18.Դեկտեմբեր.2017
Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել է բեմ և երգել մայրիկի հետ. Ողջ դահլիճը ցնցվել է Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ»
Բացառիկ կադրեր աշխարհի երիտասարդ ամենահարուստ... Երեխաները վախից միզում էին տակները. ուսուցիչը... Հայուհին և ադրբեջանուհին համատեղ կատարում են ... Բացառիկ․․Մերժվածը սերիա 420. Մուկուն պատռումա... Կենդանակերպի որ նշաններին է սպասվում ֆինանսակ... Թաքնված նկարահանում. Երևանյան մերսման սրահներ... Նա բարձրացավ բեմ և ստիպեց արտասվել բոլորին. Ժ... ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Պերմյակովի սարսափելի խոստովանութ... Ով է իրականում Սկանդալային Տիգրանի 19-ամյա կի... Նռան հատիկ, Սերիա 71. Սոֆիան խլում է Սեթին Ադ... Բացառիկ կադրեր Նադեժդա Սարգսյանի ծննդյան խնջո... Տղամարդիկ երազում են, որ այս կինը իր 8 կիլոգր... «Ես նրան շատ-շատ եմ սիրում». Տաթևիկ Ադումյանն... Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել... Սա կարող է լինել ամանորյա լավագույն նվերը, որ... Ամանորյա նշաններ ու ծեսեր, որոնք երջանկությու... Տղամարդկանց թոփ 5 արարքներ, որ գրավում են կան... ՁԿՆԵՐ. Աստղերը հուշում են հավատալ սեփական ուժ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու... Անժելա Սարգսյանը հղի է․ նա կլոր փորիկով լուսա... Պարզվել է, որ Լեո Մեսսին հայկական արմատներ ու...

Գարդասիլը արտադրվել է 125–ամյա պատմություն ունեցող ընկերության կողմից. գուցե վստահելի՞ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

վարակի դեմ գարդասիլ պատվաստանյութն արտադրվել է ամերիկյան «Մերկ» ընկերության կողմից 2016 թ. հոկտեմբերի 12–ին՝ երեք տարի պիտանիության ժամկետով։ Պատվաստանյութի ամբողջ խմբաքանակը մինչև Հայաստան ներկրվելը փաստաթղթային և լաբորատոր փորձաքննություն է անցել Նիդեռլանդներում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը:

«Եվրոպական այս երկրում ոլորտը կանոնակարգող մարմնի՝ Հանրային առողջության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի կողմից կատարվել է պատվաստանյութի արտադրության ամփոփիչ պրոտոկոլի փորձաքննություն։ 34 հազար 700 դեղաչափ պատվաստանյութի լաբորատոր հետազոտության արդյունքում տրամադրվել է համապատասխանության սերտիֆիկատ N 171337»,– կարդում ենք հրապարակման մեջ:

Այդ սերտիֆիկատում նշվում է, որ N013326 սերիայի պատվաստանյութը, որը ներկրվել է ՀՀ ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի միջոցով, համապատասխանում է ազգային և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցի Ա մասի պահանջներին, որոնք ապահովում են գենային ինժեներիայի ճանապարհով ստացված (ռեկոմբինանտ) վիրուսանման մասնիկներ պարունակող պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը։ Սերտիֆիկատը նաև հավաստում է, որ պատվաստանյութի այս խմբաքանակն արտադրվել է կենսաբանական արտադրանքի հիմնական սկզբունքներին և պատշաճ արտադրական գործընթացին համահունչ։

Ըստ նախարարության՝ ռեկոմբինանտ պատվաստանյութերը ներկայում համարվում են ամենաանվտանգն ու արդյունավետը։ Հայաստանում 2000 թ.–ից ռեկոմբինանտ պատվաստանյութ կիրառվում է հեպատիտ Բ–ի կանխարգելման նպատակով մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում։

«Փաստը» փորձեց հասկանալ, թե ինչ ամերիկյան ընկերության մասին է խոսքը: Ոչ երկար փնտրտուքներից հետո՝ հասկացանք, որ խոսքը ամերիկյան «Merck»–ի մասին է: Ընկերության պաշտոնական կայքում գտնելով պատվաստումների բաժինը՝ տեսնում ենք, որ այն իսկապես զբաղվում է գարդասիլ պատվաստանյութի, ընդ որում՝ դրա երկու տարբեր տեսակների արտադրությամբ: Առհասարակ ամերիկյան այս ընկերության կողմից արտադրվում է միջազգային պահանջարկ ունեցող թվով 12 տեսակի պատվաստանյութ:

«Merck»–ը խոշորագույն առողջապահական ընկերություն է՝ 125–ամյա պատմությամբ: Ինչպես կարդում ենք կայքի՝ իրենց պատմությանը վերաբերող բաժնում՝ հայտնագործությունների և նորարարությունների հարուստ պատմությունը սկսվել է դեռևս 125 տարի առաջ և շարունակվում է առ այսօր: Տարիների ընթացքում իրենց հետազոտողները օգնեցին գտնել նոր ուղիներ բուժելու և կանխարգելելու աշխարհի բոլոր մարդկանց և կենդանիների հիվանդությունները: «Մենք անցյալում մեծ բաներ ենք արել: Այսօր մենք մեծ բաներ ենք անում ապագայի համար»,– կարդում ենք կայքում:

Միգուցե այս ամենը հաշվի առնելով՝ այնքան էլ պետք չէ ահասարսուռ վերաբերմունք տածել այս պատվաստանյութի նկատմամբ:

 

 

loading...
website by Sargssyan