15.Դեկտեմբեր.2017
Հումանիստական աղմուկ. «Փաստ» Սամվել Խուդոյան. «Տոները կրճատելը սխալ է, առաջարկի մեջ լոգիկա չկա». «Փաստ» Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսական զարգացման պոտենցիալ չունեն». «Փաստ» Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն. «Փաստ»
Հետաքրքիր մանրամասներ «օրենքով գող» Ռաֆայել Բ... 16 անսպասելի բաներ, որ անհավանականորեն նման ե... Հայտնի հայ տղամարդկանց աստղային էվոլյուցիան Սիրված Դերասանուհի Աիդա Բաբաջանյանի ընտանիքը ... Եգիպտական հորոսկոպ` ըստ ծննդյան ամսաթվի. ճշգր... Սվո Ռաֆի որդու հույժ գաղտնի թաղումը. ավտովթա՞... Սկանդալային մոդել Գայանե Բաղադասարյանը նոր տե... Սիրուշոն ներկայացրել է՝ ինչպես է անակնկալ այց... Երբ սեռական օրգանները կատաղում են. սեքսապաթոլ... «15-ը փոքր տարիք է նման բաներով զբաղվելու համ... Սարսափելի ավտովթար է տեղի ունեցել, որի հետևան... Մերժվածը 419. Դիտեք այսօրվա սերիան. ՎԻԴԵՈ․ Տղամարդը, չնայած կնոջ աղերսանքներին, ն... Ձկներին մեծ փոփոխություններ են սպասվում. Դեկտ... Նռան հատիկ, Սերիա 70, Դիտեք այսօրվա սերիան. Գ... Հումանիստական աղմուկ. «Փաստ» Լուսանկարներ. «Հայ տղաները միշտ ագահի դեմքով ... Սամվել Խուդոյան. «Տոները կրճատելը սխալ է, առա... Դիլիջանում ավտոբուսի սրահը տաքացվում է գազի խ... Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ,... Անմարդկային քաղց, թե՞ հոգեկան շեղում. դաժանու... Բացառիկ...Բոլոր մանրամասները Ապրիլյան պատերազ... «Իրա սև գործն արեց, թռավ». 13 հազար դոլար պար... Իվետա Եդիգարյանը մահացու վրաերթ է կատարել Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն. ...

Թույլատրված է դպրոցներում դասերը սկսել ժամը 10:00-ից` 30 րոպե տեւողությամբ դասաժամերով

Նախանշվածի համաձայն` հայաստանյան դպրոցներում այսօր ավարտվել է ձմեռային արձակուրդը: Սակայն հանրապետության մի շարք շրջաններում ու, մասնավորապես, մայրաքաղաք Երեւանում դիտվող եղանակային ցուրտ պայմանները ակտիվացրել են խոսակցություններն այն մասին, թե արդյոք արձակուրդը կերկարաձգվի՞:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը խնդրի վերաբերյալ հայտնում է հետեւյալը.

ՀՀ հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում այսօրվանից վերսկսել է ուսումնական գործընթացը: Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետների, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետի հետ: Նախարարը ճշգրտել է բնականոն ուսումնական գործընթաց կազմակերպելու նպատակով դպրոցներում բավարար ջերմաստիճան ապահովելու պայմանները: Միաժամանակ, շրջաբերական է ուղարկվել բոլոր մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին` առաջարկելով այն ուսհաստատություններում, հատկապես գյուղական համայնքների, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության, դասերը սկսել առավոտյան ժամը 10:00-ից` 30 րոպե տեւողությամբ դասաժամերով:

Նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ խնդիրը գտնվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մշտական ուշադրության կենտրոնում. մարզերից եւ Երեւան քաղաքից ամենօրյա պարբերականությամբ նախարարություն է ներկայացվում համապատասխան տեղեկատվություն: Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր:

Կրթության գերատեսչությունից մեր հարցմանն ի պատասխան հավելյալ պարզաբանեցին, թե քանի որ կան մարզեր, որտեղ օդի ջերմաստիճանը բավականաչափ բարձր է, իսկ Երեւանի քաղաքապետարանն էլ հավաստում է, որ դպրոցներում ապահովված են բավարար ջերմային պայմաններ, առայժմ հակվածություն չկա դասապրոցեսը դադարեցնելու եւ ձմեռային արձակուրդը երկարաձգելու: Բայց ամեն դեպքում մարզպետարանները ուսումնասիրում են դպրոցներում ապահովվող ջերմաստիճանը, ինչի հետ կապված պատկերը կլինի երկու-երեք օր անց:

ՀՀ առողջապահության նախարարությունից էլ, պատասխանելով մեր հարցին, ասացին, որ առայժմ հիմքեր ու պատճառներ չեն տեսնում` հանդես գալու դասերը հետաձգելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ 1-ին եւ 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը տեւելու է մինչեւ հունվարի 23-ը:

loading...
website by Sargssyan