16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Պարտքը մարելու հույսը ռուբլին է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարկ բառը սառը ցնցուղի պես մի բան է Լոռու մարզի Ջրաշենի համայնքի բնակիչ Անաստաս Հակոբյանի համար: Նա այս տարի եկամուտ չի ստացել և վարկի բեռը թեթևացնել չի կարողանում: Ջրաշենում հիմնականում կաղամբի մշակությամբ են զբաղվում: Անաստաս Հակոբյանը կաղամբի բերք չի կարողացել ստանալ: Անբարենպաստ եղանակային պայմաններն են նրան ապրուստի միջոցից զրկել:
Նախորդ տարիներին հեկտարից 80 տոննա բերք են հավաքել, այս տարի՝ շուրջ 30:
«Արդյունք չստացանք: Երաշտ էր, 80 օրից ավելի անձրև չկար»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղացին:
Վարկը մարելու համար նա կրկին պատրաստվում է բանկի դուռը թակել:
«Մի տեղից պարտք են անում՝ մյուսին տալիս. գյուղացու վիճակը դա է»,– ասաց նա:
Կաղամբի երկրում բերք քիչ են ստացել: Ամեն տարի 70 հեկտար տարածք է կաղամբի ցանքատարածությունը զբաղեցրել, այս սեզոնին 15 հեկտարով պակաս է եղել:
«Մարդիկ սածիլը տնկել են, երաշտ էր, բերք այդպես էլ չեն վերցրել՝ չորացավ ամբողջը»,– ասաց համայնքի ղեկավար Վարդան Ուռուսյանը:
Հիմա բերքի պահանջարկ կա, բայց չունեն: Անմիջապես դաշտից կաղամբի կիլոգրամը հողագործը 100 դրամով է վաճառում:
«Մի քանի շաբաթ գինն ավելի բարձր էր, հիմա՝ նվազեց, որովհետև մարդիկ սկսեցին եղած բերքը հավաքել»,– ներկայացրեց նա:
Վարդան Ուռուսյանի տվյալներով՝ վերջին տարիներին ջրաշենցին հրաժարվում է ավանդական այս մշակաբույսից, պատճառներն էլ տարբեր են: Մի քանի տարի առաջ ցանքատարածությունների մեծ մասը կաղամբն էր զբաղեցնում: Իրացման խնդիրներ ունեցան ու սկսեցին կամաց– կամաց այս գործին չմոտենալ:
«Չէր ծախվում, ժողովուրդն անասնակեր էր դարձնում բերքը, դրա համար քիչ են դնում: Մարդ կա, որ ամեն տարի դնում է, այս տարի չի ցանել ընդհանրապես»,– նշեց նա:
Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղ մթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի արտադրությամբ: Անձրևային տարիներին որոշ չափով դեռ կարելի է բերք հավաքել, իսկ երաշտի տարիներին գյուղացին կորցնում է բերքի 50–60%–ը:
Ջրաշենցիների տեղեկացմամբ՝ այստեղ բերքի մթերում չի կազմակերպվում: Արտադրողը սեփական ուժերով է սպառումն իրականացնում:
Բացի սա, ջրաշենցիները բողոքում են բերքի որակից: Նրանց խոսքով՝ պատճառը սերմերն են և հողի որակը: Այս դեպքում նրանք գումար ներդնելն անտեղի են համարում:
Ջրաշենցիների վարկերը դեռ նախորդ տարվանից է կուտակված: 2016 թվականի կարկտահարության պատճառով վնասներ են կրել:
«Երկու անգամ կարկուտ է եկել: Փող վերցրեցինք, նորից սածիլ դրեցինք, դա էլ կարկուտը խփեց ու մեր պարտքերն էլ ավելացան»,– պատմեցին նրանք:
Բանկերի պարտքը մարելու հույսն այստեղ ռուսական ռուբլին է: Ռուսաստանի Դաշնություն ապրուստ վաստակելու մեկնածների ուղարկած գումարներով էլ պարտքերն են մարում: Այստեղ էլ, ինչպես հանրապետության մյուս համայնքներում, տղամարդկանց 80%–ն արտագնա աշխատանքի են մեկնում:
«Եթե Ռուսաստանից գումար չուղարկեն, ապրել ու վարկ փակել չեն կարող: Անասուն էլ չունեն, որ վաճառեն և գումարները վճարեն: Այստեղ անասնապահությունը զարգացած չէ»,– նշեց Ուռուսյանը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan