24.Փետրվար.2018
ԵՄ–ն Հայաստանի հետ հեռահար նպատակներ ունի. «Փաստ» Փողոցում գտնված այս հասկին սովամահ ու հյուծված տեսք ուներ. տեսեք, թե ինչ տեսք ունի նա այսօր՝ 8 ամիս անց (Ֆոտո) 14 միլիոն դրամ ուշուի և քունգֆուի Եվրոպայի գավաթը՝ Երևանում անցկացնելու համար. «Փաստ» Գումար պոկելու նոր մեթոդ` «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով. «Փաստ»
Զինվոր է վիրավորվել Կենտրոն հեռուստաընկերությունը սկսում է «Երևի»... Հայկական բուսական թեյերը կարտահանվեն Գերմանիա... Սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրերի եղանակ... Ստորգետնյա քաղաք՝ անապատի մեջտեղում. Տեսեք, թ... Կինը վերանայում էր ամուսնու հետ հին լուսանկար... Զույգը հեռվում մի մեծ հսկա արջ նկատեց, որն իր... Ընկերության աշխատակիցները չէին կարողանում հաս... Ծովափին ձկնորսը մի շիշ գտավ. ահա, թե ինչ կար ... Այս ամերիկացի կնոջը դատապարտել են ազատազրկման... Այս երիտասարդը սուպերմարկետում $17 վճարեց անծ... Բժիշկները տղային ասացին, որ ինքը 2 շաբաթից մա... Աղջիկը երկար ժամանակ քնում էր իր սիրելի հսկա ... Հայտնի օրենքով գող Սվո Ռաֆի հուղարկավության օ... ԵՄ–ն Հայաստանի հետ հեռահար նպատակներ ունի. «Փ... Տատիկն ու պապիկն ուզում էին, որ երեխան ասի իր... Նա փորձեց հեռախոսի այս հատվածը ներկել և արդյո... Տղան 200 դոլարով գնեց այս խարխուլ ավերակն ու ... Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման «Փ... Աշխարհի ամենացուրտ վայրերը (Ֆոտոշարք, տեսանյ... Փողոցում գտնված այս հասկին սովամահ ու հյուծվա... 14 միլիոն դրամ ուշուի և քունգֆուի Եվրոպայի գա... 7-ամյա տղայի խնամքին թողեցին 1 տարեկան եղբորը... Գումար պոկելու նոր մեթոդ` «Դեղերի մասին» նոր ... Իրավապահները ստուգում են Նովոռոսիյսկի հիվանդա...

Ո՛չ թե տարիքային, այլ՝ գաղափարական սերնդափոխություն. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է հոգեբան Սամվել Խուդոյանը

– Պարոն Խուդոյան, մեր երկիրը Եվրամիության հետ ստորագրեց համաձայնագիր՝ նպատակ ունենալով մեզանում խորացնել ժողովրդավարական արժեքները: Մեր հասարակությունում ինչպե՞ս այն կընկալվի: Հե՞շտ կլինի նրա համար այս արժեքային համակարգից անցում կատարել մյուսին:

– Հասարակության մեջ նման որոշումներով չէ, որ կատարվում են փոփոխությունները: Ինչքան էլ մենք անդամագրվենք, ինչքան էլ փորձենք որոշումներ կայացնել, վերջնական արդյունքի համար ժամանակ է հարկավոր:

Եվ այս առումով Հայաստան–ԵՄ համաձայնագիրը ընդամենը փաստաթղթային քայլ է, որ արվել է մեր կողմից: Նման որոշումներով չէ, որ հանրությունը վերակառուցվում է, փոխվում է:

Ընդհանրապես, հասարակությունները դանդաղ են վերակառուցվում: Ճիշտ է, մենք եվրոպական արժեքների կրող ժողովուրդ ենք, եվրոպական ազգ ենք մեր էությամբ, բայց բոլոր դեպքերում այդքան հեշտությամբ չի լինի մեր ինտեգրումը և հեշտությամբ չենք յուրացնի նրանց արժեքները:

Ընդ որում, ասեմ, որ նրանց հասարակություններում էլ մեզ համար բավականին վիճելի հարցեր կան:

– Այդ դեպքում ի՞նչ է հարկավոր անել. ինչի՞ց սկսենք: Որպեսզի ժողովուրդը մոռանա իր կաշառատու վիճակները, օրենքները շրջանցելու իր սովորությունները և դառնա ենթակա օրենքին:

– Դա հասարակությունը չպետք է անի, այն պետք է արվի վերևից: Փորձը ցույց է տվել, որ եթե նման հարցերը վերևից չեն լուծվում, այն է՝ պատիժներ նրանց, ովքեր շրջանցել են օրենքը կամ պաշտոնական դիրքն օգտագործել են թալանի և անձնական հարստացման համար, ապա արդյունք չի լինում:

Հենց մեր հարևան երկրի՝ Վրաստանի օրինակը, երբ վերևից վերացվեցին կոռուպցիոն երևույթները, հասարակության մեջ եղած անարդարությունները: Էլ չեմ խոսում հայտնի Սինգապուրի մասին, թե ինչպես և ինչ ճանապարհով կարգ ու կանոն հաստատեցին երկրում և փաստացի վերափոխեցին իրենց հասարակությունը:

Թե չէ՝ ինչպե՞ս ներքևից փոխվի, երբ անընդհատ վերևից փող են ուզում: Փող են ուզում, որ աշխատանքի ընդունեն, որ դատարանում մեղմ պատիժ կիրառեն: Կամ ոստիկանությունը կաշառք է վերցնում ու բաց է թողնում հանցագործին: Գործարարից կաշառք են վերցնում, ու վերջինս հարկեր չի մուծում: Եվ այլն, և այլն:

Եթե վերևից այս ամենը չկանխվի, ապա ներքևներում ոչինչ անել չեն կարող:

– Իսկ դուք, որպես հոգեբան, դիտարկելով մեր իշխանավորների վարքագիծը, ի՞նչ եք կարծում, նրանք պատրա՞ստ են գնալ այդ փոփոխություններին:

– Նրանք այսօր ավելի պատրաստ են, քան երեկ էին պատրաստ: Բայց այնքան դանդաղ է այդ փոփոխությունն ընթանում, այնքան հանդուրժողականությունը դեռևս մեծ է կաշառքի ու թալանի նկատմամբ, այնքան քիչ է պայքարն այդ դրսևորումների դեմ, որ նման տեմպերով եթե գնա, ապա չգիտեմ՝ մի 20 տարի հետո Հայաստանը նման իրավիճակում որպես երկիր կգոյատևի՞, թե ոչ:

Բայց բոլոր դեպքերում արդեն ակնհայտորեն զգացվում է, որ փոփոխություններ կան: Որոշ ոլորտներում կաշառակերությունը համարյա բացակայում է, որոշ ոլորտներում մեղմվել են դրա դրսևորումները:

Սակայն այսքանով հանդերձ, մի իրավիճակ առկա է՝ ամենքն էլ գիտեն, ասենք, որ տվյալ մարդը թալանով է հարստացել, բայց պետական ոչ մի կառույց նրան չի ասում՝ աչքիդ վրա ունք կա:

– Շատերը հույսները կապում են նոր սերնդի հետ: Դուք նաև մանկավարժ եք և աշխատում եք երիտասարդների հետ: Ձեր դիտարկմամբ, երբ փաստորեն նոր սերունդը նաև ժառանգորդն է հին սերնդի դավանած արժեքային համակարգի, բնականաբար ապրել է «ինչ տեսել է, այն է վերցրել» սկզբունքով, կկարողանա՞ թոթափել իր վրայից այդ բեռը:

– Անշուշտ, նոր սերնդի մեջ էլ կա հետադիմական մտածելակերպ: Երիտասարդների մեջ կա մի շերտ, որն իր կյանքի ողջ իմաստը տեսնում է պաշտոնի, հարստացման ու թալանի մեջ: Վերջիններս էլ ընդգրկված են զանազան կուսակցությունների երիտթևերի կամ նման կառույցների մեջ:

Անշուշտ, եթե թույլ տանք, որ մեր երիտասարդության հենց այս շերտը գա իշխանության, ապա, բնականաբար, մեր հասարակության վերափոխման գործը շատ ավելի երկար կտևի:

Այնպես որ, սերնդափոխությունը չպետք է տեղի ունենա զուտ տարիքային առումով, այլ պետք է տեղի ունենա գաղափարական սերնդափոխություն: Որպեսզի իշխանության գա նա, ով ծառայում է ժողովրդին և աշխատում է ի շահ երկրի: Եվ ոչ թե նա, ով նստում է աթոռին ու սկսում մտածել, թե ինչպես անի, որ մեծացնի իր և իր մերձավորների բարեկեցությունը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan