18.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու... ՇՏԱՊ․ Ծեծի են ենթարկել Գագիկ Շամշյանին Ձեր հեռախոսը ունի 5 գաղտվի ֆունկցիա, որոնց մա... «Նա մահացավ ձեռքերիս մեջ. Ես չկարողացա ոչինչ ... Մի քանի րոպե է ինչ այս սկանդալային տեսանյութն... Հրաշամանուկ Վիգենը Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաու... Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ է... Մատուցողուհու արձագանքը, երբ տղան «ձեռք է գցո... ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան ... Նռան հատիկ. Ո՞ւմ կյանքի պատմությունն է պատմու... Գրանդ Քենդիի հայտնի ու սիրված գովազդի հերոսու... Թաթուլը Արամ Ասատրյանի մասին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ... Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ը... Մի՞թե նման բան լինում է. տեսեք, թե ինչ է սկսվ... Ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել համակարգի... F1 - F12. Ժամանակ խնայող նրբություններ, որ պե... ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերով եվրոպացի պա...

«Նոյ» թաղամաս ստեղծելու ծրագիրը բիզնես է՝ առանց մշակութային հենքի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության կողմից մշակվել ու կառավարությանն է ներկայացվել «Նոյ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի հետևի` Դալմայի այգիներին հարող տարածքում, նոր էթնոթաղամաս կառուցել: Նախատեսված է մշակել փողոցների այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա ներկայացնել, օրինակ, գորգագործություն, հին ձեռագրերի ցուցադրություն: Թաղամասում կլինեն նաև թանգարաններ, հյուրանոցներ, բնակելի շենքեր: Վարչապետ Կարեն Կարապետյանը ևս անդրադարձել էր ծրագրին՝ նշելով, որ «Նոյ» ազգագրական թաղամասի ստեղծման ծրագիրն էապես նպաստելու է մեր քաղաքի ու երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։ Ծրագրի համար կծախսվի 150 մլն դոլար: Հասարակության դիրքորոշումն այս առումով տարատեսակ է: Դրական, բացասական կարծիքների կողքին նաև հարցադրումներ կան. օրինակ՝ Գյումրիի անօթևանների ֆոնին ի՞նչ «Նոյ» թաղամաս:

Այնուամենայնիվ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ՝ թաղամասը ճարտարապետական առումով գրավչություն կտա՞ քաղաքին:

«Ես այս ծրագիրը որպես մշակութային քայլ չեմ ընդունում: Այն բիզնես քայլ է, որը «Դալմա Գարդեն Մոլ»–ի համալիրն է լրացնում: Այդ ծրագրում ընդգրկված կառույցներին ավելի շուտ պետք է որպես ինչ–որ եկամտաբեր ծրագիր դիտարկել: Իսկ թանգարանների և մյուս դետալների առկայությունն ուղղակի արտաքին տեսքի և արտաքին դիզայնի համար է: Դրանք մշակութային խնդիր չեն լուծում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց ճարտարապետը:

Ինչ վերաբերում է քաղաքին գրավչություն տալու հանգամանքին, Սաշուր Քալաշյանը նկատեց.

«Այն բոլոր շենքերը, որոնք գծվում են ու կառուցվում, ինչ–որ գրավչություն ստեղծելու նպատակ ունեն: Ստացվում է, թե ոչ, ուրիշ խնդիր է: Հիմա «Դալմա Գարդեն Մոլ»–ի շենքը գրավչություն ունի՞: Մեկը կասի ունի, մյուսը՝ ոչ: Մեկն էլ կասի հաջողված շենք է, մյուսն էլ՝ անհաջող է: Հիմա նույնն էլ այս դեպքում: Այն պարզապես «Դալմա Գարդեն Մոլ»–ի սեփականատիրոջ նախաձեռնությունն է, իր բիզնեսի շարունակությունը: Ես դրա մեջ ոչ լավ, ոչ էլ վատ բան եմ տեսնում: Շարքային մի քայլ է, որը կամ մարդկանց դուր կգա, կամ չի գա: Այն մշակութային հենք չունի՝ դեկորացիա է: Ընդամենը արտաքին դեկորատիվ բովանդակությունն է պատճառը, ըստ որի՝ «Նոյ» է կոչվելու:

Անդրադառնալով կառավարության դիրքորոշմանը, մեր զրուցակիցը նշեց, որ, բնական է՝ ցանկացած բիզնես քայլ պետք է խրախուսվի. «Գյումրիում էլ երկու փողոցի խնդիր բարձրացրին, հետո էլ աղմուկ բարձրացրին, ինչ–որ մի բան սարքեցին, բացում կատարեցին: Նույն բանն էլ այնտեղ կարվի՝ ուրիշ ոչինչ»:

Սաշուր Քալաշյանի խոսքով, ծրագիրը չի խթանի զբոսաշրջության զարգացմանը. «Մի առևտրի կետ կլինի, որտեղ տուրիստներն այսպես թե այնպես կգնան: Հյուրանոցային հատվածներն ինչ–որ հետաքրքրություն կներկայացնեն: Բայց հարց է, ո՞ր տուրիստի համար: Այն զբոսաշրջիկը, ով պատմական արժեք տեսնելու համար է գալիս Հայաստան, իր համար հետաքրքիր չի լինի»:

Ճարտարապետը բերեց Վրաստանի՝ զբոսաշրջության զարգացմանն ուղղված քաղաքականության օրինակը: Օրինակ՝ հայկական «Հավլաբար» թաղամաս այցելելը բազմաթիվ զբոսաշրջիկների համար պարտադիր պայման է:

«Ցավոք սրտի, մենք վրացի «չդարձանք»: Վրացին կարողանում է գտնել իր երկիրը ցուցադրելու ձևը: Մենք ընդամենը մեր ունեցածը ծաղրելու ձևն ենք գտնում»,–նկատեց Ս. Քալաշյանը:

Վերջինս ընդգծեց, որ ճարտարապետական գրավչության առումով Երևանն անընդհատ նահանջ է ապրում. «Ինչերից մենք հրապուրվում էինք և որոնք ներկայացուցչական բնույթ ունեին, այսօր չկան: Այսօր միջակությունն ուղղակի հաղթական քայլարշավ է կատարում ամբողջ քաղաքով մեկ»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan