16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Կոռուպցիան համակարգային է. ԵՄ–ն կկարողանա՞ ստիպել` զուգակցել «մտրակի և բլիթի» քաղաքականությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը

– Պարո՛ն Հոկտանյան, ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում առկա դրույթով կողմերը պետք է համագործակցեն նաև կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովման շուրջ: Համաձայնագրում հղում է արվում միջազգային իրավական փաստաթղթերին: Որքանո՞վ է առանցքային և պարտավորեցնող կոռուպցիայի դեմ պայքարի դրույթը:

– Որքան նախկինում, այնքան էլ՝ հիմա: Գիտեք, առհասարակ, տեքստերում խստությունը դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև ՀՀ–ն դեռ վաղուց տարբեր պարտավորություններ է ստանձնել: Այդ պարտավորությունները կատարում է, և կատարելու արդյունքում ոչինչ չի փոխվում: Այստեղ խնդիրն այլ է: Ես քաղաքական խնդիր եմ տեսնում: Զուգակցելով «մտրակի և բլիթի» քաղաքականությունը, ԵՄ–ն որքանո՞վ կկարողանա ստիպել, որ ՀՀ–ն այդ ամենը կատարի: Առայժմ դա ԵՄ–ին առանձնապես չի հաջողվել: Որոշ օրենսդրական փոփոխություններ են եղել, բայց դրանից այն կողմ՝ ոչինչ: Իսկ նման արդյունքի պատճառը քաղաքական կամքի բացակայությունն է: Ընդամենն օրենքներ, և կաշառք վերցնողների՝ հիմնականում ձևական հայտնաբերումներ: Իսկ կոռուպցիան միայն կաշառքը չէ: Մեկ–մեկ ավելի լուրջ ձևականություններ էլ են լինում, բայց խնդիրն այն է, որ դրանք իրավիճակի փոփոխության չեն բերում: Այս փաստն ուժեղացնում է այն պնդումը, որ մեզ մոտ կոռուպցիան համակարգային է: Բռնում ես բարձրաստիճան պաշտոնյայի, բայց դրանից հետո նույն ոլորտում իրավիճակը չի փոխվում: Սա նշանակում է, որ համակարգը ավտոմատ կերպով նրա տեղում բերում է մեկ այլ պաշտոնյայի, և այդ ամենը շարունակվում է: Այս պարագայում նաև կասկածներ են առաջանում, որ նպատակն իրականում հակակոռուպցիոն քայլը չէր:

– 2018 թ. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով կստեղծվի: Հաշվի առնելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությունը անարդյունավետ է որակվում, ի՞նչ կարելի է սպասել նոր մարմնից:

– Եթե քաղաքական կամք չկա, ուզում ես խորհուրդ կամ այլ մարմին ունեցի, խնդիրը չի լուծվի: Գերմանիան այդպիսի մասնագիտացված խորհուրդ կամ մարմիններ չունի, բայց կոռուպցիայի և հակակոռուպցիոն քաղաքականություն մշակելու տեսանկյունից շատ ավելի բարվոք իրավիճակում է: Խնդիրն այն, թե իշխող վերնախավն ինչպե՞ս է մոտենում հարցին: Գիտակցո՞ւմ է, որ կոռուպցիան իսկապես ազգային անվտանգության խնդիր է: Գիտակցո՞ւմ է, որ պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկի այդ հարցն ինչ–որ ձևով լուծելու համար: Երբ Վրաստանը 2000–ականներին իր ռեֆորմներն իրականացրեց, ընդամենը մի խորհուրդ ուներ, մասնագիտացված մարմիններ չկային: Բայց Սահակաշվիլին կարողացավ այնպես անել, որ կոռուպցիան էապես կրճատվեց: Մինչև «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանն աշխարհի հինգ ամենակոռումպացված երկրների մեջ էր, և այդ առումով ՀՀ–ից շատ ավելի վատ վիճակում էր: Հիմա անհամեմատ ավելի լավ վիճակում է, քան մենք: Մյուս կողմից կա Ուկրաինայի օրինակը: Մայդանից հետո ստեղծվեցին մարմիններ, բայց խնդիրն այդպես էլ չի լուծվում: Քաղաքական կամքի բացակայությունը թույլ չի տալիս, որ այդ մարմիններն արդյունավետ աշխատեն: Այս երկու, այսպես ասած՝ մեզ բավականին հոգեհարազատ, ընդհանուր պատմություն ունեցող երկրների օրինակը ցույց է տալիս, թե որքան կարևոր է քաղաքական կամքը:

– Ամեն դեպքում, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն օրերս հայտարարել է, թե կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ–ն արդեն լուրջ առաջընթաց է արձանագրել:

– Ծանոթացա հայտարարությանը: Ինչպես պետական ցանկացած պաշտոնյա, նա նկատի է ունեցել այն իրավական ակտերն ու համապատասխան ինստիտուտները, որոնք ստեղծվել են: Մնում է այդ ամենն աշխատեցնել: Իսկ այդ աշխատանքը նկատելի կլինի, երբ կոռուպցիայի ընկալման համաթիվն իսկապես նվազի: Այսինքն՝ մարդը զգա, որ իրավիճակը կարող է լավանալ: Կարող ես շատ լավ օրենքներ ընդունել, բազմաթիվ մարմիններ ստեղծել, բայց սայլը տեղից չշարժվի: Եվ ընդհակառակը, Գերմանիայի օրինակը ցույց է տալիս, որ ոչ մի մարմին չունենալով ամեն ինչ կարող է շատ լավ աշխատել: Եվրոպական երկրների օրինակները ցույց տվեցին, որ կոռուպցիայի դեմ պայքարի աշխատող մեխանիզմ են նաև արդար ընտրությունները: Իշխանափոխություն է տեղի ունենում, որն ամենալուրջ զսպող մեխանիզմն է: Այն թույլ չի տալիս, որ կոռուպցիան դառնա համակարգային ու խեղդի երկիրը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan