16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Ռուսաստան–Ադրբեջան հարաբերությունները չեն կարգավորվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 27–ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետ էր կանչել Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինին, ով այդ պաշտոնը ստանձնել էր 2009–ից ի վեր։
Ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ–ում իրենց աղբյուրներին, գրել էին, որ Ռուսաստանը Դորոխինի փոխարեն առաջարկել է Գեորգի Զուևի թեկնածությունը, սակայն Ադրբեջանը չի հաստատել նրա թեկնածությունը։ Տեղեկություններ կան, որ Զուևը հայամետ դիրքորոշում ունի և դրա համար Ադրբեջանն այն չի հաստատել: Ինչո՞ւ երկու երկրները դեսպանի նշանակման հարցում համաձայնության չեն գալիս:
Թեմայի շուրջ «Փաստը» զրուցել է ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ:

 

– Դեսպանի նշանակման հարցը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև չի կարող սկանդալ առաջացնել: Փոխհամաձայնության չգալու հարցը խորքային դրդապատճառներ ունի: Ադրբեջանը բացահայտ վարում է հակառուսական քաղաքականություն՝ դա լինի Անդրկովկասում, թե Արևելյան գործընկերության շրջանակներում: Ադրբեջանին Ռուսաստանում դիտարկում են որպես հակառուսական շղթայի բաղկացուցիչ մաս: Եվ այդ անհարթությունները որոշակի ազդանշաններ են ուղղում ադրբեջանական ղեկավարությանը, որ փորձի այս պարագայում իր ուղեծիրը փոխել: Սա Ռուսաստանի կողմից նաև ազդանշան է կապված այն հարցի հետ, որ Ռուսաստանին չի բավարարում Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ դեպի Ռուսաստանի շահերի անարգանք: Դեսպանների հարցն այդ հիմնախնդրի երևացող կողմն է միայն: Դեսպանի հետ կանչման հարցը տեխնիկական բնույթ չի կրում, այլ՝ քաղաքական լուրջ դրդապատճառներ ունի:

– Քաղաքական ի՞նչ դրդապատճառների մասին է խոսքը:

– Նշեմ, որ դեսպանի հետ կանչման հարցը կապ չունի նրա անձի հետ: Վերջին շրջանում սրվում են ռուս– ադրբեջանական հարաբերությունները: Ադրբեջանի իշխող ղեկավարության և Ռուսաստանի միջև տարբեր հակասություններ գոյություն ունեն, և փոխադարձ ըմբռնման չգալը դրա հետ է կապված: Դա անհատների հարցը չէ, դա պետությունների միջև հարաբերությունների հարցն է: Ես հիմա գտնվում եմ գործուղման մեջ և ուշիուշով հետևում եմ Ադրբեջան– Ռուսաստան հարաբերություններին: Շփվում եմ ադրբեջանական ընդդիմության հետ՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, ունեմ նաև Ռուսաստանի ԱԳՆ–ից նորություն: Ադրբեջանի հանրապետությունը ներգրավված է ընդդեմ Ռուսաստանի քաղաքականության մեջ և Ուկրաինայի, Մերձբալթիկայի, Վրաստանի հետ մի շղթա են կազմում: Ադրբեջանը մասնակցում է այդ բոլոր ծրագրերին՝ հակառուսական դիրքորոշումից ելնելով: Ռուսաստանի հարաբերությունները չափազանց սրված են և դա է պատճառը, որ խանդոտ վերաբերմունք ունի Հայաստան– ԵՄ համաձայնագրի հետ կապված: Դրա ենթատեքստում էլ կարելի է հիմնախնդիրը տեսնել: Ադրբեջանն իր իսկական դեմքը բացահայտեց Ռուսաստանի նկատմամբ, և մակերեսային հարցերում նրանց հարաբերությունները երևում են: Ռուսաստանին որոշ չափով մեկուսացնելու՝ գազանավթային բոլոր միջոցառումներին մասնակցում է: Դա այդպես է եղել անկախությունից ի վեր: Նույնիսկ անկախության իրենց հռչակագրում Խորհրդային Միությանն անդամակցելը նշանակում է որպես խորհրդային օկուպացիա: Ուղղակի հիմա Ռուսաստանի համար սև ու սպիտակի ժամանակաշրջանն է: Ադրբեջան–Ռուսաստան հարաբերությունները չեն կարգավորվում, ավելին՝ սրվում են:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan