16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Ամանորին ընդառաջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամանորյա տոներին ընդառաջ քաղաքացիները որոշում են, թե այս տարի ինչպե՞ս պետք է կազմակերպեն իրենց հանգիստը: Տանն անցկացնելու և ավանդույթները չխախտողների կողքին քիչ չեն նաև արտերկիրը նախընտրող քաղաքացիները: Թեև մինչ Ամանոր դեռ մեկ ամիս ժամանակ կա, բայց արդեն նշմարվում է այն պատկերը, թե մեր քաղաքացիներն այս տարի հատկապես որտեղ են գերադասում անցկացնել տոնական օրերը:
«Հայաստանում շատ ճոխ ենք նշում Ամանորը, և այդ պատճառով շատ հաճախ Նոր տարին տանը նշելու ցանկություն չենք ունենում: Հոգսերից, խնդիրներից խուսափելու համար ՀՀ քաղաքացիներն արդեն հասկացել են, որ տանը պետք է Նոր տարի չանեն: Եվ քանի որ ամանորյա տոները նաև հանգստի հետ են կապվում, մարդը պետք է հանգստանա և վայելի այդ օրերը: Ամանորն ավելի հետաքրքիր անցկացնելու համար նախընտրում են այլ տարբերակներ գտնել: Մասնավորապես՝ ո՞ր երկիր պետք է գնան: Ասեմ, որ հիմնականում ամենամատչելի տարբերակն առաջարկում է Վրաստանը: Այս երկիր այցելելու համար բավականին շատ հարցումներ են լինում: Վրաստանից հետո երկրորդ տեղում Եգիպտոսն է: Ես այս տարի նկատեցի, որ Եգիպտոս մեկնողների շարժը բավականին շատ է: Եգիպտոսից հետո արդեն Դուբայն է, և այն պետությունները, որոնք ավելի մատչելի տարբերակներ են առաջարկում»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց «Ռիմա թրավլ» տուրիստական գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանը:
Վերջինիս խոսքով, հազվադեպ քաղաքացիներ կան, ովքեր նախընտրում են բարձր գներով մեկնել, օրինակ, Թաիլանդ կամ որևէ այլ երկիր. «Իսկ եթե խոսենք Հայաստանի մասին, ապա մեր երկրում գները բարձր են: Հաշվարկենք անգամ մեկ անձի համար նախատեսված 150 կամ 200 հազար դրամ արժեքը: Հաշվի առնենք, որ այդ արժեքի մեջ ներառված չեն ավիատոմսերը: Կարծում եմ, ամեն դեպքում, այդ արժեքը բավականին թանկ է»:
Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, Ռիմա Խաչատրյանը նշեց. «Իհարկե, եվրոպական երկրներ մեկնելու ցանկացողները կարող են ավելի լինել, բայց այս դեպքում մենք շենգեն վիզայի խնդրին ենք բախվում: Յուրաքանչյուր քաղաքացի չէ, որ կկարողանա ստանալ վիզա և մեկնել: Բացի այդ, մարդը տոնական օրերից առաջ պետք է մտածի, արդյո՞ք փաստաթղթերը հավաքելուց հետո վիզա կստանա: Իսկ, օրինակ, Հնդկաստանի, Հորդանանի, թեկուզև Եգիպտոսի և Դուբայի դեպքում վիզայի հետ կապված խնդիրներ չկան: Երկրներ կան, որ ընդհանրապես վիզայի անհրաժեշտություն չկա: Մարդիկ նախընտրում են այն երկրները, որտեղ ընթացակարգերն ավելի հեշտացված են և խնդիրների առջև չեն կանգնի: Եվրոպական երկրներ մեկնողները շատ կլինեն, եթե մենք չունենանք վիզայի ռեժիմի խնդիր»:
Հարցին, թե զբոսաշրջիկներին գրավելու առումով մեզ մոտ հետաքրքիր առաջարկներ կա՞ն, թե այդ ուղղությամբ աշխատելու անհրաժեշտություն կա, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամեն ինչ անում ենք, որ ՀՀ–ում կարողանանք զարգացնել ներգնա տուրիզմը, զբոսաշրջիկներ բերել և ներկայացնել Հայաստանը: Բայց առաջնահերթ պետք է հյուրանոցների գների առումով ավելի մատչելի տարբերակներ ունենանք: Հյուրանոցներում նաև ժամանցը պետք է ապահովենք: Տոնական, անիմացիոն շոուներ պետք է լինեն, որ զբոսաշրջիկների համար հետաքրքիր լինի Հայաստանում: Ձմեռ է, ցուրտ: Զբոսաշրջիկների համար այդքան էլ հետաքրքիր չի լինի դրսում՝ պետք է միայն ձյուն տեսնեն: Իսկ միայն Ծաղկաձորով տուրիզմ չենք կարող զարգացնել: Երևանում ևս պետք է հետաքրքիր պահեր ստեղծել, որ զբոսաշրջիկը տպավորվի, պատմի այդ մասին իր ծանոթներին ու հաջորդ տարի արդեն նրանց հետ գա մեր երկիր: Պետք է բարձրացնել նաև մեր գիդ–էքսկուրսավարների և վարորդների սպասարկման որակը: Սա ամենակարևորն է: Զբոսաշրջիկն առաջինը նրանց է տեսնում, նրանք են ներկայացնում երկիրը: Ինչպես ներկայացրեցին, այդպիսի կարծիք էլ կկազմեն երկրի մասին»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan