18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

Արմեն Մարտիրոսյան. «Հայաստանը մշտապես զիջել է, առանց որևէ օգուտ քաղելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի ստորագրման փաստին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դրական է վերաբերվում: Ինչ վերաբերում է համաձայնագրի դրույթները կյանքի կոչելուն, ապա նա կարծում է, որ հրաշալի կլինի, եթե բոլոր կետերը իրականանան, բայցև մտավախություն ունի, որ մի շարք պատճառներով շատ կետեր պարզապես կմնան թղթի վրա:

«Հնարավոր է, որ իշխանությունները որոշ իմիտացիոն քայլեր անեն, բայց բովանդակային առումով, կարծում եմ, որ շատ դրույթներ կյանքի չեն կոչվի, քանի որ համաձայնագրի շատ դրույթներ վաղուց արձանագրված են մեր Սահմանադրությունում: Եվ ինչպես տեսնում ենք, դա էլ չի «օգնել» մեր իշխանություններին, որպեսզի բովանդակային որևէ քայլ անեն: Երկրորդ մտավախությունս այն է, որ մինչ այս համաձայնագիրը մենք ավելի վաղ տարբեր միջազգային պայմանագրեր, կոնվենցիաներ ենք ստորագրել կամ իշխանությունները տարբեր գրանտներ են ստացել օրինակ՝ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու և այդ գործընթացը լավացնելու համար, բայց վերջին ընտրությունների ժամանակ տեսանք, որ ոչինչ էլ չբարելավվեց: Ընդհակառակը՝ ավելի վատացավ»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Թղթի վրա մնացած «բարեփոխումների» թեման շարունակելով` քաղաքական գործիչը թվարկեց նաև անկախ դատական համակարգի բացակայությունն ու անկայուն բիզնես միջավայրի առկայությունը, ինչը ըստ նրա, նույնպես խոչընդոտում է երկրի բնականոն զարգացմանը: Այս ամենը հաշվի առնելով է նա կարծում, որ այնուամենայնիվ դրանք կյանքի չեն կոչվի:

«Եթե իշխանությունները համաձայնագրի բոլոր դրույթները կյանքի կոչեն, ապա Հայաստանում ոչ միայն իշխանափոխություն, այլև՝ համակարգային փոփոխություն տեղի կունենա, ինչը գործող համակարգը երբևէ թույլ չի տա: Ու չնայած այս ընթացքում համակարգի բարեփոխման համար բավականին գրանտային ծրագրեր են «իրականացվել», բայց դրանից մեր կյանքն ավելի լավը չի դարձել: Եվ շարունակում ենք ունենալ մի իրավիճակ, երբ բոլոր ոլորտները կոռումպացված են և ծառայում են ընդամենը մի քանի ընտանիքի շահերը սպասարկելուն, իսկ հանրային ռեսուրսը բաժանված և կենտրոնացված է մի քանի խմբերի միջև, որոնք նույնպես սպասարկում են այդ խմբերի շահերը: Եվ այս պայմաններում բնական է, որ ես թերահավատություն ունեմ, որ իշխանությունները բովանդակային առումով փոփոխություններ չեն իրականացնի»,– ասաց կուսակցության փոխնախագահը:

Նա չբացառեց, որ իմիտացիոն գործընթացներ բնականին նմանեցնելու համար իշխանությունները կարող են անգամ կեղծ ընդդիմություն ստեղծել, իսկ թե ինչ կլինի այդ ամենից հետո, Ա.Մարտիրոսյանը խոստովանեց, որ ինքն էլ չգիտի:

Խոսելով ռուսական հեռուստաալիքների բարձրացրած հիստերիայի մասին, նա նշեց, որ այն ընդամենը հայ իշխանավորներին ուղղված զգոնության կոչեր էին, որի նպատակը հայկական կողմին հիշեցնելն էր, թե՝ ով՝ ով է, որ հայերը հանկարծ չտարվեն եվրոպաներով ու մոռանան, թե ում թույլտվությամբ են այն ստորագրել:

«Բոլոր երկրներն էլ ինքնիշխանության հարցում որոշակի զիջումների են գնում, ի շահ իրենց երկրների առաջընթացի, բայց Հայաստանի պարագայում այդպես չէ: Հայաստանը մշտապես զիջել է առանց որևէ օգուտ քաղելու, ինչն էլ երկիրը հասցրել է այս իրավիճակին: Ինչ վերաբերում է ռուսական հեռուստաալիքների հաղորդումներին, ապա իմ կարծիքով դրանք ընդամենն արձանագրեցին այն, ինչ կա: Մենք, իսկապես, երկար տարիներ անարժանապատիվ քաղաքականություն ենք վարել Ռուսաստանի հետ, և դա ոչ թե գործընկերային է եղել, այլ՝ վասալային հարաբերություններ: Եվ հեռուստաընկերություններն իրենց ռեպորտաժներով հայկական կողմին ընդամենը փորձեցին հասկացնել, որ պետք չէ ոգևորվել, ու դրանով ընդամենը մեր իշխանությունների հիշողությունը թարմացրեցին»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

loading...
website by Sargssyan