23.Մայիս.2017
Էդմոն Մարուքյանի կարծիքով ՀՀԿ–ն շարունակում է միահեծան և անկոմպրոմիս վարքագիծ դրսևորել . «Փաստ» Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա Նախատեսվում է ստորագրել Վրաստան–Ադրբեջան–Թուրքիա ռազմական պայմանագիր. ի՞նչ է այն ենթադրում և ո՞ւմ դեմ է ուղղված. «Փաստ» Սկսվում է Ժիրայր Սեֆիլյանի դատավարությունը. առաջադրված քրեական գործերի կծիկը. «Փաստ»
Բարեգործների բարեգործը. «Փաստ» Սաուդյան Արաբիայում կայացած համաժողովին Ադրբե... 31–ամյա դատավորը 30 հազար դոլար փոխառությունն... Դատավոր Զարիկյանն ու իր կինը միասին ավելի քան... Էդմոն Մարուքյանի կարծիքով ՀՀԿ–ն շարունակում է... Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5 հնարք համակարգիչն անվտանգ մաքրելու համար Նախատեսվում է ստորագրել Վրաստան–Ադրբեջան–Թուր... ՎԻԴԵՈ. Սպիտակցի Հայկոյի պատասխանը՝ թուրքերի C... Հայաստանն էլ պետք է ունենա ատոմային զենք. Նոր... Ալիեւի մատնահետքը Էրդողանի դեմ մահափորձում Սկսվում է Ժիրայր Սեֆիլյանի դատավարությունը. ա... Իրանագետ Գոհար Իսկանդարյան. «Իրանն իր արտաքին... Թուրքագետ Վարուժան Գեղամյան. «Թուրքիայի իշխան... Վարչապետը չի մասնակցում կուսակից պաշտոնյաների... Գագիկ Բեգլարյանը նոր կառավարության կազմում չի... ՀՀԿ մոտ 20 պատգամավոր դեմ է քվեարկել Արմեն Աշ... Աստղագուշակ՝ մայիսի 23-ի համար Ամերիկաբնակ դիզայներ Լիլիթ Մարկոսյանի տարեդար... Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, նշանակվել է Մշակույթի... Այսօրվա Ազգային ժողովը չի ներկայացնում ժողովր... Մարգարիտ Բարանկիցեն՝ Շուշի «Նարեկացի» արվեստի... Էդուարդ Շարմազանովը ազգային գաղափարախոսության... Մենք ենք տերն էս երկրի Բողոքի ակցիա Հայաստանում`ԱՄՆ դեսպանատան մոտ. ...

Ինչն է եղել Նորատուսում փոխմարզպետի որդու սպանության պատճառը. նոր մանրամասներ

Armlur.am-ը գրում է.

Հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում կրակոցներ են արձակվել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայի ղեկին գտնվող, Նորատուս համայնքի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ: Ստացած վնասվածքներից Հ. Հակոբյանը մահացել է: Սպանվածը Գեղարքունիքի մարզպետի առաջին տեղակալ, Նորատուսի նախկին համայնքապետ Անդրանիկ Հակոբյանի որդին է: ՀՀ քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հարուցվել է քրեական գործ` սպանության եւ ապօրինի կերպով զենք կրել, պահելու հատկանիշներով: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նորատուսցի 20-ամյա բնակիչ Մեխակ Հարությունյանը, ով ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը: Նախաքննությունը շարունակվում է: ArmLur.am-ի տեղեկություններով՝ կասկածյալը Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանի եղբոր՝ Արտակ Հարությունյանի (առավել հայտնի է՝ Չոլի շուն անունով) որդին է: ArmLur.am-ին դեպքի մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Այսպես, Նորատուսում շրջանառվող լուրերի եւ վարկածների համաձայն՝ կատարվածը որակվում է ոպրպես վենդետա: Ասել է, թե երիտասարդները չպարզաբանված խնդիրներ են ունեցել: Ըստ այդմ՝ գյուղում խոսում են այն մասին, որ սպանվածը ինչ-որ տարաձայնություններ է ունեցել կասկածյալի հոր՝ Արտակ Հարությունյանի հետ, նրանց միջեւ օրեր առաջ թեժ վիճաբանություն է եղել, սակայն հարցերը վերջնականապես չեն պարզաբանվել: Հոր եւ Հայկ Հակոբյանի միջեւ տեղի ունեցածի մասին տեղեկացել է տաքարյուն երիտասարդը եւ որոշել «սաստել» հոր ախոյանին: Եվ դեպքերը ողբերգական ընթացք են ունեցել:

Շարունակությունը` այստեղ

 

loading...
website by Sargssyan