18.Դեկտեմբեր.2017
Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել է բեմ և երգել մայրիկի հետ. Ողջ դահլիճը ցնցվել է Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ»
Ով է իրականում «Հարսիկը» ֆիլմի Սուգնան. Ինչպի... Ինչպես յոդի միջոցով մեկընդմիշտ ազատվել անցանկ... Բացառիկ կադրեր աշխարհի երիտասարդ ամենահարուստ... Երեխաները վախից միզում էին տակները. ուսուցիչը... Հայուհին և ադրբեջանուհին համատեղ կատարում են ... Բացառիկ․․Մերժվածը սերիա 420. Մուկուն պատռումա... Կենդանակերպի որ նշաններին է սպասվում ֆինանսակ... Թաքնված նկարահանում. Երևանյան մերսման սրահներ... Նա բարձրացավ բեմ և ստիպեց արտասվել բոլորին. Ժ... ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Պերմյակովի սարսափելի խոստովանութ... Ով է իրականում Սկանդալային Տիգրանի 19-ամյա կի... Նռան հատիկ, Սերիա 71. Սոֆիան խլում է Սեթին Ադ... Բացառիկ կադրեր Նադեժդա Սարգսյանի ծննդյան խնջո... Տղամարդիկ երազում են, որ այս կինը իր 8 կիլոգր... «Ես նրան շատ-շատ եմ սիրում». Տաթևիկ Ադումյանն... Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել... Սա կարող է լինել ամանորյա լավագույն նվերը, որ... Ամանորյա նշաններ ու ծեսեր, որոնք երջանկությու... Տղամարդկանց թոփ 5 արարքներ, որ գրավում են կան... ՁԿՆԵՐ. Աստղերը հուշում են հավատալ սեփական ուժ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու...

«Ծիսական ավտորիտարիզմը» հակադրվում է պուտինյան սանձարձակություններին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է հրապարակախոս Արա Նեդոլյանը

– Պարոն Նեդոլյան, ռեալ համարո՞ւմ եք, որ ԵՄ–Հայաստան համաձայնագիրը կարող է լինել կամուրջ արևմուտքի և Ռուսաստանի միջև:

– Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ կամրջի մասին տեսությունը իրոք որ շրջանառության մեջ գցեց ռուսական կողմը, մասնավորապես՝ հրապարակախոս–պաշտոնյա Մարկեդոնովը:

Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանն ինքն իրեն այդպես բացատրեց կատարվածը, գտավ դրա մեջ մխիթարանք: Իսկ իրականում, իմ կարծիքով, կատարվածը Ռուսաստանի հետ կապ չունի, համաձայնագիրը վկայում է ընդամենը, որ Հայաստանը ձգտում է մնալ մեծ աշխարհի, կամ քաղաքակիրթ աշխարհի գրկում, բայց ստիպված է, ցավոք, այս կամ այն ձևով, խորամանկությամբ դիմակայել Ռուսաստանի իշխանությունների՝ Հայաստանը մեկուսացնելու ձգտմանը:

– Իսկ Ռուսաստանն իրականում շահագրգռվա՞ծ է դրանով: Եվ գուցե այն, ինչ վերջերս կատարվեց նրանց լրատվամիջոցներով, ընդամենը շոո՞ւ էր, որը միտում ուներ փրկել մեծապետական ինքնասիրությունն արտաքին հայացքներից:

– Կարծում եմ այն, ինչը և՛ վերջերս, և՛ պուտինյան իշխանության ողջ ընթացքում կատարվում է ռուսական ԶԼՄ–ներում, ռուսական հետկայսրական համատարած այլատյացության շարքային դրսևորում է: Այս անգամ պարզապես ինֆորմացիոն առիթ տվեց Հայաստանը, և այն կոտրվեց Հայաստանի գլխին:

Ռուսական մամուլ, կայքեր կարդացողի համար նորություն չէ, որ երբ այնտեղ ցանկացած առիթով հիշատակվում են ցանկացած երկիր, ժողովուրդ, այդ թվում՝ Ռուսաստանի կազմում գտնվողները, ապա դրան հետևում է (քոմենթներում) ատելության կամ արհամարհանքի փոթորիկ: Այնպես որ, կարծում եմ, ոչ մի նոր բան էլ տեղի չունեցավ. Հայաստանը պարզապես տվեց ինֆորմացիոն առիթ, աչքի երևաց:

– Իսկ արժեքային այն համակարգերը, որոնք գոյություն ունեն այս երկու հասարակություններում՝ Ռուսաստանի և Եվրամիության երկրների, համատեղելի՞ են, որպեսզի կամուրջը կայանա:

– Արժեքները համատեղելի են ժողովուրդների, հասարակությունների համար: Դրանք բնական են և հիմնականում՝ անվիճելի այդ տեսակետից:

Այլ բան, որ ռուսական իշխանությունները տարիներ շարունակ փորձում են հնարել տարբերվող, «յուրովի» ինչ–ինչ արժեքներ: Սակայն այդ փորձերը ծիծաղից բացի ոչինչ չեն առաջացնում հենց անգամ ռուս «հայրենասերների» շրջանակներում, ընկալվում են իբրև կեղծիք ու խաբկանք:

Իր գոյության վաղ տարիներին «այլ» արժեքներ փորձում էր սահմանել նաև Խորհրդային Միությունը: Բայց երբ այդ փորձը տապալվեց, առանձնահատուկ արժեքների դարը վերջացավ: Այսօր Ռուսաստանը, ինչպես և Հայաստանը, ժողովրդավարական, ազատական եվրոպական հասարակություններ են: Ինչը և ամրագրված է Եվրոպայի հետ կնքված բազմաթիվ պայմանագրերով ու համաձայնություններով: Մնացածը՝ առեղծվածային «յուրովին», կարող են որակվել իբրև իշխանությունը զավթած խմբերի ու անձանց ոտնձգություններ՝ հենց սեփական իրական հանրային արժեքների դեմ:

– Մեր իշխանավորների իրական ցանկությունը երկրում ինչ–որ բան փոխելու, ավելի ճիշտ՝ ժողովրդավարությունը խորացնելու վերաբերյալ, որտե՞ղ կարող է սկսվել և որտե՞ղ ավարտվել:

– Մեր իշխանությունների ցանկությունները, կարծում եմ, սպառիչ նկարագրվում են «ծիսական ավտորիտարիզմ» եզրույթով: Դա այն է, երբ իբրև ծես իրականացվում են ընտրություններ, տեղի է ունենում իշխանական թևերի բաժանում, հայտարարվում են հանրային և անձնական ազատությունների, արտաքին աշխարհի հետ հարաբերությունների մասին, սակայն այդ ամենը կրում է ծիսական, ոչ իրական բնույթ:

Սկզբնական շրջանում նույնը նաև Ռուսաստանում էր: Սակայն վերջին մի յոթ–տասը տարիների ընթացքում պարոն Պուտինը չի համաձայնում պահել նույնիսկ բարիդրացիական ծիսակարգը: Չափազանց անկարգ է դարձել նույնիսկ օլիգարխիկ հասարակության չափանիշներով, վնասում է բիզնեսին, յուրայիններին, մի խոսքով՝ համը հանում է: Հայաստանի իշխանությունը Եվրամիության հետ կնքած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով ցանկանում է ունենալ որոշակի, հարաբերական ու թույլ, բայց պաշտպանիչ վահան պուտինյան սանձարձակությունների դեմ: Քանզի նրանք, ի տարբերություն Պուտինի, շարունակում են գնահատել արտաքին պարկեշտությունը, ծեսը:

Սա՝ իշխանությունների տեսակետից: Իսկ հասարակության համար այդ պայմանագիրը կարող է դառնալ սեփական, իրական արժեքների ու շահերի արտաբերման ու պաշտպանության մի հռչակագիր: Կամ՝ նույնիսկ մեխանիզմ: Քանի որ ներդաշնակ է, ինչպես ասացի, հանրային իրական արժեքներին:

 

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

loading...
website by Sargssyan