16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Հայացքներս ուղղելով Եվրոպա՝ չպետք է մոռանանք մեր հյուսիսային բարեկամին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Դավիթ Գասպարյանը

– Պարոն Գասպարյան, Հայաստան–Եվրամիություն համաձայնագիրը ձեզ մոտ հույսեր արթնացնո՞ւմ է, որ մեր երկրում արժեքային առումով ինչ–որ դրական բաներ կփոխվեն:

– Երբեք սխալ չէ լայն շրջանակների հետ հարաբերություններ ունենալը: Մենք պետք է դուրս գանք ներկա նեղ կապվածությունից: Բայց դա չի նշանակում, որ եթե հայացքներս ուղղում ենք դեպի Եվրոպա, ապա պետք է մոռանանք մեր հյուսիսային բարեկամին: Մենք Ռուսաստանի հետ կապված ենք պատմաքաղաքական հազար ու մի կապերով, և այդ կապերը շարունակական են: Այնպես որ, ես ողջունում եմ այդ համագործակցությունը: Եվ կարծում եմ, որ պետք է երկուստեք ճիշտ քաղաքականություն վարելով՝ դաշինքների մեջ լինենք աշխարհաքաղաքական այս երկու միավորների հետ:

– Այսինքն՝ մտածում եք, որ իրականություն կդառնա Հայաստանի՝ կամուրջ լինելու փաստը:

– Իրականություն կդառնա, թե չի դառնա, կախված է արդեն մեր դիվանագիտական հաջողություններից, մեր ամենօրյա աշխատանքից, նաև մեր պահվածքից: Իսկ ռուսական լրատվամիջոցները, որ աղմկում են, ընդամենը աղմուկ է: Ես անհնարին եմ համարում, որ Հայաստանն այդ համաձայնագիրը կնքել է առանց նախագահ Պուտինի հետ համաձայնեցնելու:

Գյուղացի մարդը մի շատ խելոք խոսք ունի. ասում է՝ խելոք գառնուկը երկու մոր ծիծ է ծծում: Իսկ անխելք գառնուկը կարող է սովից սատկել: Հիմա եթե մենք խելոք լինենք ու կարողանանք դաշնակցել աշխարհաքաղաքական այդ երկու հզոր միավորների հետ, շատ լավ կլինի մեզ համար:

– Բայց պայմանն այսպիսին է՝ պետք է խորացնենք մեր երկրում ժողովրդավարությունը, ժողովրդավարական նոր ինստիտուտներ ձևավորենք: Մենք դա կանե՞նք: Ունե՞նք այդ կամքը: Կամ մեր այսօրվա վիճակով ի վիճակի՞ ենք դա անել:

– Անշուշտ, Եվրոպայում ժողովրդավարության մակարդակը շատ բարձր է: Ե՛վ կրթական, և՛ առողջապահական, և՛ գիտական ոլորտներում, նաև՝ կենցաղավարության մեջ: Բայց նույն այդ երվրոպան ունի նաև անցանկալի կողմեր՝ կապված միասեռականության հետ, ընտանեկան հարաբերություններում: Ա՛յ, այս երևույթները պետք է մերժենք: Այսինքն՝ մերժենք այն, ինչը չի բխում մեր ազգային հոգեկերտվածքից, կամ որ նույնն է՝ մերը չէ:

– Կարո՞ղ ենք լավը վերցնել, վատը՝ մերժել: Կհամաձայնե՞ն:

– Ա՛յ, դիվանագիտությունն այստեղ է երևան գալիս, շենք ու շնորհքն այստեղ է, որ երևում է: Իհարկե, պետք է կարողանանք: Պետք է փորձենք: Հակառակ դեպքում կուլ գնալը կա ու կա:

– Իսկ մեր իշխանություններն անկեղ՞ծ են իրենց ցանկություններում, որպեսզի բարեփոխումներ կատարեն երկրում:

– Ես ինձ վերաբերող հարցին կարող եմ պատասխանել: Իսկ իշխանություններին վերաբերող հարցերին թող իրենք էլ պատասխանեն: Միաժամանակ մի բան ասեմ՝ դիվանագիտությունը, ընդհանրապես քաղաքականությունը գործողությունների, հաշվարկների համակարգ է, որտեղ անկեղծության գործոնը տեղ չունի: Անկեղծությունը պետք է լինի միայն ազգային շահի առումով: Եթե այդ քաղաքականությունը կամ դիվանագիտությունը նպաստում է մեր ազգային ամրությանը, օգտակար է մեզ, ուրեմն արդյունավետ է այն:

– Մեր ժողովուրդը, Հայաստանի շարքային քաղաքացին կամ, ինչպես ասում են, միջին վիճակագրական հայը կցանկանա՞ արդար երկրում ապրել, կոռուպցիայից զերծ երկրում ապրել, բայց դրա հետ միասին պատասխանատվություն ստանձնել, ենթարկվել օրենքին: Քանզի մեդալը երկու երես ունի:

– Միջին հայի առջևից գնում է առաջնային հայը, գիտակից հայը, ուղղորդող հայը: Եթե գիտակից հայը գիտակից գործունեություն է ծավալում, ապա մյուսները հետևում են նրան: Այնպես որ, մենք պարտավոր ենք շեշտադրումը ճիշտ կատարել և ճիշտ ըմբռնել խնդրի էությունը: Եվ այս ամենը ծառայեցնենք միմիայն մեկ բանի՝ ազգային շահին: Մեր ցանկացած գործողություն ու հարաբերություն պետք է բխի հենց ազգային շահից:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan