18.Դեկտեմբեր.2017
Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել է բեմ և երգել մայրիկի հետ. Ողջ դահլիճը ցնցվել է Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ»
Սարսափելի վթար է տեղի ունեցել մայրուղու կենտր... Ով է իրականում «Հարսիկը» ֆիլմի Սուգնան. Ինչպի... Ինչպես յոդի միջոցով մեկընդմիշտ ազատվել անցանկ... Բացառիկ կադրեր աշխարհի երիտասարդ ամենահարուստ... Երեխաները վախից միզում էին տակները. ուսուցիչը... Հայուհին և ադրբեջանուհին համատեղ կատարում են ... Բացառիկ․․Մերժվածը սերիա 420. Մուկուն պատռումա... Կենդանակերպի որ նշաններին է սպասվում ֆինանսակ... Թաքնված նկարահանում. Երևանյան մերսման սրահներ... Նա բարձրացավ բեմ և ստիպեց արտասվել բոլորին. Ժ... ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Պերմյակովի սարսափելի խոստովանութ... Ով է իրականում Սկանդալային Տիգրանի 19-ամյա կի... Նռան հատիկ, Սերիա 71. Սոֆիան խլում է Սեթին Ադ... Բացառիկ կադրեր Նադեժդա Սարգսյանի ծննդյան խնջո... Տղամարդիկ երազում են, որ այս կինը իր 8 կիլոգր... «Ես նրան շատ-շատ եմ սիրում». Տաթևիկ Ադումյանն... Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել... Սա կարող է լինել ամանորյա լավագույն նվերը, որ... Ամանորյա նշաններ ու ծեսեր, որոնք երջանկությու... Տղամարդկանց թոփ 5 արարքներ, որ գրավում են կան... ՁԿՆԵՐ. Աստղերը հուշում են հավատալ սեփական ուժ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ...

Բալանս, որի բացակայության դեպքում կլիներ պատերազմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային լրատվական կայքերից մեկը օրերս իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր Ադրբեջանի՝ իր ռազմական անվտանգության ապահովման համար հատկացվելիք գումարներին: eadaily.com–ը գրում է, որ Ադրբեջանը 2018 թ. իր անվտանգության ու պաշտպանությանը կտրամադրի 1,6 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչն իհարկե զգալիորեն մեծ է Հայաստանի կողմից հատկացված գումարից(512 միլիոն դոլար): Հրապարակման հեղինակը սրա հետ կապված ակնարկում է, թե սա հիանալի հնարավորություն է Հայաստանի համար՝ ապահովելու տարածաշրջանի կայունությունը:
«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ այդ մոտ 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարը հաստատված չէ:

– Հոդվածում ասվում է, որ թեև Ադրբեջանն ավելի շատ է զենք գնում, բայց Հայաստանի կողմից ձեռք բերված Իսկանդերն ավելի հզոր է դրանցից: Մենք իսկապես առավելություն կունենա՞նք, եթե գումարի տրամադրումը այդքան լինի:

– Ադրբեջանի 2018 թ. ռազմական պաշտպանական բյուջեն փոքր–ինչ ավել է նախորդ տարվա առաջարկից, մոտավորապես 3%–ով, բայց դա վերջնական թիվը չէ: Կարող է փոփոխվել: Նախորդ տարի այն կազմել է մոտ 1,5 միլիարդ դոլար, այս տարի՝ 1,6 միլիարդ դոլար է:
Ինչ վերաբերում է սպառազինության և ուժերի բալանսին, ապա դա բազմաշերտ հարց է: Օրինակ՝ Իսկանդերը լուծում է որոշ խնդիրներ, առաջին հերթին զսպման, որովհետև այն ռազմավարական կիրառման զենք է: Իսկանդերը խոշոր կուտակումներին, զորամասերին, կառուցվածքային հանգուցային կետերին՝ ռազմական օդանավակայան, հարվածելու զենք է:
Դրանով սահմանային դիրքին խփելը անիմաստ է: Բայց դա չի նշանակում, որ Իսկանդերը մեր բոլոր խնդիրները լուծում է, որովհետև այստեղ պետք է հաշվի առնել ռելիեֆի գործոնը, որը շատ դեպքերում ի օգուտ մեզ չէ: Կա նաև Նախիջևանի գործոն, երբ ադրբեջանցիները փորձում են իսկանդերները հավասարակշռելու համար սպառնալ Երևանին: Այնպես որ, այս պահի դրությամբ կա բալանս, հակառակ դեպքում՝ կլիներ պատերազմ:
Երկու երկրներն էլ փորձում են ամեն մեկն իր կողմն ուժեղացնել: Հայաստանն այսօր սպառազինություն է գնում, զարգացնում՝ ելնելով ոչ միայն այսօրվա բալանսից, այլ հնարավոր վաղվա, մյուս օրվա զարգացումներից:

– Բայց կարելի՞ է ասել, որ Ադրբեջանն ավելի ակտիվ է այդ առումով. այստեղից–այնտեղից փորձում է իր համար նոր ռազմամթերք ձեռք բերել:

– Իրականում Ադրբեջանը ավելին չի անում: Կարելի է ասել անգամ, որ Ադրբեջանի ակտիվությունը սպառազինությունների ձեռքբերման գծով որոշ չափով նվազել է, քանի որ նավթի գնի անկումից հետո իրենց մոտ տնտեսական խնդիրներ առաջացան: Այս պահին Ադրբեջանը աշխատում է Պակիստանի ուղղությամբ: Մեր ունեցած փոքրիկ ինֆորմացիոն պատառիկների համաձայն՝ կարելի է ենթադրել, որ փորձում են հեռահար հրթիռային համակարգեր ձեռք բերել: Խոսակցություններ կան Բելառուսից Պոլոնեզ համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ, ինչն այնքան էլ հավանական չի թվում, բայց, իհարկե, բացառել չի կարելի:
Ադրբեջանն էլ է անընդհատ զարգանում, և հայկական կողմը դա հաշվի է առնում: Մյուս կողմից Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականությամբ խնդիրներ է ստեղծում: Օրինակ այն, որ Իսրայելի ներկայացուցիչներին փաստացի հանցակից էին դարձրել հայկական դիրքերին հարվածելու առումով:

– Ասում եք՝ Հայաստանը նույնպես հաշվի է առնում: Նույնպես մտածո՞ւմ ենք, թե ինչ կարելի է ձեռք բերել բալանսի պահպանման համար:

– Երբ հասարակության մեջ քննարկվում է բալանսի ու սպառազինությունների ձեռքբերման հարցը, շատերին թվում է՝ խոսքը նույն զենքից հավասար քանակով ունենալու մասին է: Օրինակ՝ նրանք գնում են 10 տանկ, ուրեմն մենք էլ պետք է 10 հատ տանկ գնենք: Իրականում այդպես չէ, քանի որ հավասարակշռման համակարգը բազմատարր է: Մի ուժեղ տարր ունենալով՝ կարելի է մեկ այլ ինչ–որ տարր՝ շատ ավելի մեծ ու շատ ավելի թանկարժեք, հավասարակշռել: Օրինակ՝ հակառակորդի 500 տանկը հավասարակշռելու համար պարտադիր չի 500 տանկ ունենալ: Կարելի է ունենալ 2 հազար հատ հակատանկային հրթիռ, ու դա կարժենա 20–40 անգամ մատչելի: Ելնելով հնարավոր ռիսկերից՝ հայկական կողմը սպառազինություն է գնում, փորձում գոնե որոշ մասով ապահովել տեղական արտադրություն, և ծախսերը մինիմալացնելով՝ ոչ սիմետրիկ կերպով հավասարակշռել:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan