16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Մութ պահեր կան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ Թուրքիան բավարարեց Արցախ այցելած չորս թուրք մտավորականների դեմ հետաքննություն սկսելու Ադրբեջանի գլխավոր դատախազության պահանջը: Անդրադառնալով որոշմանը՝ թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ նշեց, որ առհասարակ Արցախյան հակամարտության առումով Թուրքիան միշտ էլ աջակցել է Ադրբեջանին:

«Սա գաղտնիք չէ: Հենց այն փաստը, որ մինչ օրս հայ–թուրքական սահմանը փակ է, խոսում է այն մասին, որ այստեղ կա ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև Ղարաբաղյան հարցը, որտեղ Թուրքիան միակողմանիորեն աջակցում է Ադրբեջանին: Երկու օր առաջ տեղի ունեցած հավաքի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղիղ կերպով հայտարարեց. ով մեզ հետ չէ, նա չի կարող տարածաշրջանում օգուտներ ունենալ, և հակառակը, ով մեզ հետ է, նա կշահի: Այստեղ Էրդողանն օրինակ էր բերել Հայաստանի և Վրաստանի տարբերությունը, ըստ որի՝ Վրաստանը Թուրքիայի հետ հարաբերություններ ունի, իսկ ՀՀ–ն՝ ոչ: Մտավորականների նկատմամբ հետաքննություն սկսելու որոշումը նշված քարոզչության համատեքստում Թուրքիայի համար սովորական երևութ է»,– նշեց Մ. Խուդավերդյանը:

Միաժամանակ, թուրքագետը շեշտեց, որ ադրբեջանական ղեկավարությունը պաշտոնապես դեռևս մեկ ամիս առաջ էր բողոքել Թուրքիային. «Այս հարցը դեռևս ձգձգվում էր: Ադրբեջանական մամուլում արդեն սկսվել էին հոդվածներ հրապարակվել այն մասին, որ եղբայրական Թուրքիան չի ցանկանում Արցախ այցելած մտավորականների նկատմամբ հետաքննություն սկսել: Աղմուկը հասել էր այն աստիճանի, որ թուրքական կողմը, թեկուզեև Ադրբեջանին ինչ–որ բան ցուցադրելու նպատակով, սկսեց այդ հետաքննությունը: Սակայն այստեղ բավականին մութ պահեր կան: Մասնավորապես՝ թուրքական կողմն ինչո՞ւ հիմա սկսեց հետաքննությունը և ոչ երկու–երեք ամիս առաջ: Մոտ երկու ամիս է անցել այն ժամանակահատվածից, երբ թուրք մտավորականներն այցելել են Արցախ, մինչդեռ Թուրքիան նոր է հետաքննություն սկսել: Կասկածելի է, թե նման խիստ պայմաններում թուրք մտավորականներն ինչո՞ւ համաձայնեցին այցելել Արցախ՝ շատ լավ իմանալով, թե ինչ է իրենց սպասվում Թուրքիայում: Ժամանակը ցույց կտա, թե այդ այցելությունն ո՞ւմ թույլտվությամբ և ի՞նչ հանգամանքներում է եղել»:

Հարցին, թե նշվածի վերաբերյալ ի՞նչ վարկածներ են շրջանառվում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սկզբնական շրջանում, երբ ադրբեջանական կողմը պաշտոնապես բողոքեց Թուրքիային մտավորականների այցի առթիվ, Թուրքիայի ԱԳՆ–ն բավարարվեց հետևյալ խոսքերով. «Չնայած Թուրքիայի քաղաքացի հանդիսացող անդամները այցելել են Լեռնային Ղարաբաղ, սակայն այցը չի եղել թուրքական կողմի թույլտվությամբ և չի արտահայտում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը»: Միևնույն ժամանակ, անկախ հայտարարությունից, հետաքննություն չսկսեցին: Ադրբեջանական մամուլում սկսվեցին հակաթուրքական հոդվածներ տպագրվել հենց այդ մասով: Ադրբեջանը դեռևս ինքն է վարկածներ փնտրում: Շրջանառվում է նաև վարկածը, թե հնարավոր է մտավորականները կապ ունեն գյուլենական շարժման հետ, դրա համար էլ առանց թուրքական կառավարության համաձայնության այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ ինչ–որ պրովոկացիաների և մանիպուլյացիաների ենթարկելով թուրքական իշխանություններին: Այսպիսի վարկածներ կան ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական հասարակության քննարկումներում»:

Թուրքագետի դիտարկմամբ, չեն բացառվում նաև ցուցադրական հետաքննությունն ու հարցաքննությունները, քանի որ հարցի շուրջ Ադրբեջանի կողմից բարձրացված աղմուկը բավականին մեծ է:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan