18.Դեկտեմբեր.2017
Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել է բեմ և երգել մայրիկի հետ. Ողջ դահլիճը ցնցվել է Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ»
Սարսափելի վթար է տեղի ունեցել մայրուղու կենտր... Ով է իրականում «Հարսիկը» ֆիլմի Սուգնան. Ինչպի... Ինչպես յոդի միջոցով մեկընդմիշտ ազատվել անցանկ... Բացառիկ կադրեր աշխարհի երիտասարդ ամենահարուստ... Երեխաները վախից միզում էին տակները. ուսուցիչը... Հայուհին և ադրբեջանուհին համատեղ կատարում են ... Բացառիկ․․Մերժվածը սերիա 420. Մուկուն պատռումա... Կենդանակերպի որ նշաններին է սպասվում ֆինանսակ... Թաքնված նկարահանում. Երևանյան մերսման սրահներ... Նա բարձրացավ բեմ և ստիպեց արտասվել բոլորին. Ժ... ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Պերմյակովի սարսափելի խոստովանութ... Ով է իրականում Սկանդալային Տիգրանի 19-ամյա կի... Նռան հատիկ, Սերիա 71. Սոֆիան խլում է Սեթին Ադ... Բացառիկ կադրեր Նադեժդա Սարգսյանի ծննդյան խնջո... Տղամարդիկ երազում են, որ այս կինը իր 8 կիլոգր... «Ես նրան շատ-շատ եմ սիրում». Տաթևիկ Ադումյանն... Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել... Սա կարող է լինել ամանորյա լավագույն նվերը, որ... Ամանորյա նշաններ ու ծեսեր, որոնք երջանկությու... Տղամարդկանց թոփ 5 արարքներ, որ գրավում են կան... ՁԿՆԵՐ. Աստղերը հուշում են հավատալ սեփական ուժ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ...

Ադրբեջանի առկայության ու խաղաղության անհամատեղելի լինելու մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։ Այս դիտարկումներն ինչ–որ բանով պայմանավորված են, թե ոչ հարցին քաղաքագետ Լևոն Շիրինյանը պատասխանեց, որ հերթապահ աշխատանքային ստուգում է:

«Հիմա վիճակը սահմանին հարաբերականորեն հանգիստ է, իրենք աշխատանքի մեջ են, ես դա որևէ դեպքի հետ չեմ կապում»,– նշեց քաղաքագետը՝ մեր ուշադրությունը սևեռելով մեկ այլ հանգամանքի վրա. ադրբեջանցիները մեր կողմից զսպվել են, Ալիև–Պուտին կապը, միմյանց նկատմամբ համակրանքը եթե չլինի, Ադրբեջանին կարելի է միջազգային ասպարեզից դուրս մղված համարել: Այն և՛ Եվրոպայից է դուրս մղվում, և՛ Ամերիկայից: Բնորոշելով Ադրբեջանի նախագահին որպես դինոզավր, Շիրինյանը նշում է, թե նա ամեն տեղ աղտոտել է՝ աշխարհով մեկ տարածելով նավթահոտ դոլարներ, և ոչ թե նավթադոլարներ:

Քաղաքագետը սահմանային հանդարտ վիճակի գրավական է համարում առաջին հերթին հայկական զինուժի զսպող դերակատարությունը: Իսկ ինչ վերաբերում է այսօրվա դիտարկումներին, ապա դրանք մեկ մեխանիզմի մեջ են՝ վերահսկել և կառավարել կոնֆլիկտը: Դիտորդների նպատակը հարցի լուծումը չէ: Ըստ Շիրինյանի՝ եթե հարցը լուծվի, նրանք բանի պետք չեն լինի: Մյուս կողմից էլ պետք է մեր ժողովրդին հստակ մեսիջ ուղարկել այն մասին, որ հայկական կողմը Արցախի հարցը լուծել է:

Շիրինյանն իր խոսքում նաև այսպիսի մի դիտարկում արեց. եթե նա լիներ զինված ուժերի գլխավոր հրամանատարը, ապա հիմա Բաքու կմտներ: Պատճառն էլ այս շրջանում Ադրբեջանի՝ վատ վիճակում գտնվելն է:

«Թուլացող պետությունները պատերազմի հրահրիչներ են, հիշե՛ք: Հայկական զինուժը իմը լիներ, ես մինչև Քուռ–Արաքս հիմա մտել էի: Մենք առաջնորդվում ենք հոգեկան ներքին հայկական վիճակով. եթե մեզ վրա հարձակվեն, մենք կպատասխանենք: Բայց դու պիտի հարձակվես ու անընդհատ վիճակներ առաջացնես: Հանգիստ լինենք ու ձեն չհանենք մինչև Ադրբեջանը կուժեղանա՞ ու նորից կխփի՞: Պետությունը կենդանի օրգանիզմ է, ջահել աղջկա պես, եթե հասունացել է, տղաները պետք է հետաքրքրվեն: Մեզ մոտ ասում են հանգիստ լինենք, Նոր տարուն տոլմա ուտենք, բան չխանգարի, բայց նրանք կխանգարեն: Չպետք է թողնել, որ Ադրբեջանը հզորանա, շնչի:

Մեզ սպանում են, մենք գոռգոռում ենք: Հայկական բնավորությունը թողնել է պետք: Խաղաղություն չի լինելու, իրենց վիճակը վատ է, լուռ են, լավացան՝ խփելու են, երբ ուզեն: Դրա համար պետք է խփենք այն ժամանակ, երբ իրենց համար վատ է»,– ասաց նա: Հարցնում եմ՝ հիմա՞, պատասխանում է՝ այո՛. «Հարամ պետք է անենք իրենց Նովրուզը, ծնունդը, կնունքը: Ադրբեջանը էթնիկական հակամարտությունների խառնարան է, խփեք և թշնամացրեք թուրքական տարրերի հետ բնիկ ժողովուրդներին»:

Հայկական բանակն արդյոք ո՞ւնի այդ հակահարվածի հնարավորությունը «Փաստի» դիտարկմանն այսպես արձագանքեց. «Ուրեմն 25 տարի խորովածով չզբաղվեին, բանակը հզորացնեին: Բանակը պետք է հզորացնել: Բոլորը պետք է գնան բանակ, հետո, ով հանճարեղ է՝ կերևա: Այս դեպքում կունենանք Հայաստան, որին կհարգեն: Դուք էլ կլինեք ապահով: Հակառակ դեպքում՝ կլինի այնպես, ինչպես եղել է նախկինում: Խաղաղ չի լինելու: Կենդանի Ադրբեջանը մեր կողքին` խաղաղությունը բացառված է»,–նկատեց Շիրինյանը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan