16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Սիրում ու հարգում են ուժեղին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է արձակագիր, հրապարակախոս, գեղանկարիչ, «Շուշի» հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը

– Պարոն Կարապետյան, մեր երկրի՝ Եվրամիության հետ կնքած համաձայնագիրը ինչպե՞ս եք գնահատում. այն ճանապարհներ կբացի՞ մեր ժողովրդի առաջ:

– Շատ դրական եմ գնահատում: Այն շատ լուրջ քայլ է ոչ միայն Հայաստանի և եվրոպական երկրների համար, այլ նաև կակտիվացնի արևելք և արևմուտք հարաբերություններն ընդհանրապես: Այս երկու աշխարհների միջև ինչ–որ սառույց էր գոյացել, և այս համաձայնագիրը սառույցը հալեցնելու առաջին քայլերից է:

– Այսինքն՝ համաձայնագիրը միայն հայաստանյան նշանակություն չունի, այն կարևոր է նաև աշխարհաքաղաքական առումով:

– Անշուշտ: Եվ Հայաստանը նաև իր վրա է վերցրել արևելք և արևմուտք հարաբերությունները ջերմացնելու խնդիրը: Եվ դա շատ լուրջ բան է:
Եվ այս ամենի հետ միասին համաձայնագիրը շատ կարևոր է նաև հենց մեր երկրի ու ժողովրդի համար: Ի վերջո այն ճանապարհ է դեպի քաղաքակիրթ աշխարհ, մեր շփումներն այսուհետ լինելու են նաև եվրոպական երկրների հետ:
Իսկ տնտեսական առումով կարևոր է այնքանով, որ Հայաստանը ստիպված է լինելու արտադրել որակյալ ապրանքներ, որոնք մրցունակ կլինեն եվրոպական շուկայում:

– Շատերը կարծում են, որ ներկա համաձայնագրով մենք վերադառնում ենք մեր պորտալարին: Անշուշտ՝ այն դիտարկելով արժեքային համակարգի ենթատեքստով: Դուք և՞ս այդ կարծիքին եք: Իրո՞ք առկա է մեր ժողովրդի դերակատարությունը ներկա քաղաքակրթության ստեղծման գործում:

– Իհարկե, մարդկության պատմության մեջ հայերը խիստ կարևոր դերակատարություն են ունեցել: Եվ այժմ մենք կրկին փորձելու ենք վերադառնալ մեր արմատներին: Եվ այս համաձայնագիրը կօգնի դրան:
Բայց նաև մենք պետք է ճիշտ եզրահանգումներ անենք մեր քայլերը կատարելիս: Կարևորը մարդկանց մտածելակերպը փոխելն է: Դիտարկելով կայսրությունների պատմությունը՝ տեսնում ես, որ դրանք փլուզվել են, երբ կտրվել են սեփական մշակույթից և սեփական արմատներից: Նույնն է նաև փոքր երկրների պարագայում:
Այնպես որ, մենք պետք է վերադառնանք մեր արմատներին, ճանաչենք ու գնահատենք դրանք: Միայն այդպես կարող ենք հաղթահարել այն բազմապիսի պրոբլեմները, որոնք կուտակված են մեր երկրում, ծառացած են մեր ժողովրդի առջև:

– Իսկ այսօրվա հայը շատ չի՞ հեռացել իր արմատներից: Նրա համար հե՞շտ կլինի թոթափել թուրքական, պարսկական և այլ ազդեցություններն ու մոտենալ ինքն իրեն:

– Դա արդեն ոչ թե դրսի, այլ մեր ներսի գործն է: Խնդիրն այն է, թե երկրում ի՞նչ որակի մտավորականներ կան, և նրանք ի՞նչ կարող են անել: Էլի եմ կրկնում՝ ժողովուրդը պետք է ապրի սեփական մշակույթով: Եվ երբ նա կտրվում է դրանից, ասենք հենց իր գրականությունից, ապա վտանգի տակ է հայտնվում նրա տեսակի պահպանման գործը:
Իսկ ի՞նչ է կատարվում մեր երկրում այս առումով: Արդեն ընթերցողներ չկան, և գրողներն էլ զրկված են գրքեր հրապարակելու հնարավորությունից: Ես՝ անձամբ, մի վեպ եմ գրել «Վաչագան բարեպաշտ թագավոր» վերնագրով: Այն աննախադեպ գործ է, գրել եմ մեր հնագույն աղբյուրները ուսումնասիրելով, նյութը համադրելով: Բայց տպագրելու հնարավորություն չունեմ:
Մինչդեռ այս վեպը պետք է ընթերցվի, այն պետք է կարդան մեր աշակերտները, զինվորականները, ընդհանրապես՝ երիտասարդությունը, որովհետև ոգի է տալու նրանց:

– Ազգային անվտանգության առումով այս համաձայնագիրը մեզ համար կարո՞ղ է նշանակություն ուենալ:

– Որոշ չափով կունենա: Որովհետև այն ևս գործիք է՝ զսպելու մեր հարևանների ախորժակները: Սակայն մեր հիմնական անվտանգությունը կապված է ՀԱՊԿ–ի հետ: Այս քաղաքականությունն է մեզ պահել, ու մենք դրանով դեռևս գոյություն ունենք:
– Այսինքն՝ մեզ մոտ ազգային անվտանգության առումով դիվերսիֆիկացիայի պահանջ չկա: Եվ համաձայնագիրն այդ հարցը չի լուծի:

– Հոգեբանական առումով այն կարող է նշանակություն ունենալ: Բայց Եվրոպայի հետ հույսեր կապել չի կարելի: Պատմության մեջ երբ նման դեպքեր են եղել, աղետալի հետևանքների են հանգեցրել:
Ընդհանրապես, ինքներս մեր ներսում պետք է ուժեղ լինենք՝ կապված մեր մշակույթին, մեր ազգային տեսակին, մեր ավանդույթներին: Այդ դեպքում օտարները մեզ կարող են և՛ սիրել, և՛ հարգել: Իսկ եթե մեր ներսում թույլ լինենք, նրանք ո՛չ կսիրեն, ո՛չ կհարգեն:
Օրինակ, արցախյան պատերազմում, երբ հաղթեցինք, և՛ ամերիկացին, և՛ ֆրանսիացին, և՛ անգլիացին մեզ միայն պատկառանքով էր նայում: Որովհետև հաղթող ժողովուրդ էինք:
Իսկ այդ հաղթանակը գալիս էր մեր ներքին ամրությունից:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan