18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

Ի՞նչ է թաքնված Էրդողանի մեսիջի հետևում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող կուսակցության համաժողովի ժամանակ նշել էր, թե հայկական սփյուռքի ճնշման տակ պաշտոնական Երևանը համառորեն շարունակում է կողպեքի տակ պահել Թուրքիայի հետ բարեկամության դռները:

«Արդյունքում Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանի տրանսպորտային, առևտրային ու էներգետիկ նախագծերից: Եվ դեռ ավելին՝ շարունակում է մնալ մեկուսացման մեջ»,– ասել է նա՝ հավելելով, որ ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը մի կողմից դարձել է կամուրջ Թուրքիայի և Արևմուտքի միջև, մյուս կողմից էլ՝ Կովկասի ու Միջին Ասիայի. «Այս երկու օրինակները շատ ակնառու են: Ով մեզ հետ ընկերություն է անում, ձեռքբերումներ ունի, իսկ ով քեն է պահում՝ միայն կորցնում է»,– ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Նշված հայտարարության հետ կապված «Փաստը» զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ: Հարցին, թե նման հայտարարությունը ինչո՞վ կարող է պայմանավորված լինել, և արդյոք Թուրքիան մեզ հետ հարաբերությունների բարելավո՞ւմ է ակնկալում, Օրդուխանյանը պատասխանեց, որ Թուրքիան վերջին երկու տարիներին շրջադարձային քաղաքականություն է իրականացնում՝ մեկ Արևմուտքի հետ է ու Ռուսաստանի դեմ, հետո հարաբերությունները լավացրեց Ռուսաստանի հետ ու Արևմուտքի հետ հարաբերությունները խզեց:

«Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական կապերի խզումը վերջինի նախաձեռնությունն էր, և սահման փակողը նույնպես թուրքական կողմն էր: 2009 թ. մեր նախագահի կողմից նախաձեռնվեցին հայ–թուրքական արձանագրությունները, որոնց նպատակը հայ–թուրքական հարաբերությունների բարելավումն էր: Ութ տարի է անցել, դրանք ստորագրվեցին, բայց չվավերացվեցին խորհրդարանների կողմից:

Մեր նախագահը վերջերս ՄԱԿ–ում ունեցած ելույթի ժամանակ նշեց, որ եթե դրանք մինչև ապրիլ չվավերացվեն խորհրդարանների կողմից, ուրեմն պետք է օրակարգից դուրս գան: Եթե այս տրամաբանության մեջ դիտարկենք, Էրդողանը գուցե փորձում է ինչ–որ ձևով պատասխանել: Սա կարելի է դիտել նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների մերձեցման համատեքստում, որովհետև եթե Թուրքիան տնտեսական տեսանկյունից մերձենում է Ռուսաստանի հետ, Հայաստանի հետ փակ սահմանը գուցե պետք է բացվի, որովհետև Հայաստանը Թուրքիայի և Ռուսաստանի միջև հանդիսանում է միջնորդ օղակ տարածաշրջանային տեսանկյունից՝ զուտ աշխարհագրական դիրքով: Գուցե այսպիսի մեսիջներ է ուղարկում մեր քաղաքական էլիտային, որպեսզի տեսնի՝ ինչ արձագանք կստանա»,– նշեց քաղաքագետը՝ միաժամանակ ընդգծելով, որ պետք է հաշվի առնել այն, որ Թուրքիան է փակել սահմանը՝ պայմանավորված նաև Արցախյան խնդրով:

Այս ամենն, ըստ նրա, ենթադրությունների մակարդակում է, սակայն Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար սահմանի հարցը պիտի քննարկվի առանց նախապայմանների:

«Նույնիսկ եթե ցանկություն ու նպատակ ունի Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել կամ վերականգնել, այստեղ խնդիրներ են առաջանում նույն արցախյան խնդրի հետ կապված, որովհետև Թուրքիան մշտապես հայտնել է, որ ադրբեջանական դիրքորոշման կողմնակից է»,– նշեց մեր զրուցակիցը:

Ըստ Օրդուխանյանի՝ միաժամանակ Թուրքիան փորձում է հայկական սփյուռքի և Հայաստանի շահերը հակադրել իրար, սակայն երբեք պետք չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը սփյուռքի հաշվին անել:

Հարցին, թե Հայաստանն այս մեսիջից պետք է զգուշանա, պատասխանեց, որ աչալուրջ միշտ պետք է լինել. «Եթե դա արվում է Թուրքիայի նախագահի մակարդակով, պետք է աչալուրջ լինել: Պետք է վերլուծել, հասկանալ սրա ենթատեքստը ուր է տանում, և ինչ նպատակներ է հետապնդում նույն Թուրքիան: Պետք է ուշադրություն դարձնել այս ամենին՝ փորձելով նաև բազմավեկտոր քաղաքականություն դրսևորել ու ճկուն լինել արտաքին քաղաքականության մեջ»,– հավելեց Օրդուխանյանը:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

loading...
website by Sargssyan