16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Ապրանքների գների կամայական թռիչքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում որոշ ապրանքատեսակների գնաճը շարունակվում է: Նշենք, որ ձվի գնի շուկայում թանկացումներ էին գրանցվել, ինչի հետևանքով ձվի գինը հասել էր մինչև 90 դրամի: Ձվի գնի թանկացմանը նախորդող ժամանակահատվածում բարձրացել էին նաև կարագի, բենզինի, ձկնամթերքի և մսամթերքի գները:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով, թեև այս պահին սոցիալական լարվածության մեծացման տեսանկյունից սպառնալիք չկա, բայց գնաճի առումով մտահոգությունն, այնուամենայնիվ, պահպանվում է:
«Բացի այսօրվա թանկացումներից, արդեն հայտնի է, որ 2018 թվականի հունվարի մեկից ևս մի շարք ապրանքատեսակների գներն ավելի են բարձրանալու, քանի որ արդեն այլ արտոնյալ պայմաններով չեն ներմուծվելու: Այստեղ, իհարկե, կա մտահոգություն, և կարծում եմ, որ պետության տնտեսական քաղաքականությունը մշակող և այն իրականացնող համապատասխան մարմինները պետք է ավելի շրջահայաց լինեն, որպեսզի գնաճը չանցնի թույլատրելի մակարդակը: Այն պետք է համապատասխանի այն թույլատրելի սահմաններին, որը կա Հայաստանում, իսկ ամենակարևորը՝ ազգաբնակչության գնողունակության մակարդակին»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Թաթուլ Մանասերյանը:
Իսկ թե հատկապես ինչի՞ արդյունք է գնաճը, տնտեսագետը նկատեց. «Այն ունի և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվն այն է, որ համաշխարհային շուկայում, իհարկե, որոշ ապրանքների գներ տատանվում են ու բարձրանում: Բայց զուգահեռ դրան կա սուբյեկտիվ պատճառ, ըստ որի՝ կան ապրանքների խմբաքանակներ, որոնք ավելի էժան գնով են ներմուծվել, բայց հիմա թանկով են վաճառվում: Եվ երկրորդն այն է, որ կան ապրանքներ, որոնք տեղական հումքով են արտադրվում, բայց գնային առումով նույնպես կամայական թռիչք են արձանագրել: Այս տեսանկյունից շատ կարևոր է պետության վերահսկիչ գործառույթը: Պետությունը պետք է ուշադիր լինի: Պետք է տարանջատի ու տեսնի, թե թանկացումն իսկապես համաշխարհային գների արդյունք է, թե որևէ մեկը կամայականորեն որոշել է բարձրացնել գները և մեծ շահույթներ ստանալ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն և մնացած օղակները գնաճը զսպելու համար պետք է համաձայնեցված ու համակարգված աշխատանքներ տանեն»:
Գնաճը զսպելու քաղաքականության մեջ, որպես աշխատանքի արդյունավետ օրինակ, տնտեսագետն առանձնացրեց միայն Կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականությունը:
«Գների կայունությունն ապահովելու համար Կենտրոնական բանկը շատ շրջահայաց և հավասարակշռված քաղաքականություն է վարում: Բայց թույլ տվեք նկատել, որ եթե համապատասխան պետական մարմինները չաջակցեն և իրենց գործառույթները չիրականացնեն, միայն Կենտրոնական բանկի ջանքերով հնարավոր չէ ապահովել գների կայունությունը»,– հավելեց տնտեսագետը:
Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ, սպառողին գրավելու համար ցանկացած երկրում Ամանորի նախաշեմին ապրանքների գների անկում է տեղի ունենում:
«Այս առումով տարբեր ապրանքարտադրողների մրցակցությունն ավելի է սրվում: Արդեն երկար տարիներ Հայաստանում այդ պարադոքսը ևս նկատվում է: Դարձյալ պատճառն այն է, որ առանձին տնտեսվարողներ այդ օրերին ուզում են ձեռքերը «տաքացնել» և ավելի մեծ շահույթներ և գերշահույթներ ստանալ: Բնականաբար, եթե պետությունն իր կարգավորիչ և վերահսկիչ գործառույթները չիրականացնի, ապա կլինի այնպես, ինչպես ամեն տարի է եղել: Հույս ունենք, որ այս անգամ ադեկվատ մոտեցում կլինի»,– եզրափակեց տնտեսագետը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan