18.Դեկտեմբեր.2017
Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել է բեմ և երգել մայրիկի հետ. Ողջ դահլիճը ցնցվել է Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ»
Ով է իրականում «Հարսիկը» ֆիլմի Սուգնան. Ինչպի... Ինչպես յոդի միջոցով մեկընդմիշտ ազատվել անցանկ... Բացառիկ կադրեր աշխարհի երիտասարդ ամենահարուստ... Երեխաները վախից միզում էին տակները. ուսուցիչը... Հայուհին և ադրբեջանուհին համատեղ կատարում են ... Բացառիկ․․Մերժվածը սերիա 420. Մուկուն պատռումա... Կենդանակերպի որ նշաններին է սպասվում ֆինանսակ... Թաքնված նկարահանում. Երևանյան մերսման սրահներ... Նա բարձրացավ բեմ և ստիպեց արտասվել բոլորին. Ժ... ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Պերմյակովի սարսափելի խոստովանութ... Ով է իրականում Սկանդալային Տիգրանի 19-ամյա կի... Նռան հատիկ, Սերիա 71. Սոֆիան խլում է Սեթին Ադ... Բացառիկ կադրեր Նադեժդա Սարգսյանի ծննդյան խնջո... Տղամարդիկ երազում են, որ այս կինը իր 8 կիլոգր... «Ես նրան շատ-շատ եմ սիրում». Տաթևիկ Ադումյանն... Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել... Սա կարող է լինել ամանորյա լավագույն նվերը, որ... Ամանորյա նշաններ ու ծեսեր, որոնք երջանկությու... Տղամարդկանց թոփ 5 արարքներ, որ գրավում են կան... ՁԿՆԵՐ. Աստղերը հուշում են հավատալ սեփական ուժ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու...

Հիմա մենք Ռուսաստանի «զո՞ւյգն» ենք, թե դաշնակիցը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի (ВЦИОМ) հետազոտության համաձայն՝ Հայաստանը Բելառուսից և Ղազախստանից հետո համարվում է Ռուսաստանի ամենահուսալի գործընկերը: Այս մասին հրապարակումը օրերս հայտնվել է eadaily.com–ի լրահոսում, և այս կարծիքն են արտահայտել հարցման մասնակիցները:

Ըստ հարցման արդյունքների՝ հարցվածների 64%–ը համարում է Ռուսաստանի մերձավոր դաշնակցին Բելառուսի Հանրապետությանը, ևս 57%–ը հակված է Ղազախստանի կողմը: Այնուհետև գալիս է Հայաստանը, որի օգտին արտահայտվել է հարցվածների 16%–ը: Ադրբեջանի հուսալիությունը հարցման մասնակիցները գնահատել են 10%, Ղրղզստանինը և Ուզբեկստանինը՝ 8%, Վրաստանինը՝ 6%, իսկ Տաջիկստանինը, Մոլդովայինը և Թուրքմենստանինը՝ 5–ական տոկոս: Ուկրաինայի օգտին արտահայտվածներն ընդհանրապես 1% են կազմել:

Հարցման մեկ այլ՝ ռուսների առավելագույն համակրանքն ու աջակցությունը վայելող երկրի կապակցությամբ առաջին հորիզոնականը նույնպես Բելառուսինն է՝ 60%, այնուհետև գալիս է Ղազախստանը`41%: Հայաստանն այս հարցում նույնպես հարցված ռուսների 16%–ի համակրանքին է արժանացել, Ադրբեջանը՝ 14%–ի, Վրաստանը՝ 10%–ի, Ուզբեկստանի ու Թուրքմենստանի օգտին կարծիք են հայտնել 7–ական տոկոս, Ղրղզստանի՝ 5%, Մոլդովայի՝ 4%, իսկ Ուկրաինան կրկին 1%–ի սահմանը չի հատել:

Կենտրոնի մասնագետները ռուսների՝ ԱՊՀ անդամ–երկրների ղեկավարների նկատմամբ վստահությունը նույնպես փորձել են պարզել հարցման միջոցով: Ըստ այդմ, ռուս ժողովուրդը ամենից շատ վստահում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` 62%, և Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևին` 56%:

Հրապարակման մեջ նաև այսպիսի մի դիտարկում կար, թե դատելով հարցման արդյունքներում ԱՊՀ անդամ–երկրների նախագահների անունների բացակայությունից՝ ռուսները նրանց չեն վստահում:

Այս ամենը մի կողմ: Բայց կա մի բայց: Հոդվածի վերնագրում Հայաստանի անվան շեշտադրումը կարող է և պատահական չի ընտրվել: Հատկապես վերջին շրջանում ռուսական հեռուստաալիքների կողմից, մեղմ ասած, հակահայկական քարոզչությունից հետո սա նման է հայերիս բարենկատությունը վերականգնելու փորձի: Իհարկե սա ենթադրություն է և իրականում կարող է կապված չլինել վերջին իրադարձությունների հետ:

Ամեն դեպքում ռուսական եթերում մեր ժողովրդի ու պետության հասցեին հնչած որակումներից հետո, կարծես թե, նշանակություն էլ չպիտի ունենա այդ հարցվածների 16%–ի կարծիքը:

Եվ շատ զավեշտալի է լինել և՛ Ռուսաստանի «հարսը», և՛ լավագույն դաշնակիցը, թեկուզ և երրորդ տեղում:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

https://www.youtube.com/watch?v=4ZtAWNc1KuY

 

 

 

loading...
website by Sargssyan