18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

«Ռիո»–ի ցուցանակը դեռևս միայն ռուսերեն է, բայց տեսչությունը հույս ունի՝ այն կփոխեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանում շաբաթներ առաջ բացված «Ռիո» ժամանցի ու առևտրի կենտրոնի ցուցանակը դեռևս շարունակում է միայն ռուսատառ լինել, թեև ըստ օրենքի՝ դրա կողքին պիտի լիներ նաև հայերեն տարբերակը: Սրանից մոտ երեք շաբաթ առաջ, երբ խոսեցինք Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանի հետ, նա տեղեկացրեց, որ առաջիկա օրերին պատրաստվում են այցելել առևտրի կենտրոն՝ իրազեկում անելու նպատակով:
Այդ օրվանից բավական ժամանակ է անցել, բայց մինչ օրս առևտրի կենտրոնի ճակատին տեսնում ենք միայն ռուսատառ ցուցանակ: Կրկին զանգահարեցինք Լեզվի պետական տեսչություն: Մարինե Հովյանը տեղեկացրեց, որ իրազեկումը առևտրի կենտրոն տարել են նախորդ երկուշաբթի, ինչին հետևել է «Ռիո»–ի ղեկավարության կողմից գրավոր պատասխանի փոխանցումը տեսչություն:
Այդ պատասխանի մեջ մասնավորապես ասված էր, որ դա իրենց ապրանքային նշանն է, և գովազդի մասին օրենքի 5–րդ կետի համաձայն՝ հայերենի պահանջը չի տարածվում ապրանքանշանների վրա:
Գովազդի մասին օրենքն իսկապես նման կետ պարունակում է: Հայաստանում գովազդի լեզուն հայերենն է, որը, սակայն, բացառություն է նախատեսել:
«Բայց քանի որ տարընթերցումներ է տալիս այդ հոդվածը, մենք, բնականաբար, մնում ենք մեր դիրքորոշմանը՝ ցուցանակը պետք է լինի հայերեն, պետք է ՀՀ քաղաքացին ստանա տեղեկատվություն հայերեն լեզվով»,– նշեց տեսչության պետի տեղակալը:
Տեսչության աշխատակիցները այցելել էին առևտրի կենտրոն, իրազեկում արել, ինչին հաջորդել էր առևտրի կենտրոնի կողմից գրավոր պատասխանի փոխանցումը: Տեսչությունը «Ռիո»–ի գրավոր պատասխանին նույնպես գրավոր պատասխան էր ուղարկել, նշելով, որ այս փուլում իրենց նպատակը լեզվական հարաբերությունները կարգավորող օրենսդրության մասին տնտեսվարողներին իրազեկելն է:
«Գիտեք, որ մենք հիմա ստուգումներ չենք անում, որպեսզի հնարավոր իրավախախտումները կանխարգելենք, ինչն այս պահին բխում է մեր կառավարության որդեգրած քաղաքականությունից՝ վերահսկողության ոլորտում: Եվ մենք մեր գրության մեջ ասել ենք, որ «Ռիո» հրապարակային գրվածքն իր հատկանիշներով մեզ համար ցուցանակ է, և առհասարակ ոչ միայն մեզ համար: Մենք այն դիտարկում ենք որպես ցուցանակ, անգամ եթե միայն ապրանքային նշանի մասին է տեղեկույթ պարունակում: Մենք պատասխանել ենք, որ ռուսատառ «Ռիո» միավորով ձեր «Ռիո» ՓԲԸ–ն ներկայանում է սպառողին, և հենց այդ ցուցանակով է հնարավոր հաճախորդը բացահայտում «Ռիո» ՓԲԸ–ի գործունեությունը իրականացնելու վայրը»,–ասաց Հովյանը:
Սրանով տեսչության գործառույթներն այս պահին ավարտվել են. իրենք տարել են իրազեկում, համաձայն չլինելու պատասխան ստացել, այնուհետև պատասխանել են այդ անհամաձայնությանը: Ըստ Հովյանի՝ սրանից ավելի իրենք չեն կարող անվերջ «փոխհրաձգության» մեջ լինել:
«Փաստի»՝ հայերեն տարբերակը լինելը ինչ–որ բանով կարող էր նրանց խանգարել հարցին, պատասխանեց, որ իհարկե չի խանգարում և հույս ունի, որ հայերեն ցուցանակ էլ կփակցնեն: Նման ենթադրություն անելու հիմք է ծառայել տեսչություն նամակ բերող անձի հարցուփորձը: Ըստ Հովյանի՝ վերջինս իրենցից հետաքրքրվել էր, թե որքան ժամանակ ունեն իրենք, կարող են արդյոք այդ ժամանակահատվածում հասցնել փոխել և այլ հարցեր:
«Ինչ–որ կամք մենք ամեն դեպքում զգացինք: Իրականում ժամանակ ու ժամկետ չկա, որովհետև ստուգումները կասեցվել են մինչև դեկտեմբերի 31–ը: Դե իսկ դրանից հետո ինչ կլինի, անհայտ է: Այս պահին անում ենք կանխարգելիչ միջոցառում: Շատ հնարավոր է՝ մեկ ամիս անց նրանք հայերեն տարբերակը փակցնեն: Ես այդ կնոջ հետ զրուցելու ընթացքում զգացի, որ իրենք կամք են դրսևորում փոխելու, համապատասխանեցնելու առումով: Այս պահին ասելն ու հորդորելն է մեր իրավասությունների մեջ: Մենք իրենց պատասխանել ենք: Իրենք արդեն պետք է կամք դրսևորեն ու փոխեն: Եթե չեն փոխի և եթե այնպիսի զարգացումներ լինեն, որ մենք արդեն ստուգումներ կամ վարչական վարույթ իրականացնելու իրավունք ունենանք, բնականաբար կգնանք ստուգման կամ վարչական վարույթի»,– հավելեց մեր զրուցակիցը:

 

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

loading...
website by Sargssyan