24.Փետրվար.2018
ԵՄ–ն Հայաստանի հետ հեռահար նպատակներ ունի. «Փաստ» Փողոցում գտնված այս հասկին սովամահ ու հյուծված տեսք ուներ. տեսեք, թե ինչ տեսք ունի նա այսօր՝ 8 ամիս անց (Ֆոտո) 14 միլիոն դրամ ուշուի և քունգֆուի Եվրոպայի գավաթը՝ Երևանում անցկացնելու համար. «Փաստ» Գումար պոկելու նոր մեթոդ` «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով. «Փաստ»
Զինվոր է վիրավորվել Կենտրոն հեռուստաընկերությունը սկսում է «Երևի»... Հայկական բուսական թեյերը կարտահանվեն Գերմանիա... Սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրերի եղանակ... Ստորգետնյա քաղաք՝ անապատի մեջտեղում. Տեսեք, թ... Կինը վերանայում էր ամուսնու հետ հին լուսանկար... Զույգը հեռվում մի մեծ հսկա արջ նկատեց, որն իր... Ընկերության աշխատակիցները չէին կարողանում հաս... Ծովափին ձկնորսը մի շիշ գտավ. ահա, թե ինչ կար ... Այս ամերիկացի կնոջը դատապարտել են ազատազրկման... Այս երիտասարդը սուպերմարկետում $17 վճարեց անծ... Բժիշկները տղային ասացին, որ ինքը 2 շաբաթից մա... Աղջիկը երկար ժամանակ քնում էր իր սիրելի հսկա ... Հայտնի օրենքով գող Սվո Ռաֆի հուղարկավության օ... ԵՄ–ն Հայաստանի հետ հեռահար նպատակներ ունի. «Փ... Տատիկն ու պապիկն ուզում էին, որ երեխան ասի իր... Նա փորձեց հեռախոսի այս հատվածը ներկել և արդյո... Տղան 200 դոլարով գնեց այս խարխուլ ավերակն ու ... Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման «Փ... Աշխարհի ամենացուրտ վայրերը (Ֆոտոշարք, տեսանյ... Փողոցում գտնված այս հասկին սովամահ ու հյուծվա... 14 միլիոն դրամ ուշուի և քունգֆուի Եվրոպայի գա... 7-ամյա տղայի խնամքին թողեցին 1 տարեկան եղբորը... Գումար պոկելու նոր մեթոդ` «Դեղերի մասին» նոր ... Իրավապահները ստուգում են Նովոռոսիյսկի հիվանդա...

Էմիլ Երիցյան. «Համայնքների խոշորացման արդյունքում իրականացված ծրագրերը զուտ դոնորական ներարկում էին՝ «հարսանեկան նվեր». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

2015 թվականից Հայաստանի տարածքում համայնքների խոշորացման ծրագիրն է իրականացվում: Ի՞նչ է տվել համայնքների միավորումը գյուղացիներին:

Ծրագրի ձեռքբերումների և բացթողումների մասին «Փաստ» օրաթերթը զրուցել է Համայնքների միավորում ՀԿ նախագահ Էմիլ Երիցյանի հետ:

– Պարոն Երիցյան, 2015 թվականին մեկնարկած համայնքների խոշորացում ծրագիրը կիսով չափ իրականացվել է: Միավորված համայնքներից մի քանիսում մի շարք ծրագրեր իրականացվել են, այդուհանդերձ, գյուղացիները դժգոհում են, որ խոշորացումից հետո իրենց բնակավայրերում կյանքը չի փոխվել: Ինչո՞ւ համայնքի բնակիչը փոփոխությունը չի տեսնում:

– Փաստացի համայնքների խոշորացումն ադմինիստրատիվ ռեֆորմ է, որն ինքնին բնակիչների կյանքի որակը չի կարող փոխել։ Իրականացված ծրագրերը զուտ դոնորական ներարկում էին՝ «հարսանեկան նվեր»։ Կային և կան մարդիկ, ովքեր խոշորացման օգտին խոսելիս այն հիմնավորում են մարդկանց բարեկեցության բարձրացման նպատակայնությամբ։ Սակայն վարչատարածքային ռեֆորմները միշտ արվում են առաջին հերթին կառավարման նպատակահարմարությունից ելնելով։

Մարդկանց կյանքի որակի վրա նորացված համայնքները կարող են դրական ազդել միայն այն դեպքում, եթե պետությունը նրանց փոխանցի նոր լիազորություններ և ֆինանսական միջոցներ, ինչը դեռ չի ուրվագծվում։

– Ինչպե՞ս եք գնահատում խոշորացումից հետո կատարված քայլերը: Փոփոխությունները համաչա՞փ են կատարվում:

– 2 նկատառում։ Քանի դեռ համայնքների խոշորացմանը զուգընթաց և դրան հաջորդելով նոր լիազորություններ չեն փոխանցվում՝ խոշորացումն ինքնանպատակ է դառնում։ Մինչ այս՝ խոշորացումն իրականացվել է տարբեր չափանիշներով (կամ առանց դրանց սկզբունքային կիրառման)։ Որոշ դեպքերում խոշորացվել են մի քանի համայնքներ, մյուսներում՝ ամբողջական տարածաշրջաններ (նախկին խորհրդային շրջանների սահմաններում)։ Արդյունքում, քիչ թվով համայնքների դեպքում էլ նրանք մնում են կտրտված, չբալանսավորված։ Այս պարագայում կառուցվածքային առումով պետության կողմից լիազորությունների փոխանցումը մնում է տեխնիկապես դժվար։

– Խոշորացումից հետո ի՞նչ դրական փոփոխություններ եք նկատել կամ ի՞նչ խնդիրներ են լուծվել:

– Համայնքների միության նախագահ լինելով՝ ես պետք է մնամ քննադատական դիրքերում, որ համայնքների շահերի առաջմղման ու լոբբինգի հարցում ավելիին հասնենք։ Ուստի առաջարկում եմ այդ հարցը բնակիչներին ուղղեք։

– Պարոն Երիցյան, նոյեմբերի 5–ի ընտրությունից հետո անգամ գյուղացիները ճանապարհ փակեցին և պահանջեցին, որ գյուղապետն իրենց համայնքից նշանակվի: Ինչո՞վ են պայմանավորված այս ընդվզումները:

– Դա կանխատեսելի էր, և այդ դեպքերը բոլոր ընտրություններում կարող են ի հայտ գալ։ Երբ մի քանի համայնք եք միաձուլում, այդ սինդրոմի դրսևորման ռիսկը միշտ կա։ Երբ խոշորացումն արվում է նախկին շրջանների տարածքով, նման երևույթներ ի հայտ չեն գալիս։

– Համայնքների խոշորացման ծրագիրը շարունակելու կարիք կա՞:

– Ամբողջական վարչատարածքային ռեֆորմների իրականացման կարիք կա։ Կարծում եմ՝ պետք էր, և պետք է մարզերում պետական կառավարման համակարգի ռեֆորմներից սկսեինք։

 

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan