18.Դեկտեմբեր.2017
Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել է բեմ և երգել մայրիկի հետ. Ողջ դահլիճը ցնցվել է Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ»
Սարսափելի վթար է տեղի ունեցել մայրուղու կենտր... Ով է իրականում «Հարսիկը» ֆիլմի Սուգնան. Ինչպի... Ինչպես յոդի միջոցով մեկընդմիշտ ազատվել անցանկ... Բացառիկ կադրեր աշխարհի երիտասարդ ամենահարուստ... Երեխաները վախից միզում էին տակները. ուսուցիչը... Հայուհին և ադրբեջանուհին համատեղ կատարում են ... Բացառիկ․․Մերժվածը սերիա 420. Մուկուն պատռումա... Կենդանակերպի որ նշաններին է սպասվում ֆինանսակ... Թաքնված նկարահանում. Երևանյան մերսման սրահներ... Նա բարձրացավ բեմ և ստիպեց արտասվել բոլորին. Ժ... ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Պերմյակովի սարսափելի խոստովանութ... Ով է իրականում Սկանդալային Տիգրանի 19-ամյա կի... Նռան հատիկ, Սերիա 71. Սոֆիան խլում է Սեթին Ադ... Բացառիկ կադրեր Նադեժդա Սարգսյանի ծննդյան խնջո... Տղամարդիկ երազում են, որ այս կինը իր 8 կիլոգր... «Ես նրան շատ-շատ եմ սիրում». Տաթևիկ Ադումյանն... Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել... Սա կարող է լինել ամանորյա լավագույն նվերը, որ... Ամանորյա նշաններ ու ծեսեր, որոնք երջանկությու... Տղամարդկանց թոփ 5 արարքներ, որ գրավում են կան... ՁԿՆԵՐ. Աստղերը հուշում են հավատալ սեփական ուժ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ...

Նաիրա Զոհրաբյան. «Այսօր մենք, ցավոք սրտի, ունենք կատարյալ ձախողում բոլոր ոլորտներում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թվականի պետական բյուջեի շուրջ ավարտական փուլում ծավալված քննարկման ժամանակ ԱԺ պատգամավորները հնարավորություն ունեցան իրենց վերջնական կարծիքը հայտնել փաստաթղթի մասին:

Խոսրով Հարությունյանն իր խոսքում նշեց, որ եթե հաջորդ տարի կենսաթոշակները և աշխատավարձերը չբարձրացնելը նորմալ երևույթ չէ, բայցև պարտքով սոցիալական բեռն ավելացնելը՝ կործանարար է: Իր դիտարկմամբ, բյուջեն թեև իրատեսական է, բայց բավականին ռիսկային է: Եվ շատ ուրախ կլինի, եթե կառավարության կողմից ստանձնած պարտավորություններն իրականություն դառնան:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Փաստի» թղթակցի հետ զրույցում նկատեց, սակայն, որ ԱԺ ընտրությունների ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից նախընտրական փուլում ժողովրդին տված խոստումը, թե թոշակներն ու աշխատավարձերը բարձրանալու են, փաստորեն չի համապատասխանում իրականությանը:

«Երբեք այնքան սուտ չեն խոսում, որքան որսի, պատերազմի և ընտրությունների ժամանակ: Ինչ վերաբերում է ներդրումային ծրագրերին, ապա բացի խոստումներից և նրանից, որ փորձ է արվում վարկերը ներկայացնել որպես ներդրում, մինչ այս պահը ուրիշ ոչինչ չենք տեսել: Դեկտեմբերի 31–ին մնաց ընդամենը մի քանի օր, և ուզում եմ հիշեցնել, որ այս կառավարությունը խոստանում էր մինչև տարեվերջ, եթե չեմ սխալվում, 850 միլիոն դոլարի ներդրում ներգրավել»,– ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա կարծիքով, երբ որևէ կուսակցություն քաղաքական պատասխանատվություն է ստանձնում, չպետք է ի սկզբանե «դատապարտվածի» քաղաքականությամբ մոտենա հարցերին, թե՝ ոչինչ չի ստացվի: Նա հիշեցրեց նաև, որ «Ծառուկյան» դաշինքը, ԲՀԿ–ն այն քաղաքական ուժը չեն, որ փորձեն քննադատությամբ դիվիդենտներ շահել, բայց նաև չեն կարող չասել այն, ինչ՝ կա:

«Բոլոր այն հայտարարությունները և թիրախները, որ ներկայացվեցին կառավարության ձևավորումից հետո,եթե այս կառավարությունը կարողանար հաջողություններ արձանագրել, որը կլիներ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաջողությունը, մենք իսկապես կգնահատեինք և կարձանագրեինք դա: Այսօր, սակայն, մենք, ցավոք սրտի, ունենք կատարյալ ձախողում բոլոր ոլորտներում»,– ասաց Ն. Զոհրաբյանը:

Հարցին, թե արդյոք չի՞ կարծում, որ 2018–ի բյուջեն ավելի շատ անցումային կառավարության ներկայացրած բյուջե է, քանի որ հաջորդ տարվա ապրիլին բավականին լուրջ քաղաքական փոփոխություններ են սպասվում, պատգամավորը պատասխանեց, որ նման հարցերով պետք է դիմել իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովին, քանի որ իրեն ամենևին էլ չի հետաքրքրում,թե ներկայացված բյուջեն անցումային է, թե ժամանակավոր կառավարության կողմից է ներկայացված:

«Ինձ չի հետաքրքրում անցումային է, հավերժ է, թե՝ մշտական: ժողովուրդը որ քաղաքական ուժին որ այս կամ այն կերպ տվել է մեծամասնություն ունենալու քվե, թող իրենք էլ խոսեն կառավարության կյանքի տևողության մասին: Եվ բոլոր նման հարցերը խնդրում եմ ուղղել իրենց»,– ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով, կառավարությունը կարող էր նույնիսկ մի քանի ամսում իրավիճակ փոխել և դրա համար ընդամենն անհրաժեշտ էր մի քանի թիրախային քայլ կատարել, ինչի մասին բազմիցս խոսել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Էլ չեմ խոսում այն 15 դրույթների մասին, որոնք կարող էին կառավարության առաջին 15 քայլերը լինել երկրի տնտեսությունն անդունդից հանելու և ճիշտ ուղու վրա դնելու համար: Եվ դրա համար ոչ ամիսներ, ոչ էլ տարիներ էին պետք, այլ ընդամենը հարկավոր էր քաղաքական կամք և առավելագույնը՝ մեկ–երկու ամիսը բավարար էր գոնե տնտեսության զարգացումը ճիշտ ուղու վրա դնելու համար»,– ասաց Ն. Զոհրաբյանը:

Պատգամավորը նաև հիշեցրեց, որ Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու ժամանակ Ն. Զոհրաբյանը տեսակետ էր հայտնել, թե՝ «կապրենք, կտեսնենք, թե նա կունենա՞ այնքան քաղաքական կամք և խիզախություն, կտրելու այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը»:

Եվ հիմա, երբ այդ նշանակումից անցել է բավականին ժամանակ, երեկվա ելույթում ԱԺ պատգամավորն արձանագրեց, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը չունեցավ այդ քաղաքական կամքը:

«Եվ դրանով ամեն ինչ ասված է»,– եզրափակեց իր խոսքը Ն. Զոհրաբյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

loading...
website by Sargssyan