24.Փետրվար.2018
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճառով, ինչ անում է ծնողների 99 տոկոսը Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի օդամղիչի մեջ (տեսանյութ) Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում . «Փաստ» Տիգրան Հայրապետյան. «Արդարադատության չիրականացման պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». «Փաստ»
Այս անուշիկ աղջնակը հիվանդացավ այն բանի պատճա... Արտակարգ դեպք Հ1-ի տաղավարում. ինչու հաղորդավ... ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԵ... Իմ բաժինը տուր, թե չէ նպաստդ կկտրեմ (տեսանյու... Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի ... Լքված շինությունը, որը տղամարդը գնեց շատ էժան... Աշխարհի 10 ամենավտանգավոր օձերը, որոնց միայն ... Առաջին հայացքից այս երիտասարդը սովորական բուժ... Փարիզից Վերսալ գնացող մետրոյի գնացքն է․ միայն... Այս կնոջը հուղարավորեցին արքայավայել՝ միայն ծ... Այս 14-ամյա կենսախինդ աղջնակն իր ժպիտի տակ սա... Մայրը նրան դրեց արկղի մեջ և թողեց փողոցի մեջտ... «Դղյակ անիվների վրա» կամ աշխարհի ամենաթանկ շա... Նոր ջրագծի անցկացման ժամանակ ջրմուղագործները ... Առաջին հայացիքց դժվար է հավատալ, որ այս տունը... Տղամարդը հյուրանոցի սեղանի տակ թաքնված կոճակ ... Այս աղջիկը պարբերաբար աղ է շաղ տալիս բնակարան... Երիտասարդը ցանկանում էր ստուգել ջրաչափը․ բացե... Գնչուհիների առաջին ամուսնական գիշերը տեղի է ո... Օձերի 5 ամենասարսափելի հարձակումները մարդկանց... Այս 16-ամյա աղջկան բռնաբարել են 43200 անգամ. ... 3 օր շարունակ պատի մեջ մումիֆիկացված դեռահասը... Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ ... Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոն... Ինչպիսի՞ն է բոլիվուդյան հեռուստասերիալներից հ...

Հաշմանդամություն ունեցողները «պահեստավորում» էին պետության կողմից ստացած անպիտան սայլակները. ի՞նչ կտա նոր փոփոխությունը. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսուհետ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող լսողական ապարատներն ու սայլակները կտրամադրեն հավաստագիր ստացած կազմակերպությունները։ Մինչև 2017 թվականի վերջը նախատեսվում է տրամադրել 1100 լսողական սարք և շուրջ 600 հաշմանդամի սայլակ։ Հավաստագրերի համաձայն՝ լսողական ապարատների համար նախատեսված է 30000 դրամ, իսկ սայլակների համար՝ 95000 դրամ։

«Ունիսոն» ՀԿ–ի նախագահ Արմեն Ալավերդյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ արդեն որոշակի թվով մարդիկ ստացել են հավաստագրեր: Մեր զրուցակցի խոսքով, ծառայությունն իրականացնում են 5 կազմակերպություններ, որոնք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր են կնքել:

Իսկ թե փոփոխությամբ որքանո՞վ են լուծվում նշված ոլորտում առկա խնդիրները, ՀԿ նախագահը նշեց. «Երբ նախկինում անձը պետության կողմից, օրինակ, սայլակներ էր ձեռք բերում, մի շարք խնդիրների էր բախվում: Տեսակը կարող էր չբավարարել հաշմանդամություն ունեցող կոնկրետ անձանց պահանջներին: Չէին բավարարում նաև որակն ու չափսերը: Սայլակն, առհասարակ, անհատական իր է: Խնդիրն այն էր, որ մարդիկ անվճար ստանում էին այն, ինչ–որ կար և շատ հաճախ չէին օգտագործում: Իսկ հիմա, ճիշտ է, սահմանափակ և բավականին սուղ են միջոցները: Այսինքն՝ հավաստագրի գումարը կարող է չբավարարել անհրաժեշտ սայլակը կամ սարքը գնելու համար: Բայց ստեղծված իրավիճակն ավելի լավ է, քան ոչ մի բան չստանալը կամ էլ անպիտան, և կարևորություն չունեցող պարագա ստանալը: Խնդիրն այսքանով է լուծվում: Հիմա մարդը կարող է հավաստագիր ստանալ, գնալ հինգ կազմակերպություններ, որոնք էլ սայլակներ կամ լսողական սարքեր կտրամադրեն: Արդեն կա ընտրություն և մրցակցություն: Իսկ մրցակցության դեպքում սպառողի շահերն ավելի են պաշտպանված: Այս առումով սա քայլ առաջ է»:

Արմեն Ալավերդյանը շեշտեց, որ եթե մարդը ոչ թե տվյալ պահին, այլ մեկ տարի հետո է օգտագործում իր հասանելիք հավաստագիրը, ապա մեկ տարի հետո այդ գումարը 20%–ով ավելանում է:

«Այդ դեպքում նա կարող է ավելի թանկարժեք և իր համար ավելի պիտանի սարք ձեռք բերել: Իսկ եթե մարդն ընդհանրապես սայլակի կարիք չունի, ենթադրենք, նվեր է ստացել, կամ իր սայլակը չի ուզում փոխել, նա կարող է այդ գումարն օգտագործել սայլակի հետ կապված այլ անհրաժեշտ իրեր ձեռք բերելու համար: Դա կարող է լինել հատուկ բարձիկ, կամ նման ինչ–որ պարագա»,– հավելեց նա:

Անդրադառնալով գումարային 30 և 95 հազար շեմին, ՀԿ նախագահն ընդգծեց. «Ինչպես մեզ բացատրում են, այս շեմն այն մաքսիմալ միջոցն է, որը պետությունն ունի և պատրաստ է տրամադրել այդ սարքերի համար: Բնականաբար, դա բավարար չէ: Մենք կցանկանայինք շատ ավելին, հատկապես, երբ մարդն իր վիճակից ելնելով պետք է օգտագործի էլեկտրական շարժիչով սայլակ: Այդ դեպքում սայլակի գները կտրուկ աճում են: Բայց բոլոր դեպքերում, փոփոխությունը լավ է, քան ոչինչը: Գոնե այդպես անձը կկարողանա գումար ավելացնել, իրեն անհրաժեշտ իրը ձեռք բերել, և ոչ թե պարզապես «պահեստավորել» պետության կողմից ստացած սայլակները: Նման շատ դեպքեր են եղել նախկինում, մենք բազմաթիվ փաստեր ունենք շահառուներից»:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan