18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

Վերամշակման գործարանների գտնվելու վայրը չէ կարևոր, այլ՝ մթերման. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս կգործարկվի «Սյունիք ֆուդ» ընկերության արտադրամասը, որը գտնվում է Սյունիք գյուղական համայնքում: Այս մասին լուրերը մտահոգել են բնապահպաններին: Մտավախությունը կապված է ձեռնարկության՝ ամենաաղտոտված տարածքներից մեկում, անմիջապես մետաղական հանքերի և պոչամբարների հարևանությամբ տեղակայված լինելու հանգամանքով: Իսկ թե ինչու է այդ տարածքում արտադրություն հիմնվել, շատ պարզ է՝ Սյունիք համայնքի սահմանամերձ լինելու և մի շարք հարկային արտոնություններից օգտվելու պատճառով:
Արդյոք բնապահպանների անհանգստությունը արդարացվա՞ծ է, նման վայրում տեղակայված գործարանում արտադրված մթերքը կարո՞ղ է վնասել մարդկանց առողջությունը, «Փաստի» այս և այլ հարցերին պատասխանել է ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:
Պիպոյանը նշում է, որ հասկանալու համար շրջակա միջավայրի ազդեցությունը գյուղատնտեսական ապրանքների անվտանգության վրա, պետք է տարբերել երկու մակարդակ՝ առաջնային արտադրություն և երկրորդային՝ վերամշակում: Ի դեպ, լեռնահանքային արդյունաբերության վնասներն առավելապես առաջանում են առաջնային արտադրությունում:
«Եթե դուք ունեք աղտոտված հող, աղտոտված հողում արտադրել անվտանգ պտուղ–բանջարեղեն պրակտիկորեն անհնար է: Եթե կա հողի աղտոտման խնդիր, բնականաբար, այնտեղ արտադրված գյուղմթերքը՝ առաջնային արտադրության մթերքը, հանդիսանում է բարձր ռիսկային: Դա վերաբերում է ինչպես բույսերին և բուսական ծագման մթերքների արտադրությանը, այնպես էլ՝ կենդանական ծագում ունեցող մթերքներին: Օրինակ՝ եթե պոչամբարի վրա արածում են կենդանիներ և խոտի մեջ կան տարբեր ծանր մետաղներ, և եթե դրանք սիրում են կուտակվել յուղ պարունակող մթերքների վրա, ապա շատ մեծ հավանականություն կա, որ այդ կենդանիների կաթնամթերքի միջոցով այն կարող է փոխանցվել մարդկանց»,– պարզաբանեց նա:
Պիպոյանը շեշտում է՝ պետք է տարբերել առաջնային և երկրորդային արտադրությունները, որովհետև, որպես կանոն, վերամշակումը և վերամշակման գործարանը անկախ նրանից, թե որ հատվածում է տեղակայված, մթերումներ իրականացնում է ոչ միայն լոկալ, այլև խոշոր արտադրողներից:
Սյունիքում անձամբ հետազոտություններ իրականացրած և տարածքը աշխարհագրորեն բավական լավ պատկերացնելով, իմանալով, թե ինչ հողահանդակներ կան այնտեղ և ինչպիսի մթերքների արտադրությամբ են զբաղվում, մասնագետը ընդգծում է, որ գործարան ունենալու համար այնտեղ այդքան քանակությամբ վերամշակման ենթակա գյուղմթերք չկա: Եվ բնականաբար մի մասը պետք է այլ վայրերից բերվի:
Պիպոյանի ներկայացմամբ՝ Սյունիքի գյուղական համայնքների կարևորագույն խնդիրներից մեկը այն է, որ այնտեղ ազգաբնակչությունն ունի փոքր հողակտորներ և զբաղվում է փոքր ծավալի գյուղմթերքների արտադրությամբ:
«Վերամշակման ձեռնարկությունները պետք է ունենան անվտանգության կառավարման համակարգ, և մթերումները պետք է իրականացնեն ռիսկի վրա հիմնված համակարգով: Վերամշակման գործարանները և դրանց տեղակայման վայրը այդքան էական նշանակություն չունեն, ինչքան այն, թե որտեղից ես դու մթերում: Դու կարող ես աշխարհի ամենաանվտանգ, ամենամաքուր քաղաքում դնել գործարան, մթերել աղտոտված մթերք և ունենալ վտանգավոր մթերք: Եվ հակառակը՝ կարող ես ամենաաղտոտված հատվածում ունենալ գործարան, բայց մթերումներն իրականացնել այն հատվածներից, որտեղ չկա աղտոտում, և ունենալ մաքուր մթերք:
Սննդամթերքի անվտանգության կառավարումը պահանջում է լուրջ մասնագիտական պրոֆեսիոնալիզմ և ռիսկերի գնահատում, որովհետև մյուս կողմից էլ՝ կարելի է բացարձակ անվտանգ հումքը վերամշակել ոչ պատշաճ հիգիենիկ պայմաններում և ունենալ խնդիրներ»,– նշեց նա:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

loading...
website by Sargssyan