17.Հունվար.2018
Ստեփան Սաֆարյան. «Ճիշտ քարոզարշավի դեպքում հնարավոր է պատային իրավիճակ ստեղծել իշխանությունների համար». «Փաստ» Խեղճ համայնքապետեր. ծրագրի 30%–ի փողը դու տուր, 70%–ն էլ կառավարությունը քեզ տոկոսով կտա. «Փաստ» Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում, ինձ օգնեցին մարդ տեսակին ճանաչելու ավելի խորը. Մովսես Նիկողոսյան Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի որդին
Ստեփան Սաֆարյան. «Ճիշտ քարոզարշավի դեպքում հն... Նախարարն իրենից անկախ «սուտ է դուրս եկել». «Փ... Խեղճ համայնքապետեր. ծրագրի 30%–ի փողը դու տու... 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճ... Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժա... Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դ... Տեսեք, թե ինչպես է հնարամիտ երիտասարդը ճանապա... «Բանակում» սերիալի Քաջիկի գեղեցիկ ընտանիքը. Ֆ... Հսկա կետն իր կյանքի վերջին րոպեներին իրեն դու... Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում,... Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացե... Արցախում զոհված զինվորը ՊԲ ծառայության պետերի... «Պապա, մի՛ արա…». խոպանչի ամուսինը երեք երեխա... Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմ... Արցախում զինվոր է զոհվել Մոտենում են ժամանակները, պարոնա՛յք. «Փաստ» Եթե եկեղեցին ու պետությունը միանան, կվնասվի ե... Վրաստանում Հայաստանի նախկին դեսպանի, երկու եր... Գևորգ Պետրոսյան. «Մարդը ՀՀ–ից գնում է, կապիտա... Բաբկեն Պիպոյան. «Միջքաղաքային տրանսպորտի թանկ... Պուտինը քրեական հեղինակություններին վտարել է ... Հայ լկտի աղջիկների ավտոմեքենայով արկածները ար... Արտակարգ դեպք Երևանում,տեսախցիկը ֆիքսել է,թե ... Դեկտեմբերին բանջարեղենի շուկայում գնաճը 25,1%... Մոտ 25 միլիոն դրամ գումար ՊԵԿ աշխատակցի հաշվի...

Աստղագուշակ՝ հունվարի 10-ի համար

Խոյ: Տարաձայնություններ կծագեն այն մարդկանց հետ, ում հետ միշտ հաշտ եք եղել: Մասնագիտական ոլորտում դժվարությունների կհանդիպեք, որոնք ձեզնից շատ ժամանակ և էներգիա կխլեն, սակայն ի վերջո գործընկերների շնորհիվ կհաղթահարեք դրանք: Գումարային կորուստներ կրելու, կարևոր փաստաթղթեր կորցնելու վտանգը մեծ է:

Զգացմունքային դաշտն անկայուն է, հույզերը կարող են խանգարել ձեզ: Փորձեք հանգստություն պահպանել, կողմնորոշվել ձեր զգացմունքների մեջ, ապագայի շուրջ ծրագրեր կազմել: Հետևեք սառնասիրտ մարդկանց խորհուրդներին:

Ցուլ: Ֆինանսական լուրջ կորուստներ կրելու վտանգ կա: Պարտականությունների հանդեպ ձեր անլուրջ մոտեցումը կհանգեցնի մի շարք սխալների, ինչը դժգոհություն կառաջացնի ղեկավարության շրջանում: Մյուս կողմից դուք փայլուն լուծումներ կտաք ոչ ստանդարտ խնդիրներին, ինչը կգոհացնի թե ձեզ, թե շրջապտի մարդկանց: Սպասեք հետաքրքիր առաջարկների:

Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Փոքր վեճը կարող է վերաճել լուրջ կոնֆլիկտի: Սիրելիի հետ հարաբերություններում համբերատար եղեք: Աշխատեք զերծ մնալ քննադատությունից : Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Օրվա երկրորդ կեսին զգույշ եղեք վնասվածքներ ստանալուց:

Երկվորյակ: Օրն առավել բարեհաջող կդասավորվի նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր զբաղված են ծառայությունների ոլորտում: Մարդկանց հետ շփումները կլինեն անկաշկանդ, հաճախորդի համար՝ հաճելի: Իմիջի հետ կապված փոփոխությունները հաջող կլինեն, ձեր ընտրած ամենահամարձակ ու անսովոր կերպարն անգամ՝ շրջապատի կողմից հավանության կարժանանա:

Օրվա երկրորդ կեսին ստիպված կլինեք առնչվել տհաճ, կպչուն անձնավորության հետ: Փորձեք բարձր տրամադրություն պահպանել, ուրախություն պարգևեք ինքներդ ձեզ, գնումներ կատարեք, կամ հաճախեք որևէ միջոցառման:

Խեցգետին: Կենտրոնացեք աշխատանքի վրա: Այսօր կունենաք բոլոր հնարավորությունները մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Կայացրած որոշումներում չեք սխալվի: Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների, ինչպես նաև ինքնադրսևորման համար:

Անձնական կյանքն այնքան էլ ներդաշնակ չէ: Լարված նյարդերը, կասկածամտությունն ու բռնկուն խառնվածքը հաճախ ստիպում են թաքցնել իրական հույզերը նույնիս ամենամտերիմ մարդկանցից: Կենսական ներուժը ցածր է , հնարավոր են առողջական խնդիրներ՝ կապված եղանակային կտրուկ փոփխությունների հետ:

Առյուծ: Զերծ մնացեք մարդկանց քննադատելուց: Այսօր անտեղի արված դիտողությունը կարող է լուրջ խնդիրների առիթ դառնալ: Ազդեցիկ մարդկանց հետ շփումն այսօր ցանկալի չէ: Փոխարենը կարող եք ինքնուրույն աշխատել, նորանոր ծրագրեր մշակել: Հնարավոր է փոքրիկ գումարային շահույթ:

Սպասեք բարեկամների կամ մանկության ընկերների անակնկալ այցելության: Ջերմորեն ընդունեք նրանց և լավ ժամանակ կանցկացնեք: Օրը առավել նպատակահարմար է ընկերական հանդիպումների, այլ ոչ թե ռոմանտիկ ժամադրության համար: Հետևեք սննդակարգին: Սննդային թունավորման վտանգ կա:

Կույս: Այսօր կծագեն խնդիրներ, որոնց դուք, զարմանալիորեն արագ և արդյունավետ լուծումներ կգտնեք: Մտերիմները կապշեն՝ տեսնելով, թե ինչ հեշտությամբ եք հաղթահարում ստեղծված դժվարությունները, ելք գտնում բարդ իրավիճակներից: Վստահաբար ի ցույց դրեք ձեր ձեռքբերումները, եթե հաջողվի ազդեցիկ մարդկանց ուշադրությանն արժանանալ, ապա հուսալի և առատաձեռն հովանավոր կգտնեք:

Նպատակահարմար օր է նոր ծանոթությունների համար: Այսօր հիանալի տեսք ունեք, և դա կնկատեն բոլորը: Ուժասպառ անող մարզումները ցանկալի չեն, իսկ թեթև վազքը միայն օգտակար կլինի:

Կշեռք: Օրվա առաջին կեսին զգացմունքային դաշտը կայուն է: Կարող եք մտորել բոլոր այն խնդիրների շուրջ, որոնք վերջերս շատ են անհանգստացրել ձեզ: Այսօր դրանք բոլորովին այլ տեսանկյունից կդիտարեք և հետաքրքիր լուծումներ կգտնեք: Այս ժամանակահատվածն առավել նպատակահարմար է նոր ծանոթությունների համար:

Օրվա երկրորդ կեսին պատկերը լիովին կփոխվի: Ձեզ միայնակ կզգաք, դատարկության զգացումը չի լքի: Փորձեք հանգստանալ և վերականգնել ուժերը:

Կարիճ: Այսօր հեշտությամբ գլուխ կհանեք բոլոր խնդիրներից: Գործընկերների հետ համաձայնության կգաք, կխուսափեք բոլոր այն տարաձայնություններից, որոնք կարող էին խանգարել համատեղ ծրագրերի իրականացմանը: Բարեհաջող օր է այն Կարիճների համար, ովքեր ղեկավար պաշտոն են զբաղեցնում, վերջիններս առաջնորդի իրենց կարողությունները դրսևորոլու լավ հնարավորություն կունենան: Գործնական ուղևորությունները հաջող կդասավորվեն:

Անձնական հարաբերություններում նախաձեռնող եղեք: Նպատակներին հասնելու համար համառություն կպահանջվի: Հնարավոր է դրամական շահույթ, ինչը կուրախացնի: Հաջող գնումներ կկատարեք:

Աղեղնավոր: Ստիպված կլինեք շատ ժամանակ վատնել ձանձրալի, միապաղաղ, բայց նաև կենտրոնացում պահանջող աշխատանքի վրա: Ժամանակ առ ժամանակ ընկերներն օգնության կհասնեն, սակայն գործի հիմնական պատասխանատվությունը ձեր ուսերին կմնա: Ֆինանսական հաշվարկներում հնարավոր են բացթողումներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ գերագնահատում են իրենց հնարավորությունները, այդ իսկ պատճառով էլ հաճախ սխալվում են:

Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը կնվազի , ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Փորձեք, հնարավորինս, շատ ժամանակ անցկացնել ընտանիքում, իսկ կենցաղական հարցերն այսօր ցանկալի է վստահել հարազատներին:

Այծեղջյուր: Ստիպված կլինեք շատ աշխատել: Շունչ քաշելու ժամանակ չեք ունենա: Բացի այդ, մտերիմները ևս կծանրաբեռնեն ձեզ իրենց խնդիրներով: Սակայն, որքան էլ հագեցած լինի օրը, փորձեք ժամանակ գտնել և հանգստանալ, ձեզ անհրաժեշտ է վերականգնել ուժերը: Փորձեք մտորել վերջին ժամանակներս կատարված իրադարձությունների շուրջ: Միայնության մեջ անցկացրած ժամանակը կօգնի վերականգնել հոգեկան հավասարակշռությունը:

Օրվա երկրորդ կեսին առավել զգույշ եղեք, վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Խուսափեք բարդ գործիքներ, սարքավորումներ կիրառելուց: Խորհուրդ է տրվում չօգտագործել ծանր, յուղոտ կերակուրներ, հետևեք, որ ձեր սննդակարգում ներառված լինեն բավական քանակությամբ թարմ մրգեր և բանջարեղեն:

Ջրհոս: Այսօր կհաղթահարեք ցանկացած խոչընդոտ: Գերծանրաբեռնվածության դեպքում անգամ՝ հոգնածություն չեք զգա: Կենսական ներուժը բարձր է: Օգնության ձեռք կմեկնեք բոլոր նրանց, ովքեր ձեր աջակցության կարիքն ունեն: Այսօր կատարած աշխատանքի դիմաց կպարգևատրվեք ավելի ուշ:

Ղեկավարության, ազդեցիկ մարդկանց հետ հեշտությամբ փոխհամաձայնության կգաք: Մտերիմների հետ ևս հրաշալի լեզու կգտնեք, կարող եք համատեղ ծրագրեր կազմել, լավ ժամանակ անցկացնել, զվարճանալ:

Ձկներ: Գործերը շատ են, կարևոր է ճիշտ գնահատել իրավիճակը և տեղավորվել ժամանակի մեջ: Ապավինեք ձեր ներքին ձայնին, այսօր այն չի հիասթափեցնի, կհուշի, թե ինչ քայլեր ձեռնարկեք: Հրաշալի օր է գործնական բանակցությունների համար: Աշխատանքի հետ կապված որոշ խնդիրներ կքննարկեք: Երկարաժամկետ համագործակցության ծրագրեր կկզմեք:

Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, ստիպված կլինեք հրաժարվել որոշ ծրագրերից: Երեկոն նվիրեք հանգստին, վերականգնեք ուժերը:

website by Sargssyan