որպեսզի կարողանաս ինքդ քեզ հետ և բնության հետ գալ հավասարակշռության ու ներդաշնակության, անհրաժեշտ է հենց կրոնի գործոնը:
Սակայն, իհարկե, այստեղ էլ վտանգավոր է դառնում տարբեր կրոնների հակամարտության փաստը, որից էլ ձևավորվում է քաղաքակրթությունների խզվածքը, քանզի դեռևս մարդու համար կրոնը մնում է հիմքերից հիմքը:
Սակայն, այս ամենով հանդերձ, մարդկությունն առանց կրոնի առաջ գնալ չի կարող:

– Իսկ ինչպե՞ս համադրենք ու ներդաշնակության բերենք տարբեր կրոնները: Կա՞ այդ ձևը:

– Այս հարցում պետք է սովորենք չինացիներից: Թե ինչպես են մեկ տեղ, մեկ հանրության մեջ իրար կողքի դնում տարբեր կրոնները, նաև չխառնելով դրանք իրար: Եվ պահում են հավասարակշռությունը, կրոնական տարբեր մոտեցումները ներդաշնակության մեջ են լինում միմյանց հետ:
Ինչպես՝ ջուրը և յուղը: Դրանք իրար չեն խառնվում, բայց ճաշ չեք կարող եփել առանց այդ երկուսի: Ե՛վ ջուրը, և՛ յուղը կան ճաշի մեջ, բայց՝ միմյանց չխառնված:
Չինացին հենց այսպես է չափել աշխարհը:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
 

 

 

 

loading...
website by Sargssyan