16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Ի՞նչ ապագա է սպասվում հայկական կոնյակին 25 տարի անց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 24–ին ԵՄ–ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» անցումային դրույթների 237 հոդվածում անդրադարձ է արվում նաև «կոնյակ» և «շամպայն» բրենդների կիրառման իրավունքին` որպես ոչ հայկական աշխարհագրական տեղանունների։ Հոդվածում մասնավորապես նշվում է` համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց, 24 տարի անցումային ժամկետում «Կոնյակ» անվանման օգտագործումը ՀՀ–ից ծագող և երրորդ երկրներ արտահանվող արտադրանքի վրա չի բացառվում, եթե տվյալ երկրի օրենքները և կանոնակարգերը թույլ են տալիս։ Նշված ժամկետից հետո Հայաստանում կարգելվի «կոնյակ» անվանումով խմիչք արտադրել։
Ի՞նչ ապագա է սպասվում հայկական կոնյակին 25 տարի անց: Թեմայի շուրջ «Փաստ» օրաթերթը զրուցել է Խաղողագործության միության նախագահ Արտակ Սարգսյանի հետ:

 

– Պարոն Սարգսյան, փաստորեն, 2042 թվականին հայկական կոնյակ չի լինի: Կոնյակագործներն ի՞նչ քայլեր պետք է անեն ԵՄ–ի պահանջները բարելավելու համար:

– Խնդիրը նոր չէ, մենք չենք կարողանում Եվրոպայում կոնյակի անվան տակ արտահանում իրականացնել, դրա համար Եվրոպական շուկաներում մենք չունենք այդքան ցայտուն ապրանքներ: Կոնյակն իրենց ապրանքանիշն է և ունի իր պատմությունը: Դրա համար մեր կոնյակի շուկան հիմնականում Ռուսաստանն է, որը եվրոպական չափանիշներին չի համապատասխանում: Եվրոպա դուրս գալու համար պետք են փոփոխություններ՝ անվանափոխություն և այլն: Հայ կոնյակագործներն արդեն պետք է մտածեն վերաբրենդավորում իրականացնելու մասին: Կոնյակագործները պետք է մտածեն առաջիկա 25 տարվա ընթացքում վերաբրենդավորում իրականացնելու և շուկայում դրա հետևանքով իրենց տեղը չկորցնելու մասին, հատկապես, որ նոր բրենդ ստեղծելն ու տարածելը հայ արտադրողի համար ծախսատար ու ժամանակատար խնդիր է:
– Ասացիք գործընթացը ծախսատար և ժամանակատար է, 25 տարին բավարա՞ր ժամանակ է:

– Առանց ծախսի չեն կարող մարդկանց ապացուցել, որ դա նույն կոնյակն է, ինչ– որ նախկինում: Դա մեծ աշխատանք է, որ կարողանանք նոր անվանումով սպառողի քիմքին համապատասխան վաճառք իրականացնել: Ոչ մեկը չի կարող ասել այդ 25 տարին բավարար ժամանակահատված է, թե՝ ոչ: Բիզնեսի տեսանկյունից պետք է այն դիտարկել: Մեծ աշխատանքի համար ես գտնում եմ, որ 25 տարին քիչ է, որովհետև 1887 թվականից հայկական կոնյակը շրջանառության մեջ է և իր տեղն ու դիրքն ունի:

– Պարոն Սարգսյան, նշեցիք, որ «կոնյակ» անվանման պատճառով մենք Եվրոպայում շուկաներ գրավել չենք կարողանում: Խնդիրը որքա՞ն ժամանակ է առկա:

– Դեռ 1959 թ.–ից սկսած` ԽՍՀՄ–ը կոնյակ անունով ալկոհոլային խմիչքը եվրոպական երկրներ արտահանելու խնդիր ուներ։ Այն ժամանակ հայկական կոնյակն արտահանվում էր «Արարատ բրենդի Նաիրի», «Արարատ բրենդի Դվին» անվամբ: Ով գիտեր, որ Ֆրանսիայում Կոնյակ քաղաք կա, որն ունի ավանդույթ և կոնյակ բառն ու արտադրությունն այդտեղից է առաջացել: Սրանից հետո կրկին պահանջ դրվեց: 1998 թ.–ին. ֆրանսիական «Պեռնո Ռիկար» խումբը գնեց Երևանի կոնյակի գործարանը և որոշում կայացրեց դադարեցնել կոնյակի արտադրությունն ու արտադրել միայն «բրենդի»։ Բայց այդ հայտարարությանը հաջորդած մտահոգությունները շուտով փարատվեցին, և կոնյակը մնաց կոնյակ։
Խնդիրը լուծվեց հետևյալ կերպ. նախկին ԽՍՀՄ տարածք շարունակեց արտահանվել որպես կոնյակ, իսկ եվրոպական երկրներ` բրենդի:

– Իսկ ինչո՞ւ խնդրի կարգավորման ուղղությամբ մինչ օրս աշխատանքներ չեն կատարվել:

– Որովհետև մեզ ձեռնտու չի եղել անվանափոխությունը, դրա համար էլ չի եղել: Հիմա ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո խնդիրը պետք է կարգավորվի: Ես մի քանի Եվրոպական երկրներում եմ եղել, մարդիկ արդեն այնտեղ հայկական կոնյակը ճանաչում և սիրում են: Եթե հետևողական կերպով կարողանան ծրագիրը կատարել, իմ կարծիքով, հայկական կոնյակը Եվրոպայում իր ուրույն տեղը կունենա: Օրինակ, եթե մի բրենդային խանութ իր տեղը փոխում է, մենք փնտրում և գտնում ենք այն, որպեսզի այնտեղից գնումներ կատարենք, նույնն այս դեպքում:

– Այսօր ի՞նչ խնդիրներ կան կոնյակագործության ոլորտում:

– Այս ոլորտում, եթե մաքուր հումքով՝ տեխնիկական խաղողի սորտերով են աշխատում, կոնյակի հարցում խնդիրներ չկան: Մաքուր որակով կարող է իր տեղը Եվրոպայում ունենալ: Կան նաև այնպիսի դեպքեր, երբ կոնյակագործն ուզում է գումար աշխատել և կեղծ հումքով է արտադրանք տալիս: Նրանք սրանով վարկաբեկում են կոնյակի անունը: Եթե ուզում են խաղողագործությունը զարգանա, տնտեսական աճ լինի, գյուղատնտեսության մեջ այս ամենը տեսանելի լինի, պետք է փոխադարձ և փոխշահավետ պարտավորություններով աշխատել կոնյակագործությամբ զբաղվող ընկերությունների հետ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan