16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Անուշ Սեդրակյան. «Շատերը դեռևս չեն ուզում ընդունել մեր միակուսակցական համակարգի փաստը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանի դիտարկմամբ Հայաստանի և Եվրամիության համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո թեև թվում է և՛ ընդդիմություն, և՛ իշխանություն թևերում ոչինչ էլ չի փոխվել, սակայն հեռանկարային առումով բավականին փոփոխություններ կան, որոնք անտեսել չի կարելի: Նրա կարծիքով, ինչքան էլ երկար տևի, այնուամենայնիվ, հայկական նավը կհասնի Եվրոպա, որի համար հստակ նախադրյալներ կան:
«Այսօր աշխարհաքաղաքական վերադասավորումներում գազային և նավթային տերությունների դոմինանտության հարցի կարևորությունը սկսել է թուլանալ: Բացի այդ, սկսել են թուլանալ և փլվել նաև դիկտատուրաները: Սա նշանակում է, որ այն այլևս ակտուալ չէ: Հայաստանը չի կարող այս ամենից դուրս մնալ: Եվ քանի որ դիկտատուրա «պահելը» թանկ հաճույք է, ուստի ստիպված է լինելու գնալ ժողովրդավարության ճանապարհով»,– ասաց Ա. Սեդրակյանը:
Խոսելով Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրի դրույթները չպահպանելու մասին, նա նշեց, որ այդ դեպքում Հայաստանը կդառնա պայմանագիր խախտող սուբյեկտ, ինչը կվատթարացնի եվրամիության հանրության հետ հարաբերությունները:
«Եվ եթե մինչև ստորագրումը կարելի էր ռեֆորմների և ժողովրդավարության իմիտացիա ստեղծել, ապա հիմա այն չի կարող մնալ իմիտացիայի մակարդակի: Դա հասկանում են բոլոր քաղաքական ուժերը և, նոր իրավիճակից ելնելով, փորձում են հավասարակշռել իրենց հնարավորությունները»,– ասաց Ա. Սեդրակյանը:
Վերլուծաբանի կարծիքով ստեղծված իրավիճակի պայմաններում ՀՀԿ–ն փորձում է ցույց տալ, թե եվրոպական արժեքների միակ և հնարավոր ժառանգորդներն իրենք են, ինչը բավականին վտանգում է եվրաինտեգրման իրականացմանը, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ նույն իշխող քաղաքական ուժը գտնվում է կոռուպցիոն գործընթացների կիզակետում, իսկ դրա դեմ պայքարը Եվրամիության առաջին պահանջն է:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր քաղաքական ուժերի վարքագծին, Ա.Սեդրակյանի կարծիքով «Ելքի»՝ ԵԱՏՄ–ից դուրս գալու նախաձեռնությունը թեև համահունչ է եվրաինտեգրման գաղափարին, սակայն այլևս ակտուալ չէ, իսկ «և՛, և՛»–ի քաղաքականությունը Հայաստանի համար կարող է ընդամենը միջանկյալ կարգավիճակի էֆեկտ ունենալ:
«Այսինքն, Հայաստանին տվել են երկու հնարավորություն, դրել են մի միջանկյալ իրավիճակի մեջ և հիմա արդեն Հայաստանն ինքը պետք է որոշի, թե իրականում ուր կտանի իր իրական քաղաքականության վեկտորը և որ պայմանագիրը կդառնա ձևական»,– ասաց Ա. Սեդրակյանը:
Խոսելով ընդդիմության պասիվության և փաստացի խաղից դուրս իրավիճակում հայտնվելու մասին, վերլուծաբանը նշեց, որ դա պայմանավորված է նրանով, որ մինչ այս նրանց քաղաքական գործունեությունը կառուցվում էր միայն մեկ՝ ռուսամետության ուղղությամբ:
«Եվ՛ ՀԱԿ–ն էր այդ կարգավիճակում, և՛ ԲՀԿ–ն, և՛ «Ազգային վերածնունդը», որոնք ցայսօր իրենց քաղաքականությունը կառուցել էին եվրոպական պայմանագրերի մեջ Հայաստանի չմասնակցության վրա: Ու հիմա արդեն կա մասնակցություն: Եվ բոլորը պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը»,– ասաց Ա. Սեդրակյանը:
«Մենք արդեն հանգել ենք միակուսակցական համակարգի, բայց շատերը դեռևս չեն ուզում ընդունել այդ փաստը: Ստացվում է, որ ֆորմալ առումով կան կուսակցություններ, տարբեր թիմեր, այսինքն՝ թղթի վրա կան տարբերություններ, բայց իրական քաղաքական դաշտում՝ դրանք չկան: Ստացվում է, որ հիմա ունենք նույն ամբիցիաներով, բայց տարբեր տնտեսական լծակներ ունեցող մարդկանց խմբեր, որոնք կոչվում են կուսակցություններ, բայց դրանք ծառայեցնում են ընդամենը իրենց ամբիցիաների բավարարմանը»,– ասաց Ա. Սեդրակյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan