18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

Հրանտ Մելիք–Շահնազարյան. «Քաղաքական, այդ թվում նաև միջազգային ճնշման մեխանիզմներ են պետք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը հայտարարեց, որ Ադրբեջանը դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի գործողությունների ակտիվացումը: Ըստ Ն. Մամեդովի հայտարարության՝ Մոսկվան կարող է մեծ դեր խաղալ այս հակամարտության կարգավորման հարցում։

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանի խոսքով, նշվածն ավելի շատ դիվանագիտական, քան քաղաքական հայտարարություն էր:

«Մեծ հաշվով՝ հասկանում ենք, որ փոփոխվող քաղաքական իրավիճակից ելնելով միջնորդների կողմից հնարավոր սցենարներ են առաջարկվում, և մեծ հաշվով նրանք ամեն ինչ անում են, որպեսզի բանակցային գործընթացը շարունակական լինի: Եվ այս առումով, իհարկե, հայտարարությունը զուտ դիվանագիտական է և ոչ ավելի: Իրականում հասկանալի է, որ որևէ միջնորդ չունեն ինչ–որ լուծումներ, որոնք կարող են լիարժեք բավարարել հակամարտող կողմերից ցանկացած մեկին: Նման լուծումներ չունի նաև կողմերը: Հետևաբար, սա երկարատև և բարդ գործընթաց է, որի ընթացքում նման անդրադարձների ականատես ենք լինում, բայց իրական լուծումների՝ ոչ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ՌԴ դերի ավելացմանը, մեր զրուցակիցը նշեց, որ վերջին երկու տարիների ընթացքում ՌԴ դերի բարձրացումն ակնհայտ է:

«Բայց կարծում եմ, որ այդ դերի բարձրացումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ մնացած միջնորդներից Ռուսաստանն ավելի շատ է շահագրգիռ Հարավային Կովկասում կայունության հաստատման առումով»,–ասաց քաղաքագետը՝ միաժամանակ հավելելով, որ մեծ հաշվով ռուսաստանյան ակտիվությունը բանակցային գործընթացին ոչինչ չի տալիս:

Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե Թուրքիան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար, և այդ հարցի շուրջ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները մշտական կապի մեջ են: Այս համատեքստում հավելենք նաև, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել՝ ամեն գնով ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում հայտնվելու համար: Հարցին, թե իրատեսակա՞ն է արդյոք այն, որ Թուրքիայի ջանքերը կարող են նպատակին հասնել, Հրանտ Մելիք–Շահնազարյանը պատասխանեց.

«Վերջին 30 տարիների ընթացքում Թուրքիան անընդհատ փորձում է ներգրավված լինել այդ գործընթացներում, բայց վստահ եմ, որ դա իրենց չի հաջողվելու: Չի հաջողվի, որովհետև դրա շուրջ կա նախ հայկական կողմի բացասական վերաբերմունքը: Հայկական կողմի դիրքորոշմանը զուգահեռ՝ այդ խնդիրը լուծում են նաև ԱՄՆ–ն, Ֆրանսիան և Ռուսաստանը: Այդ երկրներից որևէ մեկը չի ուզում տեսնել Թուրքիայի դերակատարման մեծացումը տարածաշրջանում»:

Այսօր կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը: Քաղաքագետի խոսքով, հանդիպումից ո՛չ դրական և ո՛չ էլ բացասական սպասելիքներ չկան: Ըստ նրա՝ պատճառն այն է, որ բազում հանդիպումներ, որոնք արդեն տեղի են ունեցել նախկինում, չեն հանգեցրել նրան, որ պաշտոնական Բաքուն փոխի իր քաղաքականությունը:

«Իրականում մենք լուծելու մի խնդիր ունենք այս պահին: Դա Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության լուծումն է, և այդ խնդիրը լուծվելու է ո՛չ արտգործնախարարների և ո՛չ էլ նախագահների մակարդակով: Քաղաքական, այդ թվում նաև միջազգային ճնշման մեխանիզմներ են պետք մշակել»,– եզրափակեց Հրանտ Մելիք–Շահնազարյանը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan