18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

Հայկ Սուքիասյան. «Միջազգային կառույցներն Արցախի կոնֆլիկտն իրենց ուզած ձևով են կառավարում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների (ՀԱՊԿ) ղեկավարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին։ Նաև կոչ են արել կատարել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները:
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Սուքիասյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նման հայտարարությունները կարևոր են, բայց նշանակություն չունեն: Ըստ նրա՝ սրանք իրավիճակից բխող հայտարարություններ են:
«Պրակտիկան ապացուցում է, որ դրանց նշանակությունը բացարձակ զրո է, քանի որ այդ կառույցները կոնֆլիկտը լուծելու նպատակ չունեն: Որևէ մեկը չի ասում կոնֆլիկտի լուծում, ասում են՝ կարգավորում: Նրանք պարզապես կոնֆլիկտն իրենց ուզած ձևով են կառավարում: Եթե կոնֆլիկտի լուծում են ուզում, պետք է հստակ հայտարարություն անեն: Նույնը նաև ՄԻՆՍԿ–ի խումբը: Տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում, այս երկու տեսություններն իրար կողքի ենք գնում, կոնֆլիկտ է առաջանում: Դրանով հարցի լուծումը բացառվում է: Գնում են Ադրբեջան, ասում են՝ տարածքային ամբողջականությունն է կարևոր, գալիս են այստեղ, ասում՝ ազգերի ինքնորոշումը, և երկու ժողովուրդներին տաքացնում են՝ կոնֆլիկտ ստեղծելով»,– նշեց Սուքիասյանը:
Ըստ նրա՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները կարևորություն չունեն, քանի որ համաձայնությունները միայն թղթի վրա ամրագրված են մնացել: Հայկ Սուքիասյանը գտնում է, որ այդ համաձայնությունները միայն երկարաձգում են հակամարտության լուծումը:
«Կոնֆլիկտի լուծում չեն ուզում, եթե լուծվեց, այս տարածաշրջանից իրենք «ռադները» քաշելու են, Արցախի խնդրով իրենք այս տարածաշրջանում ներկա են, իսկ Ադրբեջանը «թքած» ունի այդ պայմանավորվածությունների վրա: Համաձայնության գալուց հետո, հաջորդ իսկ օրը հրադադարը խախտում է: Երբ իրենց պետք է լարվածությունը թուլացնել, դա անում են: Դրանք պարզապես հռչակագրային հայտարարություններ են: Պետք է հասկանանք, որ հակամարտության լուծման միակ ելքը Հայաստանն ու Արցախը հզորացնելն է»,– նկատեց նա:
Արցախի խնդիրը կարգավորել միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ–ի Կանոնադրության դրույթների վրա՝ ՀԱՊԿ–ի հորդորն է: Հայկ Սուքիասյանի խոսքով, եթե միջազգային իրավունքի վրա են կանգ առնում, պետք է «տարածքային և ազգերի ինքնորոշում» բանաձևերը փոխվեն, քանի որ այն ինքնին կոնֆլիկտ ստեղծող է:
«1960 թվականի դեկտեմբերի 14–ին ՄԱԿ–ը «Գաղութացված ժողովուրդներին, պետություններին ազատություն և անկախություն տրամադրելու մասին» բանաձև ընդունեց, ինչո՞ւ մեր իշխանությունները չընդունեցին: Դրանց կից նաև «Գաղութարար պետությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու» բանաձև ընդունվեց, մեր իշխանություններն ինչո՞ւ այս ուղղությամբ չեն գնում»,– հարց բարձրացրեց նա:
Խոսելով հղում արվող ՄԱԿ–ի բանաձևերի նշանակության մասին՝ Սուքիասյանը մեկ այլ դիտարկում արեց:
«ՄԱԿ–ի բանաձևերից մեկով Հայաստանը կոնֆլիկտ ստեղծող չէ, հետևաբար հարց է առաջանում, եթե ՀՀ–ն ինքնիշխան է, եթե Արցախի կոնֆլիկտի հետ առնչություն չունի, Ադրբեջանն ի՞նչ իրավունքով է մեր երկրի տարածքը գնդակոծում»,– նշեց Սուքիասյանը:
Անդրադառնալով ստատուս քվոյին՝ Հայկ Սուքիասյանն ընդգծեց, որ այն հայկական կողմին ձեռնտու չէ:
«Եղած վիճակն ընդհանրապես մեզ ձեռնտու չէ, մենք պետք է ստատուս քվոն փոփոխենք: Մեր երկիրն այսօր շրջապատված է, տնտեսություն չունի, արտագաղթ կա: Ստատուս քվոն պետք է խախտենք, և Ադրբեջանը՝ որպես պետություն պետք է վտանգի տակ հայտնվի: Այս վիճակով Հայաստանը ոչ մի շանս չունի: Ադրբեջանը, եթե այս ձևով մնաց, մենք խաղաղ կյանք չենք ունենա: Մեր իշխանությունները պետք է ստատուս քվոն փոխելու ռազմաքաղաքական որոշում կայացնեն»,– կարևորեց մեր զրուցակիցը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan