18.Դեկտեմբեր.2017
Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել է բեմ և երգել մայրիկի հետ. Ողջ դահլիճը ցնցվել է Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ»
Ով է իրականում «Հարսիկը» ֆիլմի Սուգնան. Ինչպի... Ինչպես յոդի միջոցով մեկընդմիշտ ազատվել անցանկ... Բացառիկ կադրեր աշխարհի երիտասարդ ամենահարուստ... Երեխաները վախից միզում էին տակները. ուսուցիչը... Հայուհին և ադրբեջանուհին համատեղ կատարում են ... Բացառիկ․․Մերժվածը սերիա 420. Մուկուն պատռումա... Կենդանակերպի որ նշաններին է սպասվում ֆինանսակ... Թաքնված նկարահանում. Երևանյան մերսման սրահներ... Նա բարձրացավ բեմ և ստիպեց արտասվել բոլորին. Ժ... ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Պերմյակովի սարսափելի խոստովանութ... Ով է իրականում Սկանդալային Տիգրանի 19-ամյա կի... Նռան հատիկ, Սերիա 71. Սոֆիան խլում է Սեթին Ադ... Բացառիկ կադրեր Նադեժդա Սարգսյանի ծննդյան խնջո... Տղամարդիկ երազում են, որ այս կինը իր 8 կիլոգր... «Ես նրան շատ-շատ եմ սիրում». Տաթևիկ Ադումյանն... Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել... Սա կարող է լինել ամանորյա լավագույն նվերը, որ... Ամանորյա նշաններ ու ծեսեր, որոնք երջանկությու... Տղամարդկանց թոփ 5 արարքներ, որ գրավում են կան... ՁԿՆԵՐ. Աստղերը հուշում են հավատալ սեփական ուժ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ... Գագիկ Սուրենյանի նոր հայտարարությունը կապված ... Ես չգիտեի ինչ բան է ամուսնական պարտականությու...

Էդուարդ Շարմազանովն իր կուսակիցների ասածները չի մեկնաբանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի՝ գների թանկացումը չի հարվածի աղքատներին, քանի որ նրանք առանց այդ էլ քիչ են ծախսում արտահայտությունը հասարակության շրջանում հերթական զայրույթի ալիքը բարձրացրեց իշխանությունների դեմ:

«Փաստ» օրաթերթը իշխանական կուսակցության ներկայացուցիչներից փորձեց պարզել, թե արդյոք ՀՀԿ–ականներն այն աստիճանի են իրականությունից կտրվա՞ծ, որ նույնիսկ տեղյակ չեն, որ թանկությունների ալիքը, այն էլ Ամանորից առաջ, հարվածել է առաջին անհրաժեշտության ապրանքներին, ոչ թե շքեղության, որից այսպես թե այնպես չեն էլ օգտվում շատերը:

Հետաքրքիր էր պարզել՝ գուցե նման հռետորաբանությամբ են իշխանությունները փորձում թանկացման հետ բնակչությանը պատուհասած զայրույթի ալիքը մեղմել:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Փաստի» այս հարցին ի պատասխան նշեց. «Թե որքանով է ՀՀԿ–ն տիրապետում իրավիճակին, կարող ենք դատել ԱԺ–ում տեղի ունեցած պատգամավորներ–կառավարություն հարցուպատասխանից: Կառավարության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և ֆինանսների նախարար Վարդան Արամյանը շատ մանրակրկիտ անդրադարձան թանկացումներին և ներկայացրեցին իրենց ուսումնասիրությունը թանկացումների վերաբերյալ: Ինչ վերաբերում է իմ կարծիքին, ապա գների թանկացումը բնականաբար շատ բացասական երևույթ է և չի կարող չազդել բոլոր խավերի վրա: Պարզապես հարցն այն է, թե գների թանկացումը օբյեկտի՞վ, թե սուբյեկտիվ բնույթ է կրում: Եվ եթե օբյեկտիվ է և անխուսափելի՝ այլ բան է, իսկ եթե սուբյեկտիվ է և ինչ–որ մարդկանց կամ մոնոպոլյաների արդյունքում է տեղի ունենում, ապա դա բոլորովին այլ բան է, և բնականաբար, մտահոգիչ երևույթ է»:

Նա նաև հավելեց, որ գների թանկացումն առավել մտահոգիչ է Ամանորից առաջ և պետք է կարողանալ օրենքի սահմաններում, բոլոր գործիքներն օգտագործելով՝ պարզել, թե գների թանկացման հարցում կա՞ն չարաշահումներ և այն կանխել:

«Բայց ևս մեկ անգամ ընդգծեմ, որ յուրաքանչյուր մարդու համար էլ ցանկալի չէ, որպեսզի լինի գների թանկացում»,– ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Հարցին, թե իր կուսակից–գործընկեր Հակոբ Հակոբյանի հայտարարությունն այնուամենայնիվ ընդունելի՞ է իր համար, թե՝ ոչ, Է. Շարմազանովը պատասխանեց, որ իր գործընկերների ասածներն ինքը չի մեկնաբանում:

«Ես իմ կարծիքն եմ ասում, որից էլ կարելի է ենթադրել, թե գործընկերներիս հնչեցրած կարծիքներն ինձ համար ընդունելի՞ են, թե՝ ոչ: Այնպես որ, իմ պատասխանից կարող եք կռահել»,– ասաց ԱԺ փոխնախագահը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan