18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

Նոր բացահայտումներ՝ ոստիկանների դանակահարության գործով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախաքննության օբյեկտիվությունը՝ կասկածի տակ
Ինչպես արդեն գրել ենք, նոյեմբերի 26–ին աննախադեպ միջադեպ է տեղի ունեցել ոստիկանների մասնակցությամբ: Մի հոգի գիշերը իր տան մուտքի մոտ դանակահարել էր չորս հոգու, որոնցից երկուսը ոստիկաններ էին: Ընթանում է նախաքննություն:
«Փաստը» հետաքրքիր տեղեկություններ է ստացել դեպքի վերաբերյալ:
Նախ՝ տուժողները եղել են ութ հոգի, որոնցից չորսը՝ ոստիկան:
Պատկերացնո՞ւմ եք, մի հոգին՝ ութ հոգու դեմ: Բայց՝ ամեն ինչ հերթով:
Մանթաշյան փողոցում գտնվող «Դոն Կիխոտ» ռեստորանում ոստիկանների մի մեծ խումբ կնունքի քեֆ է արել: Ուզածիդ պես խմել են: Հետո ուտելիքի ու խմելիքի մնացած մասը վերցրել ու գնացել են Շենգավիթ՝ Կինոհայրենիքի հարևանությամբ վարձով ապրող, տեղի թաղային ոստիկան, կապիտան Հրաչյա Սարգսյանի տուն: Քեֆը շարունակել են Հրաչի տանը: Գիշերվա ժամը 1:30–ին 5–րդ հարկից խումբ–խումբ աղմկելով իջել են աստիճաններով: Նրանց դիտողություն է արել երկրորդ հարկի բնակիչ Վիգեն Ազարյանը: Արդեն բակում, գինովցած ութ հոգի, որոնցից չորսը ոստիկան, դիտողություն անող Վիգենին ներքև են կանչել: Ու սկսվել է ծեծկռտուքը: Ըստ նախաքննության «տվյալների», Վիգենը ութ հոգուն «ծեծել–ջարդել–փշրել» է ու հետո չորսին դանակահարել:
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ սուտ է «թխվում» ոստիկանների կողմից:
Նախաքննությունը վարում է Շենգավիթի ոստիկանությունը, ինչի իրավունքը չունի:
Գործը պետք է քննի Հատուկ քննչական կոմիտեն, որովհետև մի կողմը ոստիկաններ են:
Բայց՝ չէ: Շենգավիթի ոստիկանությունն է քննում: Տուժող ճանաչվածն էլ իր թաղայինն է: «Հնարավո՞ր է, արդյոք, օբյեկտիվ նախաքննություն: Հնարավո՞ր է, որ մի երիտասարդ միանգամից ութ տղամարդու (որոնցից չորսը՝ ոստիկան) միայնակ ծեծի ու դանակահարի: Եթե այո, ապա՝ վայ մեզ: Ոստիկանն ինքն իրեն չի կարողանում պաշտպանել, մե՞զ ինչպես կպաշտպանի: Բա ութ տղամարդով, ոստիկաններով հո անճարակ չէ՞ին, որ մի ջահելից ծեծ կերան:
«Փաստը» պնդում է, որ այս գործը պետք է քննի Հատուկ քննչական կոմիտեն, ոչ թե շահագրգիռ կողմ հանդիսացող ոստիկանությունը: Օրենք կա, կարգ կա: Հո անարխիա չէ...

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan